Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՐՏԱՐՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՐԹՈՒՐ ԽԱՉԵՆՑԻ ՀԱՄԵՐԳԸ

 

Արցախում մեկնարկած «Ապրելու Ձայնը» խորագրով գրական-մշակութային օրերի շրջանակներում արդեն մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել Հանրապետության տարբեր բնակավայրերում։ Այս օրերին «Ապրելու ձայնն» արդեն հնչել է մայրաքաղաք Ստեփանակերտում, առաջնագծամերձ Նորշենում, Աշանում և Ամարասում։ Այսօր՝ հունիսի 29-ին էլ Ճարտարի Սեւակ Ղուկասյանի անվան Մարզամշակութային պալատում կայացել է երգիչ Արթուր Խաչենցի և Համազգային հայ կրթական և մշակութային միության «Մունք» պարախմբի սաների համերգը։ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի փոխանցմամբ՝ Արթուր Խաչենցի և Համազգայինի պարախմբերի համերգ տեղի կունենա նաեւ վաղը` հունիսի 30-ին, այս անգամ հասցեն կլինի շրջկենտրոն Մարտակերտը։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ