Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՏՈՒՆ»

 

Այսօր՝ հունիսի 13-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր եկեղեցում  տեղի ունեցավ  հոգևոր համերգ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի  մասնակցությամբ:

 «Բարի գալուստ տուն»՝ այս խոսքերով է դիմավորել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Համերգի բացման իր  խոսքում թեմի  հոգևոր առաջնորդը, բարձր գնահատելով երգչախմբի գեղարվերսական ղեկավար, մաեստրո Տիգրան Հեքեքյանի աշխատանքը, կարևորեց  հատկապես միասնականության և հավաքական աշխատանքի ուժը գործադրելու նրա ունակությունը:

Սրբազան Հայրը երգչախմբին նվիրեց շնորհակալական գիր՝ նրանց կատարած մեծ աշխատանքի և այն տեսլականի համար, որ շատ շուտով այս խումբը կկատարի Արցախի հաղթանակի երգը:

Տիգրան Հեքեքյանն իր խոսքում ասաց, որ իրենց բոլոր համերգները շաղախված են հոգևոր երաժշտությամբ, և որ ուրախ է այս անգամ հանդես գալ Արցախի՝ հոգևոր կյանքով ապրող հանդիսատեսի առջև: «Երեխաների շուրթերով բարձրացված աղոթքներին ի պատասխան ցանկանում եմ, որ լույսերի մեջ հայտնվեն մեր հերոս նահատակ տղաների ու աղջիկների հոգիները»,-ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավարը: Նա տեղեկացրեց, որ երեկ Գանձասարում  երգեցողությամբ  մասնակցել են սբ Պատարագին, իսկ այսօր, շեղվելով ծրագրից, եղել՝  Ամարասում: «Դա արվում է, որպեսզի երեխաները լցվեն հոգով, զգան, որ Հայաստանի արմատները գտնվում են Արցախում: Եվ շատ ուրախացա, որ երեկ Սրբազան Հայրը, ողջունելով երեխաներին, ասաց՝ բարով եք եկել տուն: Այո, իսկապես, Արցախը բոլոր հայերիս տունն է»,-եզրափակեց մաեստրոն:

Մեկ ժամ տևողությամբ հոգևոր համերգը անտարբեր չթողեց ներկաներին: Ինչպես վերջում նշեց Արցախի թեմի առաջնորդը՝ համերգը խաղաղությամբ լցրեց ներկաների սրտերը:

 Համերգներին մասնակցել են Սյունիքի ու Արցախի 17 երգչախմբեր և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

  Սոֆի ԲԱԲԱՅԱՆ