Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը Ուսանողների տոնի առթիվ խաղ-մրցույթ է կազմակերպել

 

Նոյեմբերի 17-ին Ուսանողների միջազգային օրվա առթիվ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում կազմակերպել է խաղ-մրցույթ, որին հրավիրված էին նաև ուսանողներ Արցախի պետական, Մեսրոպ Մաշտոց և Գրիգոր Նարեկացի համալսարաններից: Բացման խոսքում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Օլեսյա Սահակյանը՝ շնորհավորելով ներկաներին Ուսանողների տոնի առթիվ, շնորհակալություն է հայտնել մասնակցության համար: Նրա խոսքով` կազմակերպված «Դե, աղջիկներ» խորագիրը կրող խաղ-մրցույթը միտված է ուսանողների համագործակցության ամրապնդմանը եւ իր ձեւաչափով ի ցույց է դնում,որ միասնականությունը հաջողության գրավական է ցանկացած գործում։ Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին բոլոր չորս բուհերի ուսխորհուրդների նախագահները։ Առաջին փուլում աղջիկները պետք է ձևավորեին մրգեր, երկրորդում՝ ինքնատիպ գովազդեին հանձնաժողովի կողմից նախօրոք ներկայացված իրերը, իսկ երրորդում ՝ հանպատրաստից արտասանեին շուտասելուկներ։ Հաջորդիվ՝ մրցույթի մասնակիցները հետաքրքիր նախադասություններ են կազմել պատահականության սկզբունքով իրենց բաժին ընկած թղթում գրված բառերով, ինչպես նաև տարբեր հույզեր արտահայտող բառեր փորձել են վերարտադրել ժեստերով : Վերջին փուլում ստուգվել են զենքի հետ վարվելու աղջիկների հմտությունները։ Մասնակից բոլոր ուսանողները պարգևատրվել են շնորհակալագրերով և գրքերով։

 

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ