[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊՐԵԼՈՒ ՁԱՅՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ

 

«Մենք ենք, մեր սարերը» hուշակոթողի մոտ այսօր Համազգային հայ կրթական և մշակութային միության գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, ԱՀ գրական ընտանիքի անդամները՝ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանի գլխավորությամբ, դիմավորել են «Ապրելու Ձայնը» խորագրով Արցախում մեկնարկած գրական-մշակութային օրերի շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, Համազգային հայ կրթական և մշակութային միության Լիբանանի ճեմարանի տնօրեն Տիգրան Ջինբաշյանին, Կանադայի «Հորիզոն» թերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանին, գրականագետ Դավիթ Գասպարյանին։ Պատվիրակները նախ ծաղիկներ են խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում և Զինվորական պանթեոնում, ապա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ փոքրիկ հարցազրույց ունեցել։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի փոխանցմամբ՝ վաղը առավոտյան՝ ժամը 10-ին, «Եվրոպա» հյուրանոցային համալիրում տեղի կունենա գրական-մշակութային օրերի պաշտոնական բացումը։

 

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ aparaj.am