Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆՈՐԱԳՅՈՒՂԻ ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

 

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Արցախյան ազատամարտ» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթի շրջանային փուլը։ Մինչ ընթացակարգի բացատրությանն անցնելը միջոցառման կազմակերպիչ, կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Շամիրյանը ներկայացրեց օրվա խորհուրդը, թեմայի ընտրության անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Երեք տասնամյակների ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով անցնելով՝ հաղթահարել ենք անհաղթահարելի թվացողը, ոտքի կանգնել` ի հեճուկս ծանրագույն ժամանակաշրջանի մարտահրավերների, ականատես եղել մեր ազգի աննախադեպ միաբանությանն և միասնականությանը, որի շնորհիվ էլ հասել ենք պանծալի հաղթանակի…
-Ցավոք, այսօր կրկին խաթարված է հայրենիքի անդորրը, կանգնած ենք պետականության կորստի վտանգի առջև, բայց ամեն ինչ չէ, որ կորած է։ Եվ էլ ով, եթե ոչ ձեր սերունդը նաև ասելիք ունի Արցախ աշխարհի հարատևության, Արցախը հայ պահելու գործում,- նշեց Գ. Շամիրյանը` հավելելով, որ հենց այս նպատակին է ծառայում ինտելեկտուալ խաղ-մրցույթը՝ պարզելու, թե ինչքանով է ներկայիս սերունդը տիրապետում Հայաստան և Արցախ աշխարհների նորագույն պատմությանը…
Մինչ խաղին անցնելը` ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս  հարգեցին բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակված հերոս քաջորդիների հիշատակը։
Խաղին մասնակցում էին շրջանի Ասկերանի, Նորագյուղի, Իվանյանի, Խնապատի, Պատարայի միջնակարգ դպրոցների թիմերը։
Խաղի հարցաշարն ընդգրկում էր հարցեր Արցախյան շարժման, ՀՀ և ԱՀ պետական կառուցվածքի, Արցախյան առաջին, Քառօրյա և երրորդ պատերազմների, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի մասին։
Ինտելեկտուալ խաղի արդյունքում միավորներով բացարձակ առաջատար էր Նորագյուղի` Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցը, որը կմասնակցի հոկտեմբերի 4-ին մայրաքաղաք Ստեփանակերտում կայանալիք համանուն խաղի հանրապետական փուլին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ