Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՔՆՆԱՇՐՋԱՆԸ. ԳԹԿ-Ն ՎԵՐՋԻՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐՆ Է ՏՎԵԼ

 

Հունիսի 7-ից կմեկնարկի քննաշրջանը. միասնական և պետական ավարտական քննություններ են հանձնելու 12-րդ ու 9-րդ դասարաններն ավարտողները, գիտելիքների ստուգում՝ 4-րդ դասարանի աշակերտները: Առաջին միասնական քննությունները «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից են: Հունիսի 8-ից պետական ավարտական և ավարտական քննություններ կհանձնեն 12-րդ և 9-րդ դասարանցիները: Մասնավորապես՝ 12-րդ դասարանն ավարտողները կհանձնեն թեստային աշխատանք «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, իսկ 9-րդցիները՝ բանավոր քննություն՝ «Հայոց պատմությունից»: Իններորդցիները հաջորդաբար բանավոր քննություններ կհանձնեն «Գրականություն», «Օտար լեզու» և գրավոր «Բնագիտություն» /«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Քիմիա» և «Ֆիզիկա»՝ ընտրողաբար/ առարկաներից: Նրանք նաև կենտրոնացված քննություններ կհանձնեն հունիսի 28-ին՝ «Հայոց լեզու» և 30-ին ՝ «Մաթեմատիկա» առարկաներից: 4-րդ դասարանցիների համար գիտելիքների ստուգում կանցկացվի հունիսի 10-ին «Մայրենի» և հունիսի 13-ին՝ «Մաթեմատիկա» առարկաներից: Պետական ավարտական քննությունները և գիտելիքների ստուգումը կանցկացվեն յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում: Իսկ 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունների համար նախատեսված են՝ Ստեփանակերտում՝ 9 քննական կենտրոն, Մարտակերտի շրջանում՝ 10, Մարտունու՝ 5 , Ասկերանի շրջանում՝ 4: Միասնական քննությունների համար 6 քննական կենտրոն է ստեղծված Ստեփանակերտում՝ հ. 1, 2,5, 6, 7 հիմնական և հ. 8 միջնակարգ դպրոցներում: Այսօր՝ հունիսի 6-ին, ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը վերջին հրահանգները տվեց կայանալիք միասնական քննության կապակցությամբ: Առավոտյան խորհրդակցության մասնակիցները ԳԹԿ աշխատակիցներն էին, որոնք որպես ներկայացուցիչներ կլինեն քննական կենտրոններում: Չնայած առաջին տարին չէ, որ նրանք մասնակցում են միասնական քննություններին, բայց ինչպես միշտ վերջին ճշտումներն են կատարվում, չի շրջանցվում ոչ մի մանրուք, որը կարող է խնդիր առաջացնել: Խորհրդակցությունից հետո ԳԹԿ ներկայացուցիչները ներկայացան քննական կենտրոններ՝ հ. 2 և հ.6 դպրոցներ՝ կատարելու քննական կենտրոնների վերջին կահավորումները: Օրվա երկրորդ կեսին Յուրի Քարամյանը խորհրդակցություն անցկացրեց կազմակերպիչների հետ:

Եվ այսպես, առավոտյան ժամը 7.30-ին քննական կենտրոններ պետք է ներկայանան ԳԹԿ ներկայացուցիչները, ժամը 8-ին՝ կազմակերպիչները, 8.30-ին կսկսվի դիմորդների մուտքը: Դիմորդների ներկայանալուց հետո կազմակերպիչները պետք է ընթերցեն քննության կարգը, բաժանեն ձևաթղթերը, թեստերը: Ժամը 9.30-ին կսկսվի քննությունը:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ