Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

 

 Նոյեմբերի 19-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի (ՄՄՀ) Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջբուհական ուսանողական գիտաժողով` նվիրված նահատակված ուսանողների հիշատակին:

ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը կարևորել է նման գիտաժողովների անցկացումը: «Այս կերպ մենք ներկայացնում ենք, որ մենք կանք, մենք Արցախում ենք, մենք հիշում ենք մեր հերոս տղաներին: Եվ այս ամենն անում ենք հանուն նրանց վառ հիշատակի: Արցախն ապրում է, իսկ արցախցին իր պայքարը շարունակում է նաև գրչով: Եվ մենք վստահ ենք, որ այս պայքարը հաղթանակի է տանելու»,-մասնավորապես ասել է Դ. Գաբրիելյանը:

ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ավագ դասախոս Հովիկ Ավանեսովի խոսքով`գիտաժողովի թեմատիկան հիմնականում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ է։ Փորձուսուցման շրջանակներում ուսանողներին հանձնարարվել է չորսշաբաթյա համապատասխան հետազոտություններ իրականացնել»,-ասաց Հ. Ավանեսովը` նշելով, որ ուսանողներն ընտրել են այնպիսի թեմաներ, որոնք արդիական են։ «Այսօր ավելի քան կարևոր է անդրադառնալ նման թեմաների՝ նպատակ ունենալով նաև հետագայում ունենալ փորձագետներ, ովքեր կտիրապետեն Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ամբողջական փաթեթին ու կներկայացնեն դրանք միջազգային տարբեր հարթակներում»,-կարևորեց նա։

Ըստ ՄՄՀ պրոռեկտոր, բ.գ.թ. Ալիսա Բաղդասարյանի՝ գիտաժողովի նպատակն Արցախի բոլոր զոհված ուսանողների հիշատակը վառ պահելն է. «Սա հերթական անգամ այն իրողությունն է ապացուցում, որ մեր նահատակված տղաները մեզ հետ են, նրանց գործն անմահ է և պարտավոր ենք հիշել ու արդարացնել նրանց սպասումները նաև նման միջոցառումներով»։

Կովկասագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Աբրահամ Դանիելյանը ներկայացրել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» թեմայով զեկույց։ «Կատարել եմ փաստահավաք աշխատանք, կազմել «հանրագիտարան»՝ տեսահոլովակներով, նկարներով»։ Նրա համոզմամբ՝ պետք է տեղյակ լինել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններին՝ միջազգային հարթակներում մեր շահերը պաշտպանելու համար։ Կովկասագիտություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Անժելիկա Հակոբյանի դիտարկմամբ՝ ամուր գաղափարական հիմքեր են պետք։ Հետազոտական աշխատանքում պատմական հիմքեր ու նժդեհյան գաղափարախոսությունն է օգտագործել։ Միջբուհական գիտաժողովին մասնակցել է մոտ 60 ուսանող։

 

 

Լուսինե ՇԱԴՅԱՆ