Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

 

Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ 1869 թվականին Կաղարծի գյուղում գործում էր մասնավոր դպրոց` 10 աշակերտով: 1873թ.  բացվում է նախակրթարան` 20 աշակերտով: Այդպիսի մասնավոր դասընթացներ անց էին կացվում Խմբաջաց տանը, Թևնուն տանը, Քերծին: Դպրոցի ներկայիս շենքը կառուցվել է 1908-1910թթ.-ին՝ համագյուղացի մեծահարուստ վաճառական Առաքել Սաֆարյանի նախաձեռնությամբ և նյութական ներդրումներով: Դպրոցի շենքի կառուցման աշխատանքներին մասնակցել են բոլոր համագյուղացիներն` ինչպես գյուղում, այնպես էլ ուրիշ բնակավայրերում ապրող: 1940-1941թթ.-ին միջնակարգ դպրոցը թողարկել է առաջին շրջանավարտներին: Եղել են տարիներ, երբ դպրոցում ունեցել է 100 և ավելի աշակերտ, այժմ դպրոց է հաճախում 43 աշակերտ, որից 10-ը վերաբնակեցված ընտանիքների երեխաներ են: Դպրոցի խնդիրներն ու ձեռքբերումները մեր հանդիպման ժամանակ ներկայացրեց տնօրեն Լյուդմիլա Հայրապետյանը: Դպրոցական շենքը երկհարկանի է: Վերջին անգամ վերանորոգվել է Հայ կրթական հիմնարկության կողմից 2005թ.` ամերիկաբնակ Հակոբ և Մինա Շիրվանյանների նվիրատվությամբ: Ջեռուցումը կատարվում է վառարաններով: Փայտն արդեն առկա է և պատրաստ են ձմեռը դասապրոցեսները բնականոն իրականացնելուն: Բոլոր առարկաների մասնագետներով կրթօջախն ապահովված է: Ուսուցիչների մի մասն այստեղ դասավանդելու է գալիս Պառավաթումբ գյուղից: Անգլերենի մասնագետն էլ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով է  դպրոցում: Աշակերտներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում դպրոցում կազմակերպվող ռազմահայրենասիրական միջոցառումներին, շրջանային օլիմպիադաներին՝ հատկապես աշխարհագրություն, հայոց լեզու, ռուսաց լեզու և մաթեմատիկա առարկաներից` գրանցելով դրական արդյունքներ շրջվարչակազմի կողմից կազմակերպվող ասմունքի, սպորտային միջոցառումներին: Լ. Հայրապետյանի խոսքով՝ դպրոցի շրջանավարտները ընդունվում են ԱՀ և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ: Այստեղ գործող խմբակները բաժանվել են 3 խմբի` առարկայական, ստեղծագործական և սպորտային: Դպրոցում բարձր մակարդակի վրա է ռազմահայրենասիրական դաստիարակությունը, բոլոր դասարաններն անվանակոչված են հերոսների անուններով: Որպես հիմնական խնդիր՝ դպրոցի տնօրեն Լ. Հայրապետյանը նշեց այս տարվա մարտ ամսին տեղացած առատ ձյան հետևանքով վնասված տանիքը, որը ենթակա է նորոգման:

 Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ