Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Հայտնի գործարար, սոցիալական ձեռներեց, հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 8-ին Արցախի պետական համալսարանում հանդիպել է տարբեր բուհերի ուսանողների հետ։ Հանդիպմանը նա ուսանողներին պատմել է իր անցած ուղու մասին, նշելով, որ արդեն շուրջ 3 տասնամյակ է զբաղվում է բարեգործությամբ։ «Իմ գործունեության ու ծրագրերի հիմքում բնականաբար միշտ եղել ու մնում են Հայաստանն ու Արցախը: Ինձ համար Արցախը դարձել է այն վայրը, որտեղ ես ուժ եմ հավաքում արդեն 20 տարուց ավելի»,-ասել է Ռ. Վարդանյանը: Նրա խոսքով՝ Արցախի ապագայի հետ կապված առաջնահերթ լուծում պահանջող խնդիրն անվտանգությունն է:

«Ձեր առջեւ բազում պարտավորություններ եմ զգում։ Որքան էլ դժվար է ասել, բայց, ցավոք, պատերազմը դեռ չի ավարտվել, և մենք պետք է շատ ճիշտ գործենք։ Ես վստահ եմ, որ մենք ունակություն և հնարավորություն ունենք փոխելու մեր ապագան։ Անշուշտ դրա համար պետք են մեծ ջանքեր»,-ասաց գործարարը: Այնուհետև Ռուբեն Վարդանյանը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր նաև գործարարի՝ Արցախում պաշտոն զբաղեցնելուն: «Կասեմ, որ Ռուբեն Վարդանյանն Արցախ չի եկել որևէ պաշտոն զբաղեցնելու համար, բայց եթե իմ որեւէ պաշտոն զբաղեցնելը կնպաստի Արցախի լավ ապագային, ես պատրաստ եմ դա իրականացնել»,-ասել է օրվա բանախոսը:

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ