Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ

 

Այսօր՝ հունիսի 30-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ասմունքի մրցույթ՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում անցկացվող «Ապրելու Ձայնը» խորագրով գրական-մշակութային օրերի շրջանակներում։ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը նախ ներկայացրել է մրցութային հանձնաժողովի կազմը, ապա բեմահարթակը տրամադրել ասմունքողներին։ Մասնակիցները ներկայացրել են արցախցի բանաստեղծներ՝ Վարդան Հակոբյանի, Գուրգեն Գաբրիելյանի, Վազգեն Օվյանի, Հերմինե Ավագյանի, Ալիսա Բաղդասարյանի գործերից։ Ամփոփելով արդյունքներն ու հիմք ընդունելով մասնակիցների ցածր միավորները, մրցութային հանձնաժողովը որոշում կայացրեց մրցանակային տեղեր չհատկացնել, չնայած նախատեսված էր մրցանակային 3 տեղ։ Ասմունքի մրցույթի արդյունքներով պատվոգրի արժանացավ Գայանե Հովսեփյանը։ Մրցույթից հետո մասնակիցների հետ հանդիպում է ունեցել «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արմեն Ավանեսյանը։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ