Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՂՈՐՏԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՄՈՒՆՔ» ՏԵԽՆՈԴՊՐՈՑԸ

 

Մարտունու շրջանի Հաղորտի համայնքում նախօրեին՝ հունիսի 18-ին, տեղի է ունեցել «Մունք» տեխնոդպրոցի բացման արարողություն։ Ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի Արցախի ներկայացուցիչ Նարինե Աղաբալյանը, «ռեԱրմենիա» հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

«Ես» կրթական հիմնադրամի ղեկավար Աշոտ Ավանեսյանի խոսքով՝ իրենց տեսլականն այն է, որ Արցախի յուրաքանչյուր գյուղի յուրաքանչյուր երիտասարդ հստակ իմանա իր անելիքները, վստահ լինի, որ ինքը ոչ միայն գիտելիքով, փորձով, հմտություններով չի զիջում աշխարհի ցանկացած կետում ապրող իր տարիքի երիտասարդին,  այլև վստահաբար գերազանցում է։

Պետնախարար Արտակ Բեգլարյանը, ով շարունակական աջակցում է նախագծին, կարևորել է արդյունքը և այն ապագան, որը ստեղծվում է երեխաների համար։ «Արցախի կառավարությունը պատրաստ է կանգնել նման նախաձեռնությունների կողքին։ Կարող եմ ասել, որ այստեղ հավաքված պայծառ երեխաներից ամեն մեկը մի մեծ նախաձեռնության, մեծ երազանքի հիմնաքարն է դնելու: Բոլորիս նպատակը նույնն է՝  երազում ենք ունենալ զարգացած, զորեղ, բարեկեցիկ և արժեքահեն հայրենիք»,- նշել է պետնախարարը։ Նախագծի համար երեք ամսից ավելի տևած դրամահավաքն ամփոփման արդյունքում շատ կարևոր փաստ է արձանագրվել՝ դոնորների թվի մեծամասնությունը փոքր նվիրատվություններն են կազմում, ինչը նշանակում է, որ մարդիկ իրենց օրվա համար նախատեսած ծախսն են ներդրել՝ հավատալով գաղափարին։ Բնականաբար, կարևոր ու ոգեշնչող է նաև խոշոր ներդրողների աջակցությունը, առանց որի կարճ ժամկետում հնարավոր չէր հիմնել Տեխնոդպրոցը։ Ընդհանուր հավաքվել է 69 միլիոն 437 հազար 650 ՀՀ դրամ գումար։ Մեծ աջակցություն է ցուցաբերել Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը։

ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, շնորհավորելով Տեխնոդպրոցի բացման կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ Հաղորտիում բացվող տեխնիկապես հագեցած մի նոր, ավելի ժամանակակից ուսումնական հաստատությունը կօժանդակի ուսումնական պարապմունքներին և կարևոր կենտրոն կդառնա համայնքի և շրջակա բնակավայրերի երեխաների համար՝ լրացնելով նաև նրանց զբաղվածությունը։ Աշոտ Ավանեսյանը կարևորեց նաև Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Է․ Ավանեսյանի աջակցությունը, ով բոլոր հնարավոր միջոցներով նախաձեռնության կողքին է, ծրագրին նվիրաբերել է իր՝ պահեստազորի սպայի մեկ ամսվա թոշակը, շրջվարչակազմը հոգացել է նաև մեկ սենյակի վերանորոգման ծախսերը։

Տեխնոդպրոցի բացումը կարևորեցին և այդ առթիվ շնորհավորեցին «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի Արցախի ներկայացուցիչ Նարինե Աղաբալյանը և «ռեԱրմենիա»-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։ Որպես «Ես» կրթական հիմնադրամի պաշտոնական գործընկեր, մի քանի ուղղությամբ համագործակցում և աջակցում է նաև «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնը։

 

Լուսինե ԴԱՇՅԱՆ