Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ստեփանակերտի քաղաքապետարանն արշավ է կազմակերպել դեպի Հակոբավանք

 

Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից. այս կարգախոսով Ստեփանակերտի քաղաքապետարանը սեպտեմբերի 10-ին կազմակերպել է արշավ դեպի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի հարակից բարձունքին գտնվող Հակոբավանք կամ Մեծառանից վանք: Մասնակցում էին տարբեր երիտասարդական կազմակերպություններ, փոխքաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակիցներ՝ ընդհանուր շուրջ 60 արշավական: V-VII դարերում կառուցված Հակոբավանքը հայկական ամենահին վանական համալիրներից է: Արցախի հոգևոր, մշակութային և կրթական բազմադարյա այս կենտրոնը մոտ 3 դար չի նորոգվել, որի պատճառով գրեթե փլուզման եզրին է հայտնվել։ Այն 13-րդ դարում եղել է Հայոց արևելից կողմանց հեղինակավոր ուխտատեղիներից և եպիսկոպոսանիստ և երբեմն էլ կաթողիկոսական նստավայր (այդ մասին վկայում են տապանաքարերի գրությունները)։ Վանական համալիրի տարածքում կան 40-ից ավելի վիմագրեր, խաչքարեր, արձանագրություններ, ավելի քան երկու մետրանոց տապանաքարեր: Կառավարությունը նախաձեռնել էր Հակոբավանքի վերականգնման գործընթաց, ՀԱԵ Արցախի թեմը 2022 թվականը հայտարարել է Հակոբավանքի վերածննդի տարի: Վանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ ներկաները միասնական աղոթք հղեցին առ Աստված, որից հետո Տեր Հովհաննեսն իր խոսքում հորդորեց զերծ մնալ ապատեղեկատվությունից, չարագուշակ մարդկանցից: «Կարիքավորին կարելի է օգնել, բայց եթե մարդը կարող է արարել, ստեղծել, նրան տվեք կարթը, ոչ թե ձուկը, թող աշխատի, ստեղծի: Մենք պիտի ստեղծենք, գործենք, մենք քարից հաց էինք քամում, այսօր մեր դաշտերը չեն մշակվում, թոնրի հաց չեն թխում: Մենք բոլորս պետք է վերադառնանք մեր ակունքներին: Նոր ծառ պիտի տնկենք, ջրենք, որ մեծանա, ծաղկի, բերք տա ու քաղենք»,- նշել է Հակոբավանքի վանահայրը: Մեծառանից վանքից հետո արշավախումբը ճանապարհվեց դեպի Ծաղկաշատ գյուղ, որտեղ թեժացած թոնիրը սպասում էր երիտասարդներին: Հաց թխեցին ու ճաշակեցին կուրկուտի հետ: Ծրագրի երկրորդ մասը երաժշտական էր. Նիկոլ Դումանի տուն-թանգարանում շրջայցին հաջորդեցին տարբեր խաղերն ու «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթի հայրենասիրական կատարումները: Ինքնաեռի թեյից հետո մասնակիցները վերադարձան վառ տպավորություններով, հետաքրքիր ծանոթություններով: Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանը նշել է, որ նախաձեռնությունը պարբերական բնույթ է կրում. «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Ստեփանակերտի քաղաքապետարանը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը: Ամեն տարի կազմակերպում ենք տարբեր այցելություններ դեպի տեսարժան, պատմամշակութային նշանակություն ունեցող վայրեր: Փորձում ենք ամեն անգամ այնպիսի վայրեր ընտրել, որտեղ համեմատաբար քիչ են այցելում»:

 

 

Տաթևիկ Աղաջանյան