Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱՅՈՒՄ «ԹՈՒՄՈ» ՏՈՒՓ ԿՏԵՂԱԴՐՎԻ

 

Օրերս «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, արտերկրյա Թումոների զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների  Արցախի կենտրոնի պատասխանատու Խաչատուր Հայրապետյանն այցելել են Կարմիր շուկայի դպրոց։ Այցի հիմնական նպատակն էր՝ ծանոթանալ դպրոցի պայմաններին և  հարմար տեղ ընտրել՝ առաջիկա  ամիսներին այստեղ Թումո տուփի տեղադրման համար։

Մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում Մարի Լու Փափազյանը ներկայացրեց  Թումոյի ընթացիկ ու սպասվող նախագծերը։ Դրանց շարքում է Կարմիր շուկայի դպրոցի բակում նախատեսվող Թումո տուփի տեղադրումը։ Սա լինելու է 4-րդ տուփն Արցախում, ինչը հնարավորություն կտա  Կարմիր շուկայի և հարակից համայնքների 12-18 տարեկան պատանիներին հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը։

Կարմիր շուկայից Ստեփանակերտի «Թումո» կենտրոն է հաճախում  25 սան։ Գյուղում տուփի տեղադրումը  50-60 տոկոսով կկրճատի նրանց տեղափոխման հաճախականությունը։ Նախատեսվող 16-տեղանոց «Թումո» տուփն  ապահովված է լինելու ամբողջական գույքով,  համակարգիչներով։

Թումոյի ինքնուսուցման ծրագրին հնարավորություն կունենա մասնակցել 300-400 պատանի։ Այստեղ նրանք  մարզիչների ուղղորդմամբ  ինքնակրթությամբ  կհմտանան տարբեր ուղղություններով   և ընթացքում կհաճախեն դասընթացների Ստեփանակերտի «Թումո» կենտրոն՝ ավելի կատարելագործվելու իրենց նախընտրած ոլորտներում։

«Մեր նպատակն է առավել  շատ առիթներ ստեղծել, որ  երիտասարդները կարողանան  իրենց ապագան տեսնել Արցախում, աշխատել այստեղից՝  ապահովելով իրենց ապրուստը, արտաքին աշխարհի հետ կապ հաստատել, հավասար զարգացման հավասար պայմաններ ունենալ։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Արցախն էլ մաս կազմի մեր բոլոր ծրագրերին»,- ասել է Մարի Լու Փափազյանը։

 «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց, որ նոր ծրագիր են մշակել՝  Արցախում պատրաստել դասընթացավարներ, ովքեր կկարողանան տեղում կազմակերպել դասընթացներ և այլևս կարիք չի լինի Հայաստանից հրավիրելու դասընթացավարների:

Մարի Լու Փափազյանը կարևորել է աշխարհի տարբեր երկրների թումոյականների շփումն  Արցախի պատանիների հետ։ Դրա միջոցով նաև Արցախը ճանաչելի կդառնա աշխարհին․ «Շատ կարևոր է միջազգային ցանցը բերել Հայաստան և Արցախ, սերտ կապեր հաստատել տարբեր երկրների հետ»,- հավելել է նա։

Լուսինե ԴԱՇՅԱՆ