Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԽՐԱՄՈՐԹՈՒՄ ՀՆՉԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ

 
Սեպտեմբերի 1… Խրամորթում այսօր ուսումնական տարվա սկիզբն ավետող զանգը նախ և առաջ առհավատչյան է հայի անկոտրում կամքի և ոգու տոկունության։ Գյուղն այսօր լի էր կյանքով, հույսով, հավատով և բազում սպասելիքներով… Խրամորթի Գառնիկ Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցի Առաջին զանգի արարողությանը ներկա էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վահագն Առստամյանը։ Միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրքով՝ հանուն Հայրենիքի անմահացած հերոսների հիշատակին … Դպրոցի տնօրեն Անուշ Գաբրիելյանը, ողջունելով ներկաներին և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորելով ուսուցչական և աշակերտական կոլեկտիվներին, անվիճարկելի համարեց այն, որ Հայրենիքը սկսվում է դպրոցից: Նա նշեց, որ ազգային ինքնության պահպանման համար յուրաքանչյուր ոք պարտավոր է մեծ նվիրումով կատարել իր գործը։ «Օրվա խորհուրդը պահպանելով` հաջողություններով լի ուսումնական տարի եմ մաղթում բոլորիս, և հույս հայտնում, որ դպրոցական ավետաբեր զանգի ղողանջը Խրամորթում այլևս չի ընդհատվի», - նշեց Ա. Գաբրիելյանը։ Աշակերտներն անթաքույց ուրախությամբ են կրկին եկել դպրոց, իսկ վախվորած առաջին դասարանցիների թոթովախոս արտասանությունները հայրենիքի, հարազատ գյուղի և դպրոցի մասին մաշտոցյան գիրը սերտելու և ավագ ընկերների գործը շարունակելու պատրաստակամությունն էր վկայում։ Ցավալի է արձանագրել, որ երեք տասնամյակների ընթացքում Խրամորթը չորս անգամ հայտնվել է իր հայկականությունը կորցնելու վտանգի տակ, սակայն ազգի հայրենասեր զավակների ու իր աշխատասեր բնակիչների շնորհիվ կրկին ոտքի է կանգնել ու վճռականորեն տեր կանգնել իր հող ու ջրին։ Դպրոցի կազմակերպիչ Հասմիկ Անդրյանը ներկայացրեց 2021-22 ուսումնական տարվա ձեռքբերումները, նախանշեց նոր ուսումնականի անելիքները։ Անցած ուսումնականը դպրոցի համար դժվարին էր… Դպրոցում դասընթացների բնականոն ընթացքը խոչընդոտող բազմաթիվ խնդիրներն այժմ պատվով հաղթահարված են։ «Գրքի, գիտելիքի հանդեպ հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայերին բնորոշող կողմերն են։ Գիտելիքն ու դրան ձգտելը հազարամյակներ շարունակ եղել են մեր ժողովրդի ամենամեծ հարստությունը և գերագույն արժեքներից»,- ասաց Հ. Անդրյանը: Համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանի խոսքով՝ արհավիրքները, որոնք տեսել է Խրամորթը, չափազանց շատ են, սակայն խրամորթցին միշտ կարողացել է կրկին մեջքն ուղղել ու ամուր կանգնել իր պապենական հողում։ Բարի և խաղաղ երթ մաղթելով նոր ուսումնականում` Զ. Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ բազմաթիվ արհավիրքներ հաղթահարած գյուղը հարատևելու է դարերի ընթացքում։ Միջոցառման ընթացքում Խրամորթի դպրոցի տնօրենը 2021-22 ուսումնական տարվա միակ գերազանցիկ աշակերտ Տիգրան Ավանեսյանին հանձնեց ԿԳՄՍ նախարարության պատվոգիրը։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ այս ուսումնականի մեկնարկին ևս առաջին դասարանցիները դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ ստացան համագյուղացի Հակոբ Ղահրամանյանից։ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի կողմից էլ առաջին դասարանցիների դասասենյակի կահավորման համար խորհդանշական նվեր է տրամադրվել։ Առաջին զանգը հնչեցնելու իրավունքը վերապահվեց առաջին դասարանցիներին։ Տոնական տողանից հետո դպրոցի բարձր դասարանցիների հետ ՊԲ Ն զորամասի սպաներ Արսեն Քոչարյանն ու Վաչիկ Դանիելյանն արիության դաս անցկացրին։
 
Անահիտ Պետրոսյան