Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՎԱՂՎԱ ԼՈՒՅՍԸ ՉԻ ՈՒՇԱՆԱ...

«Ճեպընթացի» իմ ուղեկիցը բանաստեղծ, արձակագիր Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ է
- Ե­կա…
- … Ե­կա, որ հորս հոր­դոր­նե­րին ուն­կն­դիր՝ շի­տակ անց­նեմ ճամ­փաս: Պա­պե­նա­կան այ­գու տա­րեց թթե­նու ճյու­ղե­րին ման­կու­թյանս հու­շերը նո­րո­գեմ, շե­նաց­նեմ հայ­րա­կան օ­ջա­խը: Ե­կել եմ, որ մնամ…
- Ա­մեն ա­ռա­վոտ…
- Լույ­սը դեռ չծա­գած փոր­ձում եմ շո­շա­փել օր­վա խոր­հուր­դը: Բո­լոր ար­ցախ­ցի­նե­րի պես մտա­հոգ՝ բա­ցում եմ հո­գուս պա­տու­հան­նե­րը, որ կա­րո­ղա­նամ լիա­թոք շն­չե­լ երկ­րիս օ­դը: Հա­մոզ­ված լի­նել, որ սա­տա­նան այն չի աղ­տո­տել ու մա­նուկ­նե­րը դեռ մուշ-մո՜ւշ քնած են: Փառք տամ Աստ­ծուն, որ պայ­թյուն­ներ չեն հն­չում և սահ­ման­նե­րում «հան­գիստ է»…
- Միտքս…
- Այն դե­պի եր­կինք է թռ­չում՝ ե­րա­զիս թևով ու այն­տեղ ճեր­մակ ա­ղավ­նի­ներ եմ փնտ­րում…
- Վայր­կյա­նը հնա­րա­վո­րու­թյուն է…
- Հու­սա­հա­տու­թյանս պա­հին վայր­կյա­նը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս մղ­ձա­վանջ­նե­րից սթափ­վել և հա­մար­ձակ վճիռ­ներ կա­յաց­նել՝ ուն­կե­րիս մեջ ու­նե­նա­լով եր­ջան­կա­հի­շա­տակ ծնող­նե­րիս ի­մաս­տուն խոր­հուրդ­նե­րը…
- Երևա­կա­յու­թյու­նը կա­րող է…
- Մարդն ա­ռանց երևա­կա­յու­թյան աշ­խար­հի ո՞նց կապ­րի: Ինչ­պե՞ս կա­րող է նա գո­յատևել, ա­րա­րել, պայ­քա­րել իր նպա­տակ­նե­րի և գա­ղա­փար­նե­րի հա­մար: Էլ չեմ խո­սում ստեղ­ծա­գոր­ծա­կան երևա­կա­յու­թյան մա­սին, ո­րի սահ­ման­ներն այն­քան ընդ­գր­կուն են և անս­պառ: Ճա­կա­տագ­րա­կան պա­հե­րին ան­գամ պայ­ծառ երևա­կա­յու­թյու­նը կա­րող է կոր­ծա­նու­մից փր­կել մար­դուն և լու­սա­վոր պա­տու­հան­ներ բա­ցել նրա ա­ռաջ…
- Ա­մե­նա­կարևոր ար­ժա­նի­քը…
-Ար­ժա­նիք­ներ շատ կա­րող է ու­նե­նալ մար­դը: Սա­կայն մեր ժա­մա­նակ­նե­րում, երբ ա­նո­րո­շու­թյան շղար­շով է պատ­ված Հա­յաս­տա­նի, Ար­ցախ աշ­խար­հի ճա­կա­տա­գի­րը, պար­տա­վոր ենք ազ­նիվ լի­նել…
- Խղ­ճի դու­ռը…
- Ե­թե վայր­կյան ան­գամ այն փա­կե­ցիր՝ ա­նեծ­քից, նզով­քից բա­ցի ո­չինչ չես կա­րող վաս­տա­կել: Խղ­ճի դուռն է, որ ա­նա­ղարտ է պա­հում, մաք­րա­գոր­ծում մարդ­կա­յին հո­գին: Հետևա­բար՝ խղ­ճի դու­ռը մշ­տա­պես բաց պի­տի պա­հել…
-Մար­դու նե­րու­ժը…
-Այն օ­րից, երբ լույս աշ­խարհ է ե­կել մար­դը, Աստ­ված նրան օժ­տել է ­զա­նա­զան շնորհ­նե­րով, դժ­վա­րու­թյուն­նե­րին և փոր­ձու­թյուն­նե­րին դի­մա­կա­յե­լու ուժ հա­ղոր­դել: Բազ­միցս ենք հա­մոզ­վել այն ճշ­մար­տու­թյան մեջ, որ միաս­նա­կան, հա­մե­րաշխ լի­նե­լու պա­րա­գա­յում, երբ մար­դու նե­րուժն օգ­տա­գործ­վում է ի շահ ըն­տա­նի­քի, հայ­րե­նի­քի շե­նաց­ման և զո­րաց­ման, ցան­կա­ցած ե­րա­զանք ի­րա­կա­նու­թյուն է դառ­նում: Այ­սօր մենք այդ խնդ­րի ի­րա­գործ­ման մեկ­նար­կը կար­ծես թե ու­շաց­նում ենք…
- ժա­մա­նա­կի հետ…
- Հա­ճախ ենք սո­վոր այս­պի­սի խոսք լսել. «Կյան­քից հետ չմ­նա­լու հա­մար քայ­լել է պետք ժա­մա­նա­կի հետ»… Որ­քան էլ որ քմա­հաճ լի­նենք՝ չենք կա­րող չհա­մա­ձայ­նել: Ցա­վոք, ա­ռօ­րյա կյան­քում այն­պի­սի տխուր երևույթ­նե­րի և օ­տա­րա­ծին բար­քե­րի ենք առ­նչ­վում, որ ափ­սո­սում ենք զուր վատ­նած ժա­մա­նա­կի, վայր­կյան­նե­րի հա­մար: Հատ­կա­պես շատ եմ տխ­րում, երբ մտե­րիմ, հա­րա­զատ անձ­նա­վո­րու­թյուն է կոխ­կր­տում այն­քան թանկ գին ու­նե­ցող մեր ժա­մա­նա­կը…
- Միայն այն պատ­ճա­ռով…
- Միայն այն բա­նի հա­մար, որ հա­զա­րա­վոր հա­յոր­դի­ներ ի­րենց ա­րյունն են տվել մայր հո­ղին, վի­րա­վոր Ար­ցախս պի­տի բու­ժի վեր­քե­րը, գո­տեպ­նդ­վի և հա­վեր­ժի, պար­տա­վոր ենք ապ­րել ու մա­քա­ռել, լույ­սի­շող ո­րո­նել՝ խա­վա­րը ցրե­լու և միա­բան­վե­լու, 88-ի պայ­քարն ա­վար­տին հասց­նե­լու հա­մար:
- Վաղ­վա լույ­սը…
- Վս­տահ եմ, վաղ­վա լույ­սը չի ու­շա­նա… Տա­րի­ներ ա­ռաջ մի բա­նաս­տեղ­ծու­թյուն էի գրել՝ «Թե ի­մա­նա­յի»… վեր­նագ­րով:

Թի­թեռն այս,
Որ մի օր էլ չապ­րեց թի­թե­ռա­վա­րի,
Այ­սօր մա­հա­ցավ իմ սե­ղա­նին,
Գր­քե­րիս վրա…
Մինչ­դեռ ե­րեկ
Նա մինչև ուշ գի­շեր
Ան­հոգ խա­ղում էր լու­սամ­փո­փիս հետ,
թռչ­կո­տում ու­րախ:
Սիրտն իմ թն­դում էր նրա ջեր­մու­թյու­նից
(Ես մե­նակ չէի):
Ին­չո՞ւ, ին­չո՞ւ մա­րե­ցի
Լու­սամ­փոփն իմ սե­ղա­նի:
… Թե ի­մա­նա­յի
թի­թեռն իմ ծա­րավ է լույ­սի,
Լու­սամ­փոփս
Ողջ գի­շեր ան­մար կպա­հեի,
Ար­թուն կմ­նա­յի մինչև լու­սա­բաց,
Թե ի­մա­նա­յի…

Լույ­սով ծն­վում ենք, լույ­սով սն­վում, լույ­սով մա­հա­նում: Օ՜ պաշ­տում եմ լույ­սը, մար­դիկ…

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ