Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՐԹՈՒՐ ԽԱՉԵՆՑԻ ՀԱՄԵՐԳԸ

 

«Ապրելու Ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային օրերի շրջանակներում այսօր՝ հունիսի 30-ին, շրջկենտրոն Մարտակերտում տեղի է ունեցել երգիչ Արթուր Խաչենցի համերգը։ Բացման խոսքում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության համար և ապա բեմահարթակը տրամադրել երգիչ, երգահան Արթուր Խաչենցին։
Սահմանային Մարտակերտ քաղաքում «Ապրելու Ձայնի» պատվիրակներին ընդունել են առանձնահատուկ ոգեւորությամբ, իսկ համերգն անցել է բավականին աշխույժ մթնոլորտում։ Մարտակերտ էին այցելել երևանաբնակ բանաստեղծներ Հուսիկ Արան, Հասմիկ Սիմոնյանը, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմինե Քոչարյանը և Արցախի գրական ընտանիքի մի խումբ ներկայացուցիչներ։ Համերգին ներկա էին նաև Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը և շրջվարչակազմի պատասխանատուներ։
Համերգն ուղեկցվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության «Մունք» պարախմբի սաների ազգագրական կատարումներով։
Վաղը՝ հունիսի 30-ին, մայրաքաղաք Ստեփանակերտում կկայանա գրական-մշակութային 7-օրյա ծրագրի հանդիսավոր փակումը, որի գլխավոր հյուրը սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանն է։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ