Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։

Հայ ուսուցիչը եղել և այսօր էլ շարունակում է մնալ մեր հույսի սերմնացանն ու խավարի լուսատուն։

Հենց նա է հերոսական անցյալի և լուսավոր ապագայի կերտողը, որի տքնաջան աշխատանքով և նվիրումով են կրթվում հայրենանվեր ու մարդկային բարձր արժեքներով օժտված սերունդները։Լուսավորության ջահը բարձր պահելուց զատ՝ մեր ուսուցիչները հայրենիքի օրհասական պահերին փայլատակել են նաև ռազմի դաշտերում։

Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի հանդեպ սուրբ պարտքը կատարելիս նրանցից ոմանք անմահացան՝ իրենց կրթած ու դաստիարակած սաների հետ անցնելով հայրենասիրության ու նվիրումի բոլոր սահմանները։Մեր խոնարհումը նրանց…

Նրանց գործն անմահ է, փառքը՝ հավերժ։

Թանկագի՛ն ուսուցիչներ,անգնահատելի ծանր ու պատասխանատու է ձեր կատարած աշխատանքը։ Արդի ժամանակների մարտահրավերների դիմագրավման գործում բավականին մեծ տեղ է հատկացվում կրթության գործոնին, և գիտության սրընթաց զարգացման պայմաններում այսօր, առավել քան երբևէ, կարևոր ու պարտավորեցնող է ուսուցչի դերը, որի ափերում էլ ձևավորվում են ապագա հանրության սաղմերը, կերտվում հայրենիքի ապագան։

Շարունակե՛ք լինել ձեր ազգանվեր գործի հավատարիմ առաքյալը։ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վստահ է, որ ձեր անսպառ ներուժի ու անմնացորդ նվիրումի շնորհիվ մենք կհաղթահարենք կրթական համակարգում առկա հիմնախնդիրները՝ ի շահ մատաղ սերնդի հայեցի և արժանապատիվ դաստիարակության։Վերստին շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով ուժ, եռանդ և հաստատակամություն․․․