[ARM]     [RUS]     [ENG]

ԶԱՐԹՈՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ` ԱՐՑԱԽՈՒՄ

 

Հուլիսի 18-31-ը Արցախում գործում է «Զարթոնք» երաժշտական ամառային ակադեմիան: Կազմակերպիչների տեղեկացմամբ` այդ օրերին Ստեփանակերտում ակադեմիայի դասախոսներն արդի ուսուցման մեթոդներով անց են կացնում երաժշտական, ստեղծագործական դասընթացներ, կազմակերպում համերգներ, տեսահոլովակների տեսագրություններ: «Զարթոնք»-ի շրջանակներում կազմակերպվում են վարպետության դասեր` ժողովրդական, կամերային, դասական վոկալի և ջազ երաժշտության, գրաֆիկ դիզայնի ու գրական ստեղծագործության ոլորտներում: Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, իսկ կազմակերպիչը՝ «Ատգեն Արմենյան» հիմնադրամը:

Ա­կա­դե­միա­յի տնօ­րեն, «Ատ­գեն Ար­մե­նյան» հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ, ջու­թա­կա­հար Վան Ար­մե­նյա­նը նախևա­ռաջ նշեց, որ «Զար­թոնք» ա­կա­դե­միան ա­ռա­ջին ան­գամ Հա­յաս­տան է ե­կել 2019 թվա­կա­նին և դա­սըն­թաց­նե­րը կազ­մա­կերպ­վել են Վա­նա­ձո­րում: Հա­ջորդ տա­րի­նե­րին ա­կա­դե­միա­յի գոր­ծու­նեու­թյա­նը խան­գա­րե­ցին հա­մա­ճա­րակն ու պա­տե­րազ­մը: Հա­ջոր­դը ո­րոշ­վեց անց­կաց­նել Ար­ցա­խում: Պա­րոն Ար­մե­նյա­նի հա­վաստ­մամբ` «Զար­թոնք» ա­կա­դե­միա­յի վար­պետ­նե­րի կազ­մը ձևա­վոր­վել է Հա­յաս­տա­նից և ար­տա­սահ­մա­նից ժա­մա­նած նշ­ված ո­լորտ­նե­րի ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­նե­րից: Ա­կա­դե­միա­յի նպա­տա­կը տա­րա­ծաշր­ջա­նում պա­տե­րազ­մի, հա­մա­ճա­րա­կի և քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի թի­րախ դար­ձած ար­ցախ­ցուն ո­գեշն­չելն է, ինչ­պես և ե­րաժշ­տու­թյամբ, ար­վես­տով ա­պա­գա­յի գործ­նա­կան ու­ղի­ներ բա­ցա­հայ­տե­լը:
Ինչ­պես տե­ղե­կաց­նում է կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գա­հը` «Ատ­գեն Ար­մե­նյան» հիմ­նադ­րա­մը հիմ­նադր­վել է 14 տա­րի ա­ռաջ՝ Կա­նա­դա­յի Մոն­րեալ քա­ղա­քում: Հիմ­նադ­րա­մի ծրագ­րերն ուղղ­ված են Սփյուռ­քի հա­մայ­նք­նե­րի, Հա­յաս­տա­նի մար­զե­րի և Ար­ցա­խի մշա­կու­թա­յին կյան­քի զար­գաց­մա­նը, Երևա­նի կոն­սեր­վա­տո­րիա­յի շնոր­հա­լի ու­սա­նող­նե­րին կր­թա­թո­շակ շնոր­հե­լուն, ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րի ձեռք­բեր­մա­նը, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նի գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը:
«Զար­թոնք» ա­մա­ռա­յին ա­կա­դե­միայի ի­րա­գործ­ման գա­ղա­փա­րը 2019-ին ներ­կա­յաց­վել է ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան քն­նարկ­մա­նը և հա­վա­նու­թյուն ստա­ցել, նշում է Վ. Ար­մե­նյա­նը: Ա­ռա­ջին ան­գամ այն գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լեց Վա­նա­ձո­րում: Քա­նի որ ա­շա­կերտ­ներն ու ու­սա­նող­ներն ամ­ռանն ա­զատ են լի­նում, պար­զա­բա­նում է նա, նրանք կա­րող են տե­ղում մաս­նակ­ցել ա­կա­դե­միա­յի կող­մից ի­րա­կա­նաց­վող դաըն­թաց­նե­րին և ա­ռա­վել շատ ժա­մա­նակ նվի­րել մաս­նա­գի­տա­կան զար­գաց­մա­նը: Վա­նա­ձո­րում դա­սերն ըն­թա­նում էին 4 ուղ­ղու­թյամբ` դաշ­նա­մուր, դա­սա­կան եր­գե­ցո­ղու­թյուն, ժո­ղովր­դա­կան ե­րաժշ­տու­թյուն և ֆլեյ­տա, իսկ Ար­ցա­խում ա­վե­լա­ցան նոր բա­ժին­ներ` կա­մե­րա­յին ե­րաժշ­տու­թյուն, փո­ղա­յին գոր­ծիք­ներ, գրա­ֆիկ դի­զայն և գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն: Նպա­տակն է Ար­ցա­խում սո­վո­րող շնոր­հա­շատ ե­րե­խա­նե­րին և ե­րի­տա­սարդ­նե­րին ա­ջակ­ցել` բարձ­րո­րակ ու­սում ստա­նա­լու, պրո­ֆե­սիո­նալ հմ­տու­թյուն­ներ զար­գաց­նե­լու և այլ եր­կր­նե­րում ու­սու­մը շա­րու­նա­կե­լու:
Վ. Ար­մե­նյա­նի հա­վաստ­մամբ` «Զար­թոնք»-ի ու­սա­նող­նե­րի հետ կա­պը չի ընդ­հատ­վում ա­մա­ռա­յին դա­սըն­թաց­նե­րի ա­վարտ­մամբ, նրանց հետ դա­սե­րը շա­րու­նակ­վում են օն­լայն ռե­ժի­մով:

Օգտ­վե­լով ա­ռի­թից` ա­մա­ռա­յին ա­կա­դե­միա­յի տնօ­րենն իր խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյունն է հայտ­նում Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի տնօ­րի­նու­թյա­նը, ԿԳՄՍ և ՏԿԵ նա­խա­րա­րու­թյուն­նե­րին, ԱՀ պետ­նա­խա­րար Ար­տակ Բեգ­լա­րյա­նին` «Զար­թոնք»-ին մեծ ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու հա­մար: «Ա­մեն կերպ դռ­նե­րը բաց են` մեր գոր­ծը լա­վա­գույնս ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, շատ շնոր­հա­կալ եմ»,- ըն­դգ­ծեց Վ. Ար­մե­նյա­նը` հա­վե­լե­լով, որ «Զար­թոնք»-ի ա­ջա­կից­նե­րը տա­րեց­տա­րի շա­տա­նում են, քա­նի որ ա­կա­դե­միա­յի հա­ջո­ղու­թյուն­նե­րի մա­սին պատ­մող տե­սա­հո­լո­վակ­ներն ու լու­սան­կար­նե­րը տե­ղադր­վում են հիմ­նադ­րա­մի կայ­քէ­ջե­րում, որ­պես­զի ազ­գի մշա­կույ­թի զար­գաց­մամբ հե­տաքր­քր­վող ան­ձինք հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան դի­տե­լու և ի­րենց ու­րույն ներդ­րումն ա­նե­լու «Զար­թոն­քի»-ի գոր­ծու­նեու­թյու­նը շա­րու­նա­կե­լու նպա­տա­կով:
Ոչ միայն ե­րաժշ­տու­թյամբ զբաղ­վե­լու, կրթ­վե­լու, այլև ի­րար հետ շփ­վե­լու, ի­րար ճա­նա­չե­լու հա­մար Հաս­միկ Պա­պյանն Ար­ցախ ժա­մա­նեց հու­լի­սի 23-ին և ին­տեն­սիվ կեր­պով միա­ցավ դա­սա­կան եր­գե­ցո­ղու­թյան պա­րապ­մունք­նե­րին:
Հու­լի­սի 25-ին կա­յա­ցած հա­մեր­գին Հաս­միկ Պա­պյա­նը նույն­պես մաս­նակ­ցեց` հան­դես գա­լով Կո­մի­տա­սի և Բար­սեղ Կա­նա­չյա­նի եր­գե­րի կա­տա­րում­նե­րով: Մեր խնդ­րան­քով ա­կա­դե­միա­յի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րը կիս­վեց մի քա­նի կարևոր մտ­քե­րով:
Ինչ­պե՞ս ստաց­վեց, որ աշ­խար­հահռ­չակ սոպ­րա­նոն միա­ցավ «Զար­թոնք» ա­մա­ռա­յին ա­կա­դե­միա­յին և ին­չո՞ւ ո­րոշ­վեց նա­խա­գիծն անց­կաց­նել Ար­ցա­խում հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լով, Հաս­միկ Պա­պյանն ան­կեղ­ծա­ցավ. «Վան Ար­մե­նյա­նի հետ ըն­կեր­ներ ենք: 2018 թվա­կա­նին ես մաս­նակ­ցել եմ Կա­նա­դա­յում անց­կաց­վող մի շարք բա­րե­գոր­ծա­կան հա­մերգ­նե­րի` հիմ­նադ­րա­մի ծրագ­րե­րի ի­րա­կանաց­ման հա­մար: Շատ կարևո­րում եմ հիմ­նադ­րա­մի գոր­ծու­նեու­թյու­նը: «Զար­թոնք» ա­մա­ռա­յին ա­կա­դե­միան, իս­կա­պես, բա­ցա­ռա­պես կր­թա­կան ծրա­գիր է: Ա­մե­նա­կարևո­րը՝ լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րին ե­րե­խա­նե­րին մոտ բե­րե­լու գա­ղա­փարն է: Այն, որ եր­կու շա­բաթ շա­րու­նակ շնոր­հա­շատ ե­րե­խա­ներն ու ե­րի­տա­սարդ­նե­րը Հա­յաս­տա­նից և Ար­ցա­խից գա­լիս են ոչ միայն ե­րաժշ­տու­թյամբ զբաղ­վե­լու, կրթ­վե­լու, այլ նաև ի­րար հետ շփ­վե­լու, ի­րար ճա­նա­չե­լու հա­մար: Հա­մոզ­ված եմ, որ այդ եր­կու շա­բաթ­վա պա­րապ­մունք­ներն ու շփու­մը նրանց վրա խո­րը հետք կթող­նի: Ես սա շատ եմ կարևո­րում: Հա­մեր­գը հրա­շա­լի էր: Պահ կար թվում էր, որ ոչ թե Ար­ցա­խում եմ, այլ Նյու-Յոր­քում, օ­րի­նակ` Բա­բա­ջա­նյա­նի Տրիո­յի կա­տար­ման ժա­մա­նակ: Հրա­շա­լի նվա­գե­ցին դաշ­նա­կա­հար­նե­րը, ջու­թա­կա­հար­նե­րը, ար­ցախ­ցի ե­րա­ժիշտ­նե­րը պրո­ֆե­սիո­նալ մա­կար­դակ ցու­ցա­բե­րե­ցին: Ար­ցախ­ցի­նե­րը պետք է ի­մա­նան, որ մե­նակ չեն, մենք նրանց կող­քին ենք: Ու­զում ենք ա­սել, որ Ար­ցա­խը հայ­կա­կան պա­հե­լու հա­մար նման ծրագ­րեր են պետք»:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ