Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

«Վերադարձնել կարող ենք, քանի դեռ հիշում ենք». ֆոտոալբոմ՝ Արցախի բռնազավթված տարածքների լուսանկարներով

 

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում արցախցի լուսանկարիչ Սևակ Ասրյանի «Հիշողության ուժը» խորագրով ցուցահանդեսի յոթ օրերի ընթացքում միաժամանակ կազմակերպվեցին  աշխատարաններ, որոնց շրջանակներում քննարկվեցին հայ  ինքնության պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: Ցուցահանդեսի վերջին օրը՝ նոյեմբերի 15-ին, տեղի են ունեցել նաև  սեմինար-քննարկումներ, որոնք վարեցին «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը և «Արևահովիտ» հիմնադրամի տնօրեն Վանո Դադոյանը: «Այս ամենից զատ կարևոր են լուսանկարների ալբոմները, որոնց վաճառքից գոյացած գումարը նպաստելու է տպաքանակի ավելացմանը և ուղղվելու է Արցախի զարգացման ծրագրերի»,-նշում է ցուցահանդեսի կազմակերպիչներից «Տեր եմ» հիմնադրամի հիմնադիր Ժաննա Հարությունյանը: Եռալեզու /հայերեն, ռուսերեն և անգլերեն/ ալբոմում զետեղվել են ցուցահանդեսում ներկայացված 44 լուսանկար՝ արցախյան բռնազավթված տարածքներից,  տեղանքի մասին տեղեկություններ, քարտեզներ, թշնամու կողմից բռնազավթված 192 բնակավայրերի  ցանկը, 44-օրյա պատերազմի և Արցախի 3 հազար տարվա համառոտ պատմությունը։ Արդեն պայմանավորվածություններ ունեն այդ ալբոմներից օրինակներ առաքելու թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի հայկական դպրոցներ: «Հիշողության ուժը» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված 44 լուսանկարի հեղինակ Սևակ Ասրյանն անդրադառնալով  դրանց  ստեղծման պատմությանը, նշեց, որ  ինքը բնապատկերներ լուսանկարող է, սակայն ցուցահանդեսը շատ բան է փոխել. «Առաջին անգամ հասկացա, որ իմ լուսանկարները միայն սովորական արևածագ, արևամուտ, ծաղիկներ, աստղեր ու լեռներ չեն»,- ասում է Սևակը, ով առանձնապես տպավորվել է ցուցահանդեսի ժամանակ բռնազավթված բնակավայրերից տեղահանված մարդկանց հուզիչ արձագանքից իրենց հարազատ վայրերի լուսանկարներին նայելով: «Հիշողության ուժը» ֆոտոալբոմը  լավագույն  միջոց է ճանաչելու և հիշելու մեր կորցրած տարածքները, որոնք  կարևոր են մեր ինքնության պաշտպանության  գործում։

Տաթևիկ Աղաջանյան