Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Կայացել է Արցախյան գոյամարտի թեմայով ինտելեկտուալ խաղ

Հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է «Արցախյան գոյամարտ» խորագիրը կրող ինտելեկտուալ խաղ-մրցույթի հանրապետական փուլը: Նախաձեռնությունը ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է: Մասնակցող 6 թիմերը ներկայացնում են Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Ասկերանը, Շուշին ու Հադրութը: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 5 մասնակցից՝ 10-12-րդ դասարանների աշակերտների ընդգրկմամբ: Հանրապետական փուլին նախորդել էր շրջանայինը, որի ընթացքում ընտրվել են լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը: Հանրապետական փուլի ընթացքում թիմերը մրցել են երեք փուլով՝ բլից հարցեր, հիմնավոր հարցեր և էկրանի միջոցով ՀՀ և ԱՀ հերոսների մասին գիտելիքների ստուգում: «Նպատակն է դպրոցականների մտավոր ունակությունների ընդլայնումը, գիտելիքներով աչքի ընկած դպրոցականներին բացահայտելն ու խրախուսելը»,- նշում է ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Ղահրամանյանը՝ տեղեկացնելով, որ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը կպարգևատրվեն պատվոգրերով ու արժեքավոր նվերներով:

Տաթևիկ Աղաջանյան