Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՄԻ ԲՌՈՒՆՑՔ ԴԱՌՆԱՆՔ, ՄԻԱԲԱՆՎԵՆՔ...

Լուսինե Պողոսյանը երգչուհի է։ Ծնվել և ապրում է Երևանում։ Ադրբեջանի կողմից սանձազերծված՝ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ նա առաջիններից մեկը եկավ Արցախ՝ հնարավորինս օգնելու, սատարելու հայրենակիցներին։ Մինչև 2020թ. նոյեմբերի 11-ը նա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում էր, ճաշ էր պատրաստում, օգնում վիրավորներին։
Խոստովանենք՝ ոչ բոլոր կանայք ու աղջիկներն են կարողացել մնալ և աշխատել ամենօրյա ռմբակոծությունների տակ։ Արցախի իշխանությունները բարձր են գնահատել խիզախ աղջկա Հայրենիքին մատուցած ծառայությունը. ԱՀ Նախագահի հրամանագրով՝ զինվորական հոսպիտալում վիրավոր զինծառայողներին ցուցաբերած օգնության համար Լուսինե Պողոսյանն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի։ Սեպտեմբերի 5-ին պարգևը հանձնվեց հասցեատիրոջը…

-Լու­սի­նե, նախ՝ շնոր­հա­վո­րում եմ պե­տա­կան բարձր պարգևի ար­ժա­նա­նա­լու հա­մար։
Պա­տե­րազ­մի հենց ա­ռա­ջին օ­րե­րից Ար­ցա­խում էիր… Հե՞շտ էր նման ո­րո­շում կա­յաց­նե­լը, ըն­տա­նի­քում ինչ­պե՞ս վե­րա­բեր­վե­ցին քո կա­տա­րած քայ­լին։
- Այս պարգևը ես չեմ հա­մա­րում միայն ի­մը, այն բո­լոր զին­վոր­նե­րինն է, կա­մա­վոր­նե­րի­նը, բժիշկ­նե­րի­նը, ով­քեր այդ ծանր ու դա­ժան օ­րե­րին ե­ղել են այս­տեղ և ի­րենց ա­ջակ­ցու­թյունն են ցու­ցա­բե­րել Ար­ցա­խին։ Ի­հար­կե, շատ կու­զե­նա­յի, որ մեկ այլ ի­րա­վի­ճա­կում՝ նկա­տի ու­նեմ հաղ­թա­նակի դեպքում ար­ժա­նա­նա­յի մե­դա­լի…
Ար­ցախ գա­լու ո­րո­շումն իմն էր և այն քն­նարկ­ման չեն­թարկ­վեց…Տա­նը մայրս է և ինձ­նից փոքր քույրս, իսկ մայրս գի­տեր, որ ես, միևնույն է, գնա­լու եմ…Ա­ռա­վո­տյան վեր կա­ցա, շո­րերս հա­վա­քե­ցի… Մայրս տխուր, լա­ցա­կու­մած նա­յեց աչ­քե­րիս ու ա­սաց. «Գնա, քեզ լավ կպա­հես, զգույշ կմ­նաս…»։ Դրա­նից հե­տո էլ ոչ մի ան­գամ հե­ռա­խո­սով խո­սե­լուց, զան­գե­լուց չի ա­սել՝ հետ ա­րի, վտան­գա­վոր է…
Սեպ­տեմ­բե­րի 30-ին ար­դեն Ար­ցա­խում էի։ Մի քա­նի կա­մա­վո­րա­կան­նե­րով սկզ­բում ու­տե­լիք, բր­դուճ­ներ էինք պատ­րաս­տում զին­վո­րա­կա­նի, ա­զա­տա­մար­տիկ­նե­րի, դր­սից ե­կած լրագ­րող­նե­րի և բո­լոր նրանց հա­մար, ով­քեր գա­լիս էին մեզ մոտ. մենք անվ­ճար բա­ժա­նում էինք սնուն­դը։ Հոկ­տեմ­բե­րի 5-ին, երբ պա­տե­րազմն էլ ա­վե­լի թե­ժա­ցավ, ա­մե­նուր ռմ­բա­կո­ծու­թյուն էր, մեզ՝ կա­մա­վո­րա­կան աղ­ջիկ­նե­րիս, փոր­ձե­ցին տար­հա­նել Ար­ցա­խից… Ես ընդ­դի­մա­ցա, ա­սե­լով` ես կգ­նամ հոս­պի­տալ և կաշ­խա­տեմ այն­տեղ, կօգ­նեմ ին­չով կա­րող եմ։ Հոկ­տեմ­բե­րի 8-ից զին­վո­րա­կան հոս­պի­տա­լում ար­դեն ճաշ էի պատ­րաս­տում և դրան զու­գա­հեռ օգ­նում էի վի­րա­վոր­նե­րին, բու­ժանձ­նա­կազ­մին՝ ին­չով կա­րո­ղա­նում էի։
- Մի՞­թե չէիք վա­խե­նում…բո­լոր դեպ­քե­րում՝ ան­փորձ աղ­ջիկ, ա­նընդ­հատ ռմ­բա­կո­ծու­թյան տակ… Մյուս կող­մից՝ վի­րա­վոր­ներ, սթ­րես…
- Ան­կեղծ ա­սած՝ եր­կու ան­գամ վա­խե­ցել եմ, երբ ու­ժեղ ռմ­բա­կո­ծու­թյուն է ե­ղել. թվում էր՝ հենց գլ­խիս պի­տի պայ­թեր ռում­բը։ Այդ պա­հին մայրս էր զան­գել, նա լսում էր ձայ­նե­րը, իսկ ես նրան ա­սա­ցի՝ այդ մե­րոնք են խփում… Հե­տո ար­դեն ինձ հա­մար կար­ծես սո­վո­րա­կան դար­ձավ ա­մեն ինչ ու չէի վա­խե­նում։ Մյուս կող­մից էլ հա­վատքս է ու­ժեղ ու ես հա­մոզ­ված էի, որ Աստ­ված ինձ կպահ­պա­նի…
Հոս­պի­տա­լում ա­ռա­ջին օ­րե­րին հաց չէի կա­րո­ղա­նում ու­տել. ա­րյան հո­տը խեղ­դում էր։ Հե­տո ար­դեն այն­քան էի ինձ տի­րա­պե­տում, որ կա­րող էի ժա­մե­րով կանգ­նել վի­րա­հատ­վող զին­վո­րի կող­քին։
Ես փոր­ձում էի նաև մխի­թա­րել, քա­ջա­լե­րել վի­րա­վոր տղա­նե­րին, ոգևո­րում էի՝ ա­սե­լով՝ հար­սա­նի­քիդ գա­լու եմ եր­գեմ…
- Ի դեպ՝ Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ գոր­ծող հա­մույթ­նե­րը, եր­գիչ-երգ­չու­հի­նե­րը հա­ճախ էին հա­մերգ­նե­րով հան­դես գա­լիս զո­րա­մա­սե­րում…
- Չէէ, սա այդ պա­տե­րազ­մը չէր… ո՛չ ժա­մա­նակ և ո՛չ էլ տրա­մադ­րու­թյուն կար եր­գե­լու… Բայց մտա­ծում էի՝ հաղ­թա­նա­կից հե­տո հոս­պի­տա­լի բա­կում մի ճոխ հա­մերգ եմ կազ­մա­կեր­պե­լու… Ո՞ւր էր, թե…
- Մինչ այդ չա­րա­գու­շակ պա­տե­րազ­մը Ար­ցախ հա­ճա՞խ էիք այ­ցե­լում։
- Շատ եմ ե­կել ՝ թե՛ հա­մերգ­նե­րով և թե՛ կա­րոտս առ­նե­լու, ըն­կեր­նե­րիս տես­նե­լու։ 2014-ին մե­նա­հա­մեր­գով եմ հան­դես ե­կել, հա­սույ­թը Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծող «Զան­գակ» ե­րե­խա­նե­րի խնամ­քի և պաշտ­պա­նու­թյան գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյա­նը նվի­րա­բե­րե­ցի… 78 ե­րե­խա­յի կն­քա­մայրն եմ ե­ղել։ Ի դեպ« այ­սօր՝ հենց այս հրա­պա­րա­կում իմ սա­նե­րից եր­կու­սին հան­դի­պե­ցի։ Խոս­տա­ցա՝ հա­ջորդ ան­գամ գալ, գտ­նել մյուս­նե­րին և նրանց հա­մար խն­ջույ­քի պես մի հա­վաք կազ­մա­կեր­պել…
- Ինքդ եր­գեր գրո՞ւմ ես։ Որ­պես երգ­չու­հի Հա­յաս­տա­նում ո՞ւմ հետ ես հա­մա­գոր­ծակ­ցում։
- Տար­բեր եր­գա­հան­նե­րի հետ եմ հա­մա­գոր­ծակ­ցում, բայց հիմ­նա­կա­նում խոս­քի հե­ղի­նա­կը Ա­վետ Բար­սե­ղյանն է։ Նոր երգ պի­տի շու­տով կա­տա­րեմ՝ իմ կյան­քից է. ե­րաժշ­տու­թյու­նը՝ Ռազ­միկ Ա­մյա­նինն է, խոս­քը՝ Ա­վետ Բար­սե­ղյա­նի­նը։ Իմ բո­լոր եր­գերն էլ իմ կյան­քից են ծն­վում։ 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո ծն­վեց «Իմ զին­վոր» եր­գը…
- Իսկ ինչ­պե՞ս ես նա­յում ար­տա­գաղթ կոչ­ված երևույ­թին։ Գաղտ­նիք չէ, որ շատ եր­գիչ-երգ­չու­հի­ներ, ար­վես­տա­գետ­ներ եր­բեմն լքել են հայ­րե­նի­քը՝ օ­տար ա­փե­րում բա­րե­կե­ցիկ կյան­քի փնտր­տու­քով։ Դուք երբևէ նման ա­ռա­ջարկ ստա­ցե՞լ եք…
- Ես որ­տեղ էլ գնում եմ՝ ա­մե­նից շա­տը 10 օր եմ մնում։ Բո­լորն էլ գի­տեն, որ ես շատ եմ սի­րում Հա­յաս­տա­նը։ Չեմ ըն­դու­նում ար­տա­գաղ­թը, չեմ ող­ջու­նում նման քայլ կա­տա­րող­նե­րին։ Եվ ես կու­զե­նա­յի, որ ոչ թե թող­նեին-հե­ռա­նա­յին մեր սուրբ երկ­րից, այլ ա­մեն ինչն այս­տեղ դնեին ու շե­նաց­նեին։ Թշ­նա­մին պետք է տես­նի, որ մենք չենք կոտր­վել, որ մենք կր­կին ա­րա­րում-շե­նաց­նում ենք մեր հայ­րե­նի­քը։ Չորս ան­գամ հա­մերգ­նե­րով ե­ղել եմ Ա­մե­րի­կա­յում, բայց մնա­լու ցան­կու­թյուն չեմ ու­նե­ցել։
- Ար­ցա­խի ա­պա­գան ինչ­պե՞ս ես պատ­կե­րաց­նում։
- Մեզ­նից շատ բան է կախ­ված։ Ցա­վոք, մենք չգ­նա­հա­տե­ցինք այն, ինչ ու­նեինք։ Մենք չգ­նա­հա­տե­ցինք, չգուր­գու­րե­ցինք, չպա­հե­ցինք մեր Հաղ­թա­նա­կը։ Բո­լորս այդ հար­ցում մեղ­քի մեր բա­ժինն ու­նենք։ Բայց չպետք է վհատ­վել, հիաս­թափ­վել: Պետք է ա­վե­լի շատ սի­րենք մեր եր­կի­րը և նո­րո­վի սկ­սենք ա­մեն ինչ։ Հա­մոզ­ված եմ, այս­պես եր­կար չի մնա­լու… Ար­ցա­խը վե­րածն­վե­լու է, ծաղ­կե­լու է, հզո­րա­նա­լու է՝ շնոր­հիվ մեր միա­բա­նու­թյան ու միա­կա­մու­թյան։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ