Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Վերջին զանգը Կարմիր շուկայում

 

Այսօր՝ մայիսի 30-ին, Կարմիր շուկայի միջնակարգ 6-օրյա դպրոցի 12-րդ դասարանցիների համար նույնպես հնչեց Վերջին զանգը: Դպրոցի տնօրեն Զավեն Բադասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շրջանավարտների պատասխանատվության զգացումն այսօր ավելին է, քան երբևէ:
ՙՆրանք այն սերունդն են, որ անցավ աղետալի պատերազմով, բայց ամուր կառչած մնաց հայրենի հողին: Նպատակներն իրականացնելու ճանապարհին նրանցից անպակաս պետք է լինի Արցախ աշխարհի անվտանգության մասին մտածելու և այդ ուղղությամբ ներդրում ունենալու միտքը: Մասնագիտություն ընտրելիս պետք է իրենց գիտելիքներով ծառայեն նաև հայրենիքին, որպեսզի նրանց հաջորդող սերունդը չտեսնի այն, ինչ իրենք տեսան 2020 թվականին՚,-ասաց դպրոցի տնօրենը՝ անդրադառնալով օրվա խորհրդին:
Նրա խոսքով` այսօրվա շրջանավարտներն առավել անվտանգ վայրերում ուսումը շարունակելու փոխարեն նախընտրեցին հարազատ գյուղն ու կրթօջախը, և իրենց ապագան պատկերացնում են միայն Արցախում: Տնօրենի հավաստմամբ՝ Կարմիր շուկայի դպրոցի շրջանավարտների մեծ մասն ուսումը շարունակելու է բարձրագույն ուսումնական հաստատություններում. նախապատրաստվում են ընդունելության քննություններին: Մեր զրուցակիցը փաստեց, որ փորձել են օրը հնարավորինս տոնական դարձնել, չնայած նախապատերազմյան տարիների բարձր տրամադրությունն ու ոգևորությունը չկա: 


Աննա Ալեքսանյան