Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«ԹՈՒՄՈ» ՏՈՒՓ՝ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ

 

Այսօր Մարտունի քաղաքում տեղադրվեց «Թումո» տուփ, որը նորարար տեխնոլոգիաների կրթությունն էլ ավելի հասանելի կդարձնի շրջկենտրոնի և հարակից բնակավայրերի երեխաների համար: Տուփի սովորողների թիվը համալրեցին նաեւ նախկինում Ստեփանակերտի «Թումո» կենտրոն հաճախողները, ովքեր արդեն հնարավորություն ունեն հմտանալ իրենց նախընտրած ոլորտներում: «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի խոսքով՝ հուլիս ամսվա առաջին շաբաթից կսկսեն լիարժեք դասընթացները։ «Մեր ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաժիններից՝ ինքնուսուցում և դասընթացներ: Հիմնական նպատակն է «Թումոն» հասանելի դարձնել 12-18 տարեկան սովորողների համար: Նախատեսում ենք Արցախի բոլոր շրջաններում տեղադրել «Թումո» տուփեր, ինչի շնորհիվ սովորելը կդառնա ավելի հեշտ ու մատչելի: Ներկայում քառասուն աշակերտ դիմել է «Թումո» կենտրոն հաճախելու համար: Հույս ունենք սովորողների թիվը կարճ ժամանակում կհասնի երեք հարյուրի»,- մասնավորապես նշեց նա՝ հավելելով, որ օրակարգում նաև սովորողների փոխադրամիջոցի խնդիրն է, որը փորձելու են լուծել ԱՀ կառավարության հետ, որպեսզի ամենահեռավոր գյուղից սովորել ցանկացողը ևս հնարավորություն ունենա հաճախել «Թումո»: «Թումո» տուփերը հիմնականում տեղադրվում են դպրոցների բակում կամ հարակից տարածքում, որպեսզի կապը սերտ պահեն. «Թումոն աշխատում է արտադպրոցական ժամերին և շաբաթ, կիրակի օրերին: Ազատ ժամերին կարող ենք «Թումոյում» կազմակերպել օգտակար դասընթացներ: Եթե ծրագրեր լինեն, որոնք հետաքրքրական են, օգտակար, սիրով պատրաստ ենք բանակցելու»,- նշեց Մարի Լու Փափազյանը:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը նշեց, որ կրթության բաղկացուցիչ մաս է համարվում արտադպրոցական դաստիարակությունը։ «Ըստ այդմ, այսօր «Թումո» տուփի բացումը նաև հնարավորություն կտա մեր երեխաներին տեղեկատվական տեխնոլոգիաների առումով ավելի հմտանալ: Հատկապես երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրերի միջոցով նրանք հնարավորություն կունենան ինքնակրթությամբ իրենց գիտելիքները լրացնել: «Թումո» տուփեր աշխատում ենք բացել այնպիսի վայրերում, որոնք ավելի խիտ են բնակեցված, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ կարողանան հաճախել։ Շատ կարևոր է ծայրամասային գյուղերի երեխաների մասնակցությունը տարբեր կրթական ծրագրերի, ինչպես նաև ինքնակրթությամբ զբաղվելն այսպիսի կենտրոններում»,- մեզ հետ զրույցի ժամանակ մասնավորապես նշեց ԿԳՄՍ նախարարը։

Մարտունիում «Թումո» տուփի բացմանը ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։

 

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ