Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ՝ ՆԵԼՍՈՆ ԱԼԵՔՍԵՅԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

 

 Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան հ. 2 հիմնական դպրոցում նոյեմբերի 9-ին անցկացվեց հերթական արիության դասը: Արցախյան երրորդ պատերազմում նահատակված փոխգնդապետ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Նելսոն Ալեքսեյի Հակոբջանյանի անունը կրում է 6-րդ «գ» դասարանը: Կազմակերպված միջոցառումը նվիրված էր անմահ հերոսի ծննդյան 47-ամյակին: Ներկա էին Նելսոն Հակոբջանյանի հարազատները, ընկերները, ուսուցիչներ, դասարանի աշակերտների ծնողներ, «Պահեստազորի սպաներ» ՀԿ անդամներ: Միջոցառումը մեկնարկել է հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակին նվիրված հարգանքի տուրքով: Հերոսի անունը կրող դասարանի աշակերտները, որոնք հագել էին նրա լուսանկարով շապիկներ, միջոցառումը սկսեցին հայկական Քոչարու հնչյունների ներքո: Նրանք ներկայացրին հավաքական հայ ժողովրդին.

-Ես՝ Հայկ Նահապետից սերված հայ ժողովրդի հայորդիս,

-Ես՝ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի դուստրս,

-Ես՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի որդիս,

-Ես՝ Լոռու մարզից,

-Ես՝ Շուշիից,

-Ես՝ Երևանից,

-Ես՝ Ստեփանակերտից…

-Ես՝ աշխարհի օտար երկրներում ծնված հայս…

Ծառայության անցնելով Երկիր մոլորակի հայ հողում, հանդիսավոր երդվում եմ՝ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը… Ներկայացվեց Նելսոն Հակոբջանյանի համառոտ կենսագրականը. ավարտել է Ստեփանակերտի հ. 2 դպրոցը: Ստացել է բարձրագույն կրթություն: Մարտական ուղին սկսել է 16 տարեկանում՝ Արցախյան 1-ին պատերազմում դառնալով Բեկորի 1-ին վաշտի կամավոր՝ անցնելով Օմարից մինչև Արաքս, Քարին տակից մինչև Մարտակերտ: Երեք անգամ վիրավորվել է, բայց չի լքել մարտադաշտը: Պատերազմից հետո նա զինվորագրվեց Պաշտպանության բանակին՝ ծառայելով սկզբում որպես ջոկի, այնուհետև դասակի ու գումարտակի հրամանատար: Մասնակցել է 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին: Զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ փառքով պսակելով իր մարտական ուղին ու երկնային կյանքը և թողնելով խիզախ, հայրենանվեր հայի անուն: Հայրենասեր հրամանատար, հոգատար հայր, նվիրյալ որդի, որն ամենակարևոր որոշումն ընդունեց հանուն հայրենիքի փրկության. այս է Նելսոն Հակոբջանյան հայորդու պատմությունը, որ ներկայացրին երեխաները: Դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը, դասղեկ Սևիլ Դանիելյանը, դասարանի աշակերտի ծնող, բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը, Նելսոն Հակոբջանյանի հարազատներից Արզումանյան Էլլան իրենց խոսքում բարձր գնահատեցին արիության դասի կենսալից ազդեցությունը: Նման ոգով դաստիարակվող սերնդի շնորհիվ հայ խոսքը, երգն ու երաժշտությունը մշտապես կկարկաչեն Արցախ աշխարհում: Երկնքից մեզ նայող հերոսների ստվար ու կուռ բանակները այդ են հրամայում:

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ