[ARM]     [RUS]     [ENG]

ԿՅԱՆՔԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ...

Եթե չլինեին «Սովետական Ղարաբաղ» թերթի նվիրյալ, գրավոր խոսքի ուժն ու արժեքն իմացող թղթակիցները, ո՞ւմից, կամ որտեղի՞ց էինք իմանալու մեր թերթի դարավոր պատմությունը, նրա ստեղծման, կատարած առաջին քայլերի պատմությունն ու նախապատմությունը, կայացման ընթացքն ու, հիրավի, մեծ դերակատարությունը տասնամյակներ ի վեր։ Նրանք ոչ միայն գրում, ստեղծում էին Երկրի պատմությունը, վավերագրում Երկրի գլխով անցածն ու գլխավոր իրադարձությունները, այլև թերթի՝ «Սովետական Ղարաբաղ»-ի,  կենսագրությունն էին փաստավավերագրում՝ տոնական ու հոբելյանական օրերին և ոչ միայն։ Մեր անաչառ գնահատանքն ու երախտագիտությունը լրագրող Մամիկոն Մարգարյանին, որի օրագրային գրառումները մի նոր լույս են սփռում թերթի անցած ճանապարհի վրա՝ սերունդների հիշողությանը պահ տալով այն երախտավորների անունները, որոնք ապրելով ու ստեղծագործելով սուղ պայմաններում, թարմ շունչ ու անկոտրում ոգի են հաղորդել թերթին՝ նպաստելով նրա ստեղծման ու կայացման գործընթացին։

ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻ ՕՐԱԳՐԻՑ
/5 մայիսի, 1967 թ.,
հ. 105/8836//
Հե­տաքր­քիր զու­գա­դի­պու­թյուն ու ու­րա­խա­լի երևույթ... Մեր թեր­թը, որ մար­զում հան­դի­սա­ցավ սո­վե­տա­կան մա­մու­լի նա­խա­կա­րա­պե­տը, իր 44-ա­մյա տա­րե­լի­ցին կրկ­նա­կի ան­գամ մե­ծա­ցավ ծա­վա­լով, կրկ­նա­պատկ­վեց նրա տպա­քա­նա­կը։ Հետևա­բար, մե­ծա­ցավ նաև նրա դե­րը, ա­վե­լա­ցան ա­նե­լիք­նե­րը։
Ա­ռա­ջին հա­յաց­քից, կար­ծես, ար­տա­ռոց ո­չինչ չկա, ո­րով­հետև մեր երկ­րում հա­ճա­խա­կի են ծն­վում ու կյանք առ­նում նոր թեր­թեր ու ամ­սագ­րեր, տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում է դրանց տպա­քա­նա­կը։ Բայց տո­ղե­րիս գրո­ղը, որ սկզ­բից ի վեր կապ­ված է «Սո­վե­տա­կան Ղա­րա­բա­ղ»-ի հետ, տե­ղյակ է, թե ինչ­պի­սի պայ­ման­նե­րում ծն­վեց մեր թեր­թը, ին­չից սկ­սեց և ին­չի հա­սավ։
Մեր թերթն ստեղծ­վեց մար­զի ինք­նա­վա­րու­թյան հռ­չակ­ման նա­խօ­րյա­կին։ 1923 թվա­կա­նի ապ­րի­լի 4-ին, քա­ղա­քա­ցիա­կան կռիվ­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո, Շու­շի քա­ղա­քում հին բոլշևիկ­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ լույս տե­սավ Ղա­րա­բա­ղի կո­մի­տեի Շուշ­վա գավ­կուս­կո­մի և գավ­գործ­կո­մի օր­գան «Ղա­րա­բա­ղի Գեղ­ջուկ» շա­բա­թա­թեր­թի ա­ռա­ջին հա­մա­րը՝ 400 օ­րի­նակ տպա­քա­նա­կով, Ս. Մա­նու­ցյա­նի խմ­բագ­րու­թյամբ։ Երբ ստեղծ­վեց ինք­նա­վար մար­զը, թեր­թի խմ­բագ­րու­թյու­նը Շու­շուց տե­ղա­փոխ­վեց մար­զի կենտ­րոն Խան­քեն­դի բնա­կա­վայ­րը և սկ­սեց լույս տես­նել «Խոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ» վեր­տա­ռու­թյամբ, իսկ 1940 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 12-ից այն վե­րան­վան­վեց «Սո­վե­տա­կան Ղա­րա­բաղ»։
Ես բա­ցում եմ իմ օ­րա­գի­րը, բա­ցում խնամ­քով պահ­ված թղ­թա­պա­նա­կը, նո­րից ըն­թեր­ցում ձեռ­քիս տակ ե­ղած թեր­թի ա­ռա­ջին, հազ­վա­գյուտ, բայց ար­դեն խու­նա­ցած ու դեղ­նած հա­մար­նե­րը, խոր­հում և մտ­քով գնում տա­րի­նե­րի խոր­քե­րը։ Ան­շուշտ, անհ­րա­պույր են թեր­թի ա­ռա­ջին հա­մար­նե­րը, բայց, ըն­թեր­ցե­լով դրան­ցում տպագր­ված հոդ­ված­ներն ու կարճ հա­ղոր­դում­նե­րը, զգում ես, թե ինչ­պի­սի դեր էր վի­ճակ­ված նրան մար­զի քայ­քայ­ված տն­տե­սու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու, մաս­սա­նե­րին նոր հաղ­թա­նա­կի հա­մար ոտ­քի հա­նե­լու գոր­ծում։
«...Մի տխուր պատ­կեր, քայ­քայ­ված, ա­վե­րակ դար­ձած ա­մեն ինչ... Ա­յո, բա­վա­կա­նին ան­նա­խան­ձե­լի ժա­ռան­գու­թյուն է ստա­ցել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի նո­րա­կազմ հեղ­կո­մը։ Ա­մեն ինչ պի­տի նո­րից սկ­սել, ա­մեն բա­նի հիմ­քը նո­րից պետք է դնել։ Իսկ դրա հա­մար որ­քան մի­ջոց­ներ, որ­քան աշ­խա­տանք է հար­կա­վոր թա­փել...»,- գրել է թեր­թը ինք­նա­վար մար­զի հռ­չա­կու­մից հե­տո։ Այն ժա­մա­նակ Խան­քեն­դին փայ­տա­շեն տնե­րով, ծու­ռու­մուռ, փո­շոտ փո­ղոց­նե­րով և սա­կա­վա­թիվ բնա­կիչ­նե­րով բնա­կա­վայր էր։ Կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մը և մարզ­սո­վե­տի գործ­կո­մը տե­ղա­վոր­ված էին մաս­նա­վոր­նե­րի տնե­րում, իսկ տպա­րա­նի մի ան­կյու­նում նս­տած էր խմ­բագ­րու­թյան մի աշ­խա­տո­ղը, ո­րի պար­տա­կա­նու­թյունն էր ստա­նալ տե­ղե­րից ու­ղարկ­ված նա­մակ­նե­րը, գրու­թյուն­նե­րը, տպագր­ված թեր­թե­րը հաս­ցեագ­րել և ու­ղար­կել շրջ­կենտ­րոն­ներն ու գյու­ղե­րը / «Սո­յուզ­պե­չատ» և այլ կազ­մա­կեր­պու­թյուն չկա­յին այդ գոր­ծով զբաղ­վե­լու հա­մար/։ Թեր­թի խմ­բա­գիրն ու քար­տու­ղարն էլ խմ­բագ­րա­տանն աշ­խա­տում էին տե­ղա­կա­յու­թյամբ կամ կու­սակ­ցա­կան հանձ­նա­րա­րու­թյուն էին կա­տա­րում։
Չա­փա­զանց աղ­քատ ու պրի­մի­տիվ էր թեր­թի պո­լիգ­րա­ֆիա­կան բա­զան։ Բան­վոր­ներ Խա­չին ու Միր­զան ձեռ­քով ա­նիվ­նե­րը պտ­տե­լով, 400 օ­րի­նա­կը տպում էին մի քա­նի օր­վա ըն­թաց­քում։ Շու­շուց տե­ղա­փոխ­ված այդ փոք­րիկ տպա­րա­նի հիմ­քը դր­վել էր Սեր­գո Օր­ջո­նի­կի­ձեի ցու­ցու­մով՝ կով­կա­սյան հե­ռագ­րա­կան գոր­ծա­կա­լու­թյու­նից ստաց­ված հե­ռա­գի­րը և այլ գրու­թյուն­ներ տպագ­րե­լու հա­մար։ Երբ 1925 թվա­կա­նին Ադր­բե­ջա­նի կոմ­կու­սի կենտ­կո­մի քար­տու­ղար Ս. Մ. Կի­րո­վը ե­կավ Ղա­րա­բաղ, խմ­բագ­րու­թյանն օգ­նեց նոր մե­քե­նա­ներ, տա­ռա­տե­սակ­ներ, թուղթ ձեռք բե­րե­լու գոր­ծում։
Ա­մե­նու­րեք բա­ցա­կա­յում էին տրանս­պոր­տի մի­ջոց­նե­րը, բայց թեր­թը սուր­հան­դակ­նե­րի մի­ջո­ցով հասց­վում էր ա­մե­նա­հե­ռա­վոր գյու­ղե­րը։ Կո­մու­նիստ­նե­րը, կո­մե­րի­տա­կան­նե­րը, ա­ռանձ­նա­պես ու­սու­ցիչ­նե­րը, թեր­թում տպագր­ված նյու­թե­րի կո­լեկ­տիվ ըն­թեր­ցա­նու­թյուն­ներ, դրանց շուր­ջը հե­տաքր­քիր զրույց­ներ էին կազ­մա­կեր­պում գյու­ղա­ցի­նե­րի հա­մար, չէ՞ որ թեր­թի է­ջե­րում պար­զա­բան­վում էին սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյան ա­ռա­ջին դեկ­րետ­նե­րը՝ հո­ղի, կր­թու­թյան, մար­դու ի­րա­վունք­նե­րի ու նոր կյան­քի ստեղծ­ման մա­սին։
Հի­շում եմ 1923 թվա­կա­նի վեր­ջին և 1924 թվա­կա­նի ա­ռա­ջին ա­միս­նե­րը։ Մեծ ա­ռաջ­նորդ Վ. Ի. Լե­նի­նի ա­ռող­ջու­թյու­նը վա­տա­ցել էր։ Թեր­թը հա­ճա­խա­կի հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ էր տպագ­րում Լե­նի­նի ա­ռող­ջա­կան վի­ճա­կի մա­սին։ Թեր­թի այդ հա­մար­նե­րին սր­տատ­րոփ սպա­սում էին մար­զի աշ­խա­տա­վոր­նե­րը։ Լե­նի­նի ցու­ցում­նե­րը կեն­սա­գոր­ծե­լու հա­մար նրանք շա­բա­թօ­րյակ­նե­րի մի­ջո­ցով գյու­ղե­րում կա­ռու­ցում էին նոր աղ­բյուր­ներ, ճա­նա­պարհ­ներ, բա­ցում դպ­րոց­ներ, գր­քեր հա­վա­քե­լով ստեղ­ծում ըն­թեր­ցա­րան-գրա­դա­րան­ներ, ա­կումբ­ներ, պայ­քար ծա­վա­լում անգ­րա­գի­տու­թյան վե­րաց­ման հա­մար։
Մեր ա­ռա­ջին և ակ­տիվ թղ­թա­կից­ներն էին Տիգ­րան Գրի­գո­րյա­նը /Ղզ­ղա­լա­յից/, որն այժմ փի­լի­սո­փա­յա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու է, հին բոլշևիկ, այժմ կեն­սա­թո­շա­կա­ռու Ար­տա­շես Մու­սա­յե­լյա­նը /Տո­ղից/, հնա­գույն և բազ­մա­վաս­տակ ագ­րո­նոմ Ս. Բար­սեն /Ղա­վա­խա­նից/ և ու­րիշ շա­տե­րը։ Նրանք գյու­ղե­րից գրած ի­րենց հոդ­ված­նե­րում և կարճ հա­ղոր­դում­նե­րում պատ­մում էին վե­րա­շին­վող ու կա­ռուց­վող սո­վե­տա­կան գյու­ղե­րի և ա­զա­տագր­ված ու վե­րածն­ված բազ­մա­չար­չար գյու­ղա­ցի­նե­րի աշ­խա­տան­քա­յին անս­պառ ե­ռան­դի ու ջա­նա­սի­րու­թյան մա­սին։
Մար­զում սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյան տա­րի­նե­րին ստեղծ­վել է կուլ­տու­րա­կան օ­ջախ­նե­րի, բժշ­կա­կան հիմ­նարկ­նե­րի, դպ­րոց­նե­րի խիտ ցանց, վե­րաց­վել է անգ­րա­գի­տու­թյու­նը, հա­մա­տա­րած կո­լեկ­տի­վաց­ման ու մե­քե­նա­յաց­ման է են­թարկ­վել գյու­ղատն­տե­սու­թյու­նը, կա­ռուց­վել են ար­դյու­նա­բե­րա­կան մի շարք ձեռ­նար­կու­թյուն­ներ, նոր գյու­ղեր ու ա­վան­ներ, բնակ­չու­թյան կեն­ցա­ղի մեջ է մտել կի­նոն, թատ­րո­նը, թեր­թը, ռա­դիոն, գիր­քը, հե­ռա­խո­սը և այլն։ Մեր կյան­քում տե­ղի ու­նե­ցած այդ փո­փո­խու­թյուն­ներն ի­րենց ար­տա­ցո­լումն են գտել «Սո­վե­տա­կան Ղա­րա­բաղ»-ի է­ջե­րում։ Մեր թեր­թը՝ «Սո­վե­տա­կան Ղա­րա­բաղ»-ը, դար­ձել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի սո­վե­տա­կան շր­ջա­նի տա­րե­գի­րը։
Այժմ էլ նա քայ­լում է մար­զի կյան­քին հա­մըն­թաց։
Մե­ծա­ցել է «Սո­վե­տա­կան Ղա­րա­բաղ»-ը, նրա տպա­քա­նա­կը հա­սել է 20 հա­զա­րի, խմ­բագ­րու­թյան կազ­մը՝ 3-4 հո­գուց հա­սել է մի քա­նի տաս­նյա­կի, թեր­թի շուր­ջը հա­մախ­մբ­ված են հա­րյու­րա­վոր գրա­գետ ար­տա­հաս­տի­քա­յին թղ­թա­կից­ներ ու հե­ղի­նակ­ներ։ Տեխ­նի­կա­յի վեր­ջին նվա­ճում­նե­րի հի­ման վրա կա­ռուց­վել է նոր տպա­րան։
Կաս­կած չկա, որ խմ­բագ­րու­թյան ստեղ­ծա­գոր­ծա­կան կո­լեկ­տի­վը, ար­տա­հաս­տի­քա­յին ակ­տի­վի հետ միա­սին, կու­սակ­ցա­կան և սո­վե­տա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վա­րու­թյամբ այ­սու­հետ ևս ան­շեղ կկա­տա­րի իր դերն ու ա­նե­լիք­նե­րը։

Պատրաստեց
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ