[ARM]     [RUS]     [ENG]

«Հադրութ. բռնազավթված հուշարձաններ». ցուցահանդես Ստեփանակերտում

 

Այսօր՝ մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը և Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը համատեղ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպել են «Հադրութ. բռնազավթված հուշարձաններ» խորագրով ֆոտո-ցուցահանդես: Ներկայացված են սկսած նախաքրիստոնեական ժամանակներից տարբեր դարաշրջանների 63 հուշարձանի լուսանկարներ: Բացմանը ներկա էին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: Ցուցահանդեսը կտևի երեք ամիս:

Ալվարդ Գրիգորյան