Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Նոր գիրք՝ ծնունդ առած խաղաղ ու հզոր հայրենիք ունենալու և հեռացողների վերադարձի սպասումից

 

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ստեփանակերտում կայացավ արցախցի երիտասարդ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոս Նանար Սիմոնյանի «Սպասում» գրքի շնորհանդեսը: Բանաստեղծությունների և հուշապատումների ժողովածուն, ինչպես հեղինակն է բնութագրում, անքուն գիշերների, նվվացող ցավի, տառապանքի ծնունդ է: «Գրքում յուրաքանչյուրի հոգու խորքում ծվարած ազատ ու անկախ Արցախի միջազգային ճանաչման, գերության մեջ գտնվող եղբայրների ու հայրերի վերադարձի, խաղաղ, անվտանգ ու հզոր հայրենիք ունենալու սպասումն է»,- նշվել է շնորհանդեսի ընթացքում: «Սպասում»-ը խմբագրել է բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանը: «Ընթերցելով Նանարի բանաստեղծությունները, ուրախացա, որ մեր պոեզիայի բաց դռներով ներս է մտնում մի նոր բանաստեղծ՝ ինքնատիպ, պատկերավոր մտածողությամբ, միանգամայն թարմ աշխարհընկալմամբ, որի արմատները հասնում են դարերի խորք, մեր ժողովրդի անցած ճանապարհի սկիզբ»,-ասել է Ս. Խանյանը: ԱրՊՀ դասախոս, երիտասարդ գրականագետ բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանը գիրքն արժևորեց այն տեսանկյունից, որ խնդիրը բարձրաձայնում է հայ մայրը, ում խոսքը պետք է թարգմանվի բոլոր լեզուներով: Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր, բ.գ.թ. Ալիսա Բաղդասարյանի խոսքով՝ Նանար Սիմոնյանն իր գրքում ներկայացրել է արցախյան իրողությունը, հայ մարդու սպասումները, ցավն ու տառապանքը: 

Աննա Ալեքսանյան