Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«ԵԿԱ, ՏԵՍԱ ՈՒ ՊԱՐՏՎԵՑԻ...»

 

Գրիգոր Գուրզադյանը աշխարհահռչակ աստղաֆիզիկոս էր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բազմատաղանդ անհատականություն։ Նրա գիտական աշխատանքները վերաբերում են միջաստղային տարածության ճառագայթային հավասարակշռության խնդիրներին, աստղասփյուռների ձևաբանության կինեմատիկական ուսումնասիրությանը, դիֆուզային և մոլորակաձև միգամածություններին, տիեզերական սարքաշինությանը։ Ուսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ֆիզիկան և դինամիկան, ստեղծել աստղերի բռնկման տեսություն՝ հիմնված նրանցում տեղի ունեցող ոչ ջերմային երևույթների վրա, մշակել «Օրիոն» և «Օրիոն-2» տիեզերական համակարգերը, որոնց օգնությամբ առաջին անգամ ստացվել են թույլ աստղերի կարճալիք սպեկտրագրերը։ Միջազգային աստղագիտության միության անդամ էր։

1995թ. հոկ­տեմ­բե­րին Գ. Գուր­զա­դյա­նը մաս­նակ­ցեց Ստե­փա­նա­կեր­տում կազ­մա­կերպ­ված գի­տա­կան կոն­ֆե­րան­սին՝ նվիր­ված մե­ծա­նուն գիտ­նա­կան Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նի ծնն­դյան 90-ա­մյա­կին։ Մեր թղ­թա­կի­ցը, օգտ­վե­լով պա­տեհ ա­ռի­թից, հար­ցազ­րույց է ու­նե­ցել ան­վա­նի գիտ­նա­կա­նի հետ։ Տաս­նյակ տա­րի­նե­րի հեռ­վից էլ Գուր­զա­դյա­նի մտո­րում­նե­րը պահ­պա­նել են ի­րենց թար­մու­թյունն ու այժ­մեա­կա­նու­թյու­նը, նա սի­րա­հար­ված էր աշ­խար­հին ու մարդ­կանց, իսկ Ար­ցա­խը նրա հա­մար ե­ղավ այդ սի­րո գա­գաթ­նա­կե­տը։
- Պա­րոն Գուր­զա­դյան, բա­րով տե­սանք Ձեզ Ար­ցախ աշ­խար­հում։ Ե­թե չեմ սխալ­վում՝ ա­ռա­ջին ան­գամ եք այս­տեղ...
- Հո­գուս վրա մեծ մեղք ու­նեմ՝ ի­րոք ա­ռա­ջին ան­գամ եմ ոտք դնում այս սուրբ հո­ղին։ Թեև պայ­ծա­ռա­նուն Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նը շա՜տ ան­գամ է ինձ հրա­վի­րել Ղա­րա­բաղ։ Ա­մեն ան­գամ խոս­տա­ցել եմ ու... խոս­տում­նա­զանց ե­ղել։ Հար­կավ, ոչ սե­փա­կան կամ­քով, պար­զա­պես միշտ մի բան խան­գա­րել է, և ա­մե­նից շատ՝ ժա­մա­նա՜կը... Այն ինձ միշտ էլ չի հե­րի­քել։ Եվ Զո­րի Բա­լա­յանն է քա­նի՜ցս հրա­վի­րել, ե­ղել է՝ դու­ռը բա­ցել է ու թե՝ վեր կաց, գնում ենք Ղա­րա­բաղ... Ինչ­պե՞ս հի­մա ե­կա։ Հնա­րա­վոր չէր չգալ՝ ե­կա, այցն այս ի­րա­դար­ձու­թյուն է։ Թեև լար­ված աշ­խա­տանք­ներ են գնում մեզ մոտ գի­տա­կան կարևո­րա­գույն մի շարք ուղ­ղու­թյուն­նե­րով, ո­րո­շե­ցի ա­մեն ինչ թող­նել մի կողմ ու ճա­նա­պարհ­վել։ Չեմ ափ­սո­սում։ Ափ­սո­սում եմ միայն մի բա­նի հա­մար. ին­չու՛ այս­քան ուշ տե­սա չք­նաղ Ար­ցա­խը։ Չք­նա՛ղ, ա­յո, ու­րիշ բառ չեմ ու­զում ա­սել։
Տե­սա­ծիցս այն­քան եմ ցնց­ված, որ, հա­կա­ռակ ու­ղեկ­ցող­նե­րիս կամ­քի, ո­րո­շել եմ այս­տե­ղից ուղ­ղա­թի­ռով չվե­րա­դառ­նալ։ Ու­զում եմ գնալ ավ­տո­մե­քե­նա­յով, աչ­քերս «ըմ­բոշխ­նեն» այս ա­մե­նը՝ բնու­թյու­նը, մարդ­կանց... Տե­սածս ու զգա­ցածս շատ ա­վե­լին են, քան՝ սպա­սածս։ Այն­քա՜ն տա­րի­նե­րի ձեր կտր­վա­ծու­թյու­նը... Ինձ թվում էր, թե շատ դժ­վա­րու­թյուն­ներ պի­տի լի­նեին, բայց հաղ­թա­հար­վա­ծու­թյան այն­պի­սի ծա­վալ տե­սա, ո­րը հո­գուս ուղ­ղա­կի բերկ­րանք պատ­ճա­ռեց։
1988 թվա­կա­նին լույս տե­սած իմ՝ «Նա­րե­կա­ցու ա­ղեր­սան­քը» էս­սե­նե­րի գիր­քը /ե­թե կար­դա­ցել եք՝ կի­մա­նաք/, կա­րե­լի է ա­սել, ստեղծ­վել է միայն ու միայն Ար­ցա­խի պատ­ճա­ռով։ Ես այն ժա­մա­նակ իմ տե­սա­կե­տում մնա­ցի մե­նակ, ինձ հա­մար չեմ ա­սում հո­ռե­տե­սա­կան, բայց և տրա­մա­բա­նա­կան տե­սա­կե­տից ան­մատ­չե­լի էր թվում խնդ­րի լու­ծու­մը։ Ե՞ս էի չու­զո­ղը, ին­չի՞ մա­սին է խոս­քը... Զո­րի Բա­լա­յանն այն ժա­մա­նակ ան­չափ վատ զգաց այն մտ­քից, որ Գուր­զա­դյա­նը չի հա­վա­տում, թե կգա օր, երբ Ար­ցա­խը կդառ­նա աշ­խար­հը թա­փա­հա­րող հզոր մի զանգ... Ցա­վոք, այդ­պես ստաց­վեց։ Ես գի­տու­թյան մարդ եմ, տրա­մա­բա­նու­թյան օ­րենք­ներն իմ աչ­քին հզոր մի­ջոց են, այդ օ­րենք­նե­րը չեն ճա­նա­չում ազգ, սեռ... Տրա­մա­բա­նու­թյունն ինձ հան­գեց­րել էր այն մտ­քին, որ այ­սօր­վա աշ­խար­հը պատ­րաստ չէ, մարդ­կա­յին միտ­քը, մա­կար­դա­կը, քա­ղա­քակր­թու­թյու­նը պատ­րաստ չեն պար­զա­գույն խն­դի­րը լու­ծե­լու, այն խն­դի­րը, որ ժո­ղո­վուրդ­նե­րին ի­րա­րից ան­ջա­տել չի կա­րե­լի՝ ա­վե­լի ճիշտ նույն ժո­ղովր­դին եր­կու մա­սի բա­ժա­նել... Ես ու­զում եմ հա­վա­տալ, որ, ի վեր­ջո, նման խն­դիր­նե­րը կլուծ­վեն այն­պես, ինչ­պես մարդ­կա­յին ար­դար մղումն է պա­հան­ջում։ Ար­ցա­խում լի­նե­լով, Ար­ցախն ու ար­ցախ­ցի­նե­րին տես­նե­լով՝ ես լա­վա­տե­սու­թյան հիմք գտա ինձ հա­մար։

-Հան­րա­գի­տա­րա­նա­յին տե­ղե­կու­թյուն­նե­րից բա­ցի, ու­րիշ ի՞նչ կա­սեիք Ձեր մա­սին։
-Ե­կեք այ­սօր խո­սենք միայն Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նի ու Ղա­րա­բա­ղի մա­սին, լա՞վ։ Թե՞ կար­ծում եք էլ չեմ լի­նե­լու Ար­ցա­խում... Այ­սօր՝ ու միայն Անդ­րա­նի­կի մա­սին։
Ես, որ­քան էլ խո­սե­լու լի­նեմ, թվում է, չեմ կա­րող սպա­ռել Ա. Իո­սի­ֆյա­նի նկա­րա­գի­րը։
Ըն­կե­րա­կան շր­ջա­նակ­նե­րում մենք նրան «Электрикос всех армян» ենք ան­վա­նում։ Բա­ցա­ռի՛կ մարդ էր, բա­ցա­ռիկ անձ­նա­վո­րու­թյուն, ո­րին անհ­նար էր չսի­րել, ու­ներ, ի­հար­կե, և թշ­նա­մի­ներ, բայց մեծ մար­դը, մեծ գոր­ծի­չը, գիտ­նա­կա­նը ին­չու՞ չպետք է ու­նե­նար և թշ­նա­մի­ներ. ինչ-որ տեղ դա նույ­նիսկ շա՛տ է բնա­կան...
Ե­թե ար­ժեքն ար­ժե­քա­վոր­վում է ժա­մա­նա­կի ըն­թաց­քում, ես ա­վե­լի քան վս­տահ եմ, որ գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի է բարձ­րա­նա­լու սե­րունդ­նե­րի ե­րախ­տա­գի­տու­թյան չա­փը Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նի հան­դեպ։ Քան­զի հաս­տա­տուն է այն ա­մե­նը, ին­չի որ ձեռք է զար­կել, ինչ ար­ծար­ծել ու ստեղ­ծել է այդ մար­դը։ Լի­նի դա Հա­յաս­տա­նի ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, ա­րա­ծը տիե­զե­րագ­նա­ցու­թյան բնա­գա­վա­ռում, նրան հու­զած քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րը, նրա սի­րո ու պաշ­տա­մուն­քի նյու­թը։ Այ­սօր մեզ այս­տեղ է բե­րել Իո­սի­ֆյա­նի, ես կա­սեի պար­զա­պես ան­զուսպ ու ան­կա­ռա­վա­րե­լի սե­րը հայ­րե­նի հո­ղի նկատ­մամբ։ Ապ­րե­լով հեռ­վում, նա, թերևս, ոչ մի տեղ այն­քան չի ե­ղել, որ­քան Ղա­րա­բա­ղում, Ծմա­կա­հո­ղում։ Կա­տա­կե­լով ես եր­բեմն «Հո­ղած­մակ» էի ա­սում, և նա սաս­տիկ չա­րա­նում էր ինձ վրա, նրա հա­մար Ծմա­կա­հո­ղը սր­բու­թյու՛ն էր, խեն­թի պես էր սի­րում իր եր­կի­րը, իր ժո­ղովր­դին։ Իսկ թե ինչ­քան էր կապ­ված իր ժո­ղովր­դին՝ տե­սա տա­նը, Մոսկ­վա­յում։ /Մենք մտե­րիմ էինք այն աս­տի­ճան, որ ինձ կտ­րուկ ար­գե­լել էր Մոսկ­վա­յում հյու­րա­նո­ցում մնալ, ապ­րում էի նրա տա­նը, ե­րե­խա­յի պես խռո­վում էր, երբ հյու­րա­նո­ցի ա­նուն էի տա­լիս/։ Տեր Աստ­ված, ի՛նչ էր կա­տար­վում նրա տա­նը, ինչ­քա՛ն մարդ էր ներս ու դուրս ա­նում, ու հիմ­նա­կա­նում՝ ղա­րա­բաղ­ցի­ներ։ Նրա՝ ղա­րա­բաղ­ցու սր­տա­բա­ցու­թյու­նը, հյու­րըն­կա­լու­թյու­նը, ա­ռա­տա­ձեռ­նու­թյու­նը չափ ու սահ­ման չու­նեին։ Մեկ-մեկ նույ­նիսկ զար­մա­նում էի, որ 20-րդ դա­րի գի­տու­թյամբ ապ­րող, գոր­ծող և մտա­ծող մար­դը կա­րող էր այդ­քա՛ն խոր պահ­պա­նել իր նա­հա­պե­տա­կան հեն­քը, պահ­ված­քը, նիս­տու­կա­ցը։ Եվ հի­մա էլ մի քիչ շուռ տանք խն­դի­րը, ար­դյո՞ք, նրա այդ մե­ծու­թյու­նը հետևանք չէր նա­հա­պե­տա­կան պահ­ված­քի... Նա պար­զա­պես խտաց­նում էր իր ժո­ղովր­դի լա­վա­գույն հատ­կու­թյուն­նե­րը։

- Պա­րոն Գուր­զա­դյան, Դուք աշ­խար­հահռ­չակ գիտ­նա­կան լի­նե­լուց բա­ցի նաև ար­վես­տա­գետ եք...
- Չա­սա­ցի՞ չխո­սենք իմ մա­սին։ Մի ու­րիշ ան­գամ։ Ե­թե գաք Գառ­նի, ես ցույց կտամ իմ բո­լոր նկար­նե­րը՝ այն ժա­մա­նակ էլ կխո­սենք ար­վես­տի մա­սին։ Գի­տե՞ք, ես եր­բեք չեմ ապ­րել քա­ղա­քում. 25 տա­րի ե­ղել եմ Բյու­րա­կա­նում, 25-ն էլ՝ Գառ­նիում... Հա­յաս­տան ու Ղա­րա­բաղ այ­ցե­լե­լուց Իո­սի­ֆյա­նը միշտ մտ­նում էր և Գառ­նի, ժա­մա­նակ գտ­նում գի­տա­կան հար­ցե­րից զատ զրու­ցել և ար­վես­տի շուրջ, սի­րում էր վեր­լու­ծել իմ նկար­նե­րը... Ի դեպ՝ նկա­րե­լու մա­սին. այն­պե՜ս կու­զե­նա­յի իմ «սան­ձը պա­հող­ներ չլի­նեին», ա­զատ լի­նեի՝ ոտ­քով շր­ջեի Ղա­րա­բա­ղում, հոգ­նեի, մո­լոր­վեի այս ան­տառ­նե­րում ու նկա­րե՜ի, նկա­րե՜ի, նկա­րե՜ի Ար­ցա­խը... Գի­տեք նկա­րե­լու եր­կիրն ու­րիշ է լի­նում, Ա­մե­րի­կան, օ­րի­նակ, ըստ իս, նկա­րե­լու եր­կիր չէ՜... Այս Ղա­րա­բա­ղը, Աստ­ված վկա, ստեղծ­ված է նկար­չի աչ­քի ու վրձ­նի հա­մար։ Ե­կա, տե­սա ու պարտ­վե­ցի՝ Ար­ցա­խից պարտ­ված եմ գնում, ա­յո։
Ար­տա­սահ­մա­նում ես նկա­րում եմ գր­չով, Հա­յաս­տա­նում միայն ներ­կե­րով, իսկ ե­թե Ղա­րա­բաղ է՝ ու­րի՜շ ներ­կապ­նակ է պետք ու շատ ժա­մա­նակ։ Ե­թե թույլ տան ինձ՝ ոտ­քով կգ­նա­յի Հա­յաս­տան ու ամ­բողջ ճա­նա­պար­հին կն­կա­րեի։ Ես ու­զում եմ ոտ­քով չա­փել այս հո­ղի ա­մեն մի թի­զը։ Ամ­բողջ կյանքս ապ­րել եմ Հա­յաս­տա­նում, թվում էր, թե լավ գի­տեի իմ եր­կի­րը, բայց վեր­ջերս դուրս ե­կա տնից՝ Գառ­նիից ոտ­քով կտ­րե­ցի Գե­ղա­մա լեռ­նե­րը, հա­սա Սևան, և... Ին­չե՛ր եմ ես տե­սել ու ա­մա­չել, որ ա­ռա­ջին ան­գամն եմ տես­նում։ Փոքր է Հա­յաս­տա­նը, բայց բազ­մա­զան է տա­րած­քը։ Ա­մեն ան­գամ, երբ ար­տա­սահ­մա­նից տուն էի դառ­նում, «հար­ձակ­վում էի» մեր պե­տա­կան այ­րե­րի վրա՝ թո­ղեք ժո­ղո­վուր­դը դուրս գա շր­ջի աշ­խար­հով, որ կա­րո­ղա­նա գնա­հա­տել, թե ինչ ու­նի ին­քը... Ի­տա­լա­կա­նը լավ ու­սում­նա­սի­րե­լուց հե­տո իմ աչ­քին բարձ­րա­ցավ մեր հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տու­թյու­նը։ Հայ­կա­կան դա­սա­կան ճար­տա­րա­պե­տու­թյու­նը խտա­ցումն է մեր էու­թյան, մեր մտա­ծո­ղու­թյան, մեր փի­լի­սո­փա­յա­կան կեց­ված­քի։ Մենք ու­նենք ե­րեք երևույթ, ո­րով կա­րող ենք աշ­խար­հի ա­ռաջ կանգ­նել պար­զե­րես. ա­ռա­ջի­նը մեր լե­զուն է, նրա ծնուն­դը ա­մե­նա­խո­շոր տիե­զե­րա­կան հա­նե­լուկ­նե­րից է, երկ­րոր­դը հայ­կա­կան միջ­նա­դա­րյան ճար­տա­րա­պե­տու­թյունն է, եր­րոր­դը՝ Նա­րե­կա­ցին։ Բնու­թյունն իր մեջ պա­հում է ժո­ղովր­դի կեն­սու­նա­կու­թյան գե­նը։ Ղա­րա­բա­ղի ժո­ղո­վուր­դը, ես դա տե­սա, իր բնու­թյան պես ա­նա­րատ է։ Կրկ­նում եմ՝ գնում եմ պարտ­ված...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ