Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՑԱԽՑԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐԵՑԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

Ստեփանակերտի թիվ 6 դպրոցի մարզադահլիճում սեպտեմբերի 8-ին կայացավ 2021-2022թթ. ՀՀ և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մայրաքաղաքի մանկապատանեկան մարզադպրոցի բասկետբոլի պատանիների և աղջիկների թիմերի պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Աշոտ Դանիելյանը, ԱՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող Անահիտ Գասպարյանը, ոլորտի ներկայացուցիչներ։

Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, ժամանակին բասկետբոլ մարզաձևի մարզիչ Էմիլս Հովհաննիսյանը գոհ է մարզիկների և մարզիչների աշխատանքից ու արդյունքներից։ Մարզադպրոցի 2021-2022թթ. ուսումնական տարվա ընթացքում դժվարություններ շատ կային, բայց բոլոր խոչնդոտները հաղթահարելով` արցախցի պատանիներն ու աղջիկները գրանցեցին մարզական աննախադեպ արդյունքներ ու հաջողություններ։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհված ազատամարտիկների հիշատակը։
Մարզադպրոցի բասկետբոլ մարզաձևի մեթոդիստ-հրահանգիչ Մարիետա Թումասյանի խոսքով՝ Ստեփանակերտում բասկետբոլի հիմքը դրվել է 1950-ական թթ. ռուս մարզիչ Յուրի Դմիտրիևի կողմից և առայսօր մարզաձևը շարունակում է զարգանալ։ Ներկայումս մարզադպրոցում գործում է բասկետբոլի 17 խումբ, որոնցում մարզվում են 230 պատանիներ և աղջիկներ՝ 9 մարզչի գլխավորությամբ։ «Արցախում, հատկապես Ստեփանակերտում, բասկետբոլը սիրված մարզաձև է: Մեր սաները լավագույն արդյունքներ գրանցելուն զուգահեռ, շարունակում են իրենց ներդրումն ունենալ մարզաձևի զարգացմանը և համապատասխան կրթություն ստանալուց հետո աշխատել որպես մարզադպրոցի մարզիչներ։ Մենք ողջունում ենք նրանց որոշումը և մեր հերթին աջակցում նրանց»,- հավելեց Մ. Թումասյանը։
ՀՀ-ում անցկացված 2021-2022թթ. բասկետբոլի մրցաշրջանին մասնակցել են Մարզադպրոցի բասկետբոլի տղաների և աղջիկների տարիքային բոլոր խմբերը և բոլորն էլ զբաղեցրել մրցանակային 1-ին և 2-րդ տեղերը։ Մարզիկներն ու մարզիչները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, պատվոգրերով, խրախուսական նվերներով։ Առաջին տեղեր նվաճած և լավագույն խաղացողներ ճանաչված 2006թ. ծնված մարզիկներ՝ Ռոբերտ Սարգսյանը, Նադեժդա Մաթևոսյանը, Շահանե Սարգսյանը, Թամարա Գասպարյանը, Սյուզաննա Հայրապետյանը ՀՀ հավաքականի կազմում ընդգրկվել են ուսումնամարզական հավաքներին և մասնակի մասնակցել Եվրոպայի բասկետբոլի առաջնությանը՝ գրավելով 2-րդ հորիզոնականը։
Նադեժդա Մաթևոսյանը նշեց, որ այս մարզաձևը շատ սիրեց և արդեն յոթ տարի պարապում է բասկետբոլով ու վերջին երեք տարին անընդմեջ իր թիմով դարձել է ՀՀ չեմպիոն, իսկ ինքն էլ, որպես լավագույն խաղացող, ընդգրկվել է ուսումնական մարզանքներին, որ ՀՀ հավաքականի կազմում մասնակցի Եվրոպայի առաջնությանը։
Մանկապատանեկան մարզադպրոցի բասկետբոլի մարզիչ Անդրեյ Սարումյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ մրցաշրջանն սկսվել է անցած տարվա սեպտեմբերից և տարվա ընթացքում կազմակերպվել փուլերով։ Արցախից մասնակցած 8 թիմերի խաղերն (14 խաղ) ընթացել են երեք շրջանով։ Միավորների ընդհանուր հաշվարկով Արցախի թիմը գրավել է 1-ին տեղը։ Ու առաջին անգամ մինչև 14 տարեկան տղաների թիմը նույնպես զբաղեցրել է 1-ին մրցանակային տեղը։ Մինչ այդ զբաղեցնում էին 2-րդ, 3-րդ տեղերը, սակայն նրանց քրտնաջան պարապմունքների, ինչպես նաև մարզչական կազմի համախմբված աշխատանքի և մարզադպրոցի աջակցությամբ տղաները դարձան չեմպիոններ։
Պարգևատրման հանդիսավոր միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին Մարզադպրոցի պարային բաժնի սաները՝ պարուսույցներ Մարինա Վարունցի և Էլեանորա Հակոբյանի գլխավորությամբ։


Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ