Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆՈՐ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱՅՈՒՄ

 

ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, պատմական գիտությունների թեկնածու, ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի բյուրոյի անդամ Արսեն Ջուլֆալակյանի և ընկերների համատեղ ջանքերով Մարտունու Նոր թաղամասում և Կարմիր շուկայում երեխաների համար ստեղծվել են մարզահրապարակներ, տեղադրվել՝ մարզասարք։

 «2021թ․ հուլիսին եկա Արցախ: Ցանկացա օգտակար լինել։  Քննարկումներից հետո առաջարկեցի բացօթյա մարզահրապարակները լրացնել մարզասարքերով: Խոստմանս համաձայն՝ երկու ամիս  հետո  Ստեփանակերտի Արցախ թաղամասում բացեցինք առաջին հրապարակը՝ համալրված մարզասարքերով։ Այնուհետև, խորհրդակցելով ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Աշոտ Դանիելյանի հետ, որոշեցինք գործընթացը շարունակել Մարտունի քաղաքում և Կարմիր շուկա գյուղում։ Այս գործում ինձ օգնեցին ընկերներս: Աշխարհի չեմպիոն, ըմբիշ Դավիթ Սաֆարյանը ցանկություն հայտնեց միանալու, Հայ Առաքելական եկեղեցու ամերիկյան թեմերից մեկը, ֆուտբոլի սիրողական ակումբը Լոս Անջելեսից և շատ-շատերն աջակցեցին ֆինանսական միջոցներով։ Այժմ երեխաների ոգևորությունն ու ուրախությունը տեսնելով՝ համոզվեցի, որ անհրաժեշտ մտահղացում էր ու պիտի շարունակություն ունենա։ Սպորտն առողջություն է, իսկ եթե դու առողջ ես մարմնով՝ մնացած բոլոր ոլորտներում հնարավորություն ունես հաջողելու: Այսպես, շղթան շատ ճիշտ է գնալու, առողջ, կիրթ, ուժեղ հասարակություն ենք ունենալու, այն, ինչ պետք է ցանկացած պետության համար»,- մեզ հետ զրույցում  նշեց  Արսեն Ջուլֆալակյանը։ 

Լուսինե ԴԱՇՅԱՆ