Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԻՄԱ ՁԵՐ ԵՐԳԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Հարցազրույց   ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի հետ

 


-Բարի գալուստ Արցախ, տիկին Պապյան:

- Հաճելի է այստեղ գտնվելը:

-Սա Ձեր հերթական այցն է Արցախ: Ի՞նչ զգացողություններով եկաք այս անգամ:

-Դժվար է պատասխանել զգացականի իմաստով: Այն, որ մարդիկ այստեղ են, Արցախում  կյանքը շարունակվում է, դա արդեն  ուժ է տալիս մեզ:  Կարևոր է լինել  Արցախի կողքին ու փոխանցել այն զգացողությունը, որ  արցախցին  մենակ չէ: Առողջական խնդիրների պատճառով երկմտում էի՝  գա՞լ, թե՞ ոչ:  Ընկերներս ասացին գնա, Արցախը քեզ կբուժի: Ու այդպես էլ եղավ: Ինչպես Հայաստանի ցանկացած վայր, այնպես էլ Արցախն  ինձ համար հարազատ է: Արցախը Հայաստանի մի մասնիկն է:

-«Զարթոնք» երաժշտական  ակադեմիայի շրջանակում եք Արցախում: Ձեր ակնկալիքները Արցախի արվեստասեր երիտասարդությունից:

-Կարճատև այցի ընթացքում հասցրել եմ շփվել  երիտասարդների հետ: Արցախում կան շատ տաղանդավոր երեխաներ, որոնց պետք է սատարել ու ուղղորդել: Հանդիպել եմ ոչ միայն երիտասարդ երգիչների հետ, այլ նաև՝ ջութակահարների, թավջութակահարների, դաշնակահարների: Ընդհանրապես,  դասական երաժշտական ասպարեզում  հաջողությունների հասնելը  դժվար է, բայց  նրանք  լավ են գիտակցում և մեծ ձգտում ունեն: Սա շատ խրախուսելի է:

-Այս ուղղությամբ  ի՞նչ  անելիքներ ունենք, և Ձեր առաքելությունը:

-Ցանկացած ծրագիր, հիմնադրամի աշխատանք, որը նպատակաուղղված է  օգնելու  ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանին՝ ես այնտեղ եմ: Փորձում եմ անել հնարավորը, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել: Մենք բավականին հետ ենք մնացել ամեն իմաստով: Պետք է կարողանանք մեր ուժերը հավաքել և ավելի կոնկրետ ծրագրերի վրա աշխատել: Ամեն ինչի հիմքում գիտելիքն է, կրթությունը, մշակույթը։ Մենք պետք է իմանանք որտեղից ենք գալիս և ուր ենք գնում: Եթե մեծ ազգերը  կարող են իրենց թույլ տալ ժամանակի հոսանքներին տրվելու, մենք դրա իրավունքը և ժամանակը չունենք: Մենք պետք է կարողանանք մեր ճիշտ, հիմնավոր ավանդույթների վրա կառուցել նորը և հպարատանալ միայն այն ժամանակ, երբ դրա հիմքերը ունենք, այլ ոչ թե սին երազներով տարվենք: Ես հոռետես չեմ, ես իրատես եմ:

-Հասմիկ Պապյանն այս տարիներին հասցրե՞լ  է  կատարել այն դերերգերը, որոնք  երազանք էին, թե՞...

-Մեծ հաշվով՝ այո. 37 տարվա բեմական կյանքում կատարել եմ 45 դերերգ: Եթե հնարավոր լինի, գուցե մի օր կատարեմ Բեթհովենի «Ֆիդիելո» կամ Յանաչեկի «Յենուֆա»: Մի քանի բան, իհարկե, միշտ կա, բայց ես համարում եմ, որ իմ երազները գրեթե հիմնովին իրականացած են:

-Ժամանակի տարածն ու բերածը:

-Ժամանակը ճիշտ օգտագործելը  շատ կարևոր է: Կարևոր է նաև ժամանակը չվատնելը:  Ինձ համար 30-ից ավելի տարիները եղել են  ճամփորդությունների, համերգների, նոր փորձերի ու կատարումների ժամանակներ: Արդեն 1,5 տարի է  տեղափոխվել եմ Հայաստան: Հիմա զբաղված եմ այլ գործերով: Այժմ կարող եմ ինձ թույլ տալ առավոտյան ուշ արթնանալ, ֆիլմ դիտել կամ կարդալ այն  գրքերը, որոնք չեմ ընթերցել: Համերգներ չեմ ունենում, երգում եմ հազվադեպ, ինչպես «Զարթոնք» երաժշտական  ակադեմիայի գալա-համերգին: Էստաֆետն արդեն հանձնել եմ երիտասարդներին: Եկել է երգելու նրանց ժամանակը:

- Արցախից ի՞նչ եք տանում Ձեզ հետ:

-Արցախից տանում եմ մարդկանց ջերմությունը, հույսը, հավատը և լավատեսությունը: Արցախցին ավելի ամուր է կառչած իր հողին:

 Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ