Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԱՐԴԸ ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ, ԿԱՄ ԵՐԲ ՈՒՆԵՍ ԵՐԿՐԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՔՈ ԲԱՆԱՁԵՎԸ

 

Սպորտը մարդուն շատ հնարավորություններ է տալիս, նախ ավելի ճկուն է դարձնում և հետո սպորտով զբաղվող ցանկացած մարդ օրվա գրաֆիկի առանձնահատուկ կարգապահություն է ունենում։

Արդեն երկար տարիներ Արցախում գործում է «Կամավոր ֆիզիկական դաստիարակության մարզական կենտրոն»-ը, որտեղ գործող մարզադպրոցում երեխաներին սովորեցնում են տարբեր սպորտաձևեր՝ ուշու, հանդբոլ, ազատ ոճի բռնցքամարտ, ֆուտբոլ, սանդա ուշու, ծանրամարտ և, իհարկե, սեղանի թենիս։

Արցախի սեղանի թենիսի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Օգանեսովը,  կնոջ՝ Իրինայի հետ արդեն երկար տարիներ է մարզում են արցախցի երեխաներին։  Նրանց նվիրվածությունը գործին առաջին իսկ հայացքից նկատելի է։

Ալիկ Օգանեսովի խոսքով՝ ինքը մանկուց է  սեր ունեցել սեղանի թենիսի նկատմամբ։ Փորձառու մարզիչը ժամանակին արժանացել է նաև Խորհրդային Միության սպորտի վարպետի կոչման։

Մարզիչ Ալիկ Օգանեսովը կարող է ժամերով խոսել ու պատմել իր սաների մասին. նա 25 երկար ու ձիգ տարիների ընթացքում հարյուրավոր երեխաների է պատրաստել, իսկ մարզաձևը նրանց համար դարձրել ապրելակերպ, հաջողության գրավական։ Նրա սաները մեկ անգամ չէ, որ բարձր են պահել Արցախի պատիվը հայրենիքի սահմաններից դուրս։

-Այս փոքրիկ խմբից, որի հետ հիմա պարապում ենք, արդեն իսկ դուրս են եկել բազմաթիվ լավ մարզիկներ։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նախ այս սպորտաձևը Արցախում օր-օրի վերելք ապրի և հետո, որպեսզի Արցախի անունը միշտ բարձր հնչի աշխարհի տարբեր հարթակներում։ Մենք այս առաքելությանը անվերապահ ենք ծառայում, օր ու գիշեր։ Ուրախ ու հպարտ ենք, որ արդյունքները տեսանելի են։

Ներկա պահին «Կամավոր ֆիզկական դաստիարակության կենտրոն»-ում գործում է 6 խումբ, որոնք շաբաթական 4 անգամ՝ 2,5 ժամ տևողությամբ պարապմունքներ են ունենում։ Մարզիչներն ասում են, որ պարապում են չինական մեթոդով։

Արցախի բոլոր շրջաններում հիմնականում գործում են սեղանի թենիսի խմբակներ, Հադրութի խմբակն իր պարապմունքներն անցկացնում է Ստեփանակերտում։

Թենիսն, առհասարակ, համարվում է ինտելեկտուալ խաղ, այն սովորեցնում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ, հաշվարկել մրցակցի քայլերը և ամենակարևորը՝ հնարավորություն է տալիս կառուցել ամբողջ խաղի ռազմավարությունը, իսկ պետք եղած ժամանակ փոխել մարտավարությունը,  և  այս ամենը շարժման մեջ։

 

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ