ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐ ՀՈՒՍԻԿ ԱՐԱՅԻ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԵՏ

 

Արցախում մեկնարկած «Ապրելու Ձայնը» խորագրով գրական-մշակութային օրերի շրջանակներում, այսօր՝ հունիսի 29-ին Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամում տեղի է ունեցել երևանաբնակ բանաստեղծներ Հուսիկ Արայի և Հասմիկ Սիմոնյանի հանդիպումը ընթերցասերների ու ստեղծագործողների հետ։ Ներկայացնելով բանաստեղծներին, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը նշել է, որ հանդիպման նպատակը ժամանակակից պոեզիայի շուրջ քննարկում ծավալելն է։ Օրվա հյուրերը նախ ներկայացրել են իրենց պոեզիան, ապա պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին։ Միջոցառմանը ներկա էր նաեւ ԱԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը։

«Ապրելու Ձայնը» նախագծի հաջորդ կանգառը Ամարաս վանական համալիրում է։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ