Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Շուշի. ՍՊԱՍՎԱԾ ԿԱՆԳԱՌԸ

Հարցազրույց շուշեցի բանաստեղծուհի Անահիտ Գաբրիելյանի հետ

 -Ամեն  ծնունդ ունի իր խորհուրդը: Ո՞րն է Ձեր առաքելությունը:

- Առաքելությունս երևի քաղաքս, երկիրս գոնե մի քիչ գեղեցկացնելն ու ջերմացնելն է, ուրիշների ժամանակը  իմաստավորելը: Եկա, որ մոլորակի լույսը շատանա, որ  երջանկանամ կողքինիս երջանկությամբ, որ անսեր տարածության մեջ ՍԵՐ փնտրեմ:

- Պատերազմից երկու տարի է անցել,  հեռացե՞լ ենք պատերազմից, թե՞ ավելի ենք մոտեցել:

-Մեկ  անգամ ևս համոզվում եմ, որ պատերազմից կարող ենք հեռանալ միայն  այն դեպքում, երբ  աշխարհի Խիղճը ինչ-որ հրաշքով ապրի։ Երբ հանդիպում ես արարող աշխատասեր մարդկանց, որոնք կանգուն են պահում Արցախի գյուղերը։ Երբ նայում ես զինվորին, զգում նրա հզորությունը և անում ես ամեն ինչ՝ ոգին պինդ պահելու համար, և հասկանում ես, որ պատրաստ ես կանգնել նրա կողքին: Երբ ամեն լուսաբացի քեզ  գտնում ես  պատուհանի մոտ, աչքդ՝ կորցրած քաղաքին… Պատերազմից երկու տարի է անցել, բայց չգիտեմ՝ հեռացե՞լ եմ այդ պատերազմից, թե՞ ավելի եմ մոտեցել...

-Պարզե՞լ եք՝ ի՞նչ է մանկությունը:

-Այն միակ վայրը, որտեղ պահպանվել է մաքրությունը, որը զերծ է ստից ու կեղծիքից, ուր քեզ բնության մի հյուլեն  ես զգում  ու շոշափում ես կապդ տիեզերքի հետ: 

-Հաճա՞խ եք զրուցում ինքներդ Ձեզ հետ:

-Միտքս դադար չունի: Այն զօր ու գիշեր  պրպտումների մեջ է: Իմ ներսում  միշտ  մենամարտում են Միտքս ու Սիրտս, Խելքս ու խիղճս: Միայն ես գիտեմ, որ հաղթողը միշտ Խիղճս է լինում:

-Եվ երևի հաճախ եք հյուրընկալվում Ձեր  հուշերին:

- Դրանք երջանիկ պահեր են, արարումով ու աշխատանքային եռուզեռով  հագեցած օրեր, որտեղ ամեն ինչ գեղեցիկ է ու առինքնող: Հուշերիս խորքում  մի կորսված դրախտ է  Շուշի անունով… ռմբակոծված  մշակույթի տան  փլատակներն են, որտեղից փրկվեցի հրաշքով, ծխի ու  փոշու մեջ  կորած բակի կոկորդ խեղդող արնահոտն է ռունգերիս մեջ, վիրավորների ու գեհենից  փախչող երեխաների հառաչանքն ու  սարսափահար ճիչերն են: Ու բնակարանիս կիսաբաց պատուհանից փողփողացող ճերմակ  վարագույրն է, որ ձեռքով էր անում  ինձ՝ որպես հրաժեշտի նշան… Ու կամավորների` երեխաներով լիքը  մեքենան, որը մեզ փրկության ափ  պիտի հասցներ:

-Իսկապե՞ս  Շուշին հեռվում  է:

-Շուշին հեռվում  մնաց: Այնտեղ, բարձունքին մնաց մի ուրիշ աշխարհ, որին ես շատ եմ կարոտում: Անահիտը մնաց այնտեղ՝ մշակույթի փլատակների տակ՝ հարյուրավոր զոհվածների կողքին  և վիրավորների  հառաչանքներին  ունկնդիր ու անզոր, բոլորովին անզոր…

-Եվ սպասված կանգառը:

-Կանգառն այս երևի բոլորինս է: Այն մեր այսօրն է: Հիասթափությունն անընդհատ բախում է դուռդ, անզորությունը ջարդուխուրդ է անում էությունդ և ուզում ես բացականչել՝ կա՛նգ առ, մոլորակ, ես իջնում եմ:

Անի Մանգասարյան