Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«Մահն իր տեսած երիտասարդը պատմում է սիրո մասին»

 

Արարող միտք՝ ստեղծագործ սիրտ… Այսպիսինն է մերօրյա երիտասարդ պոետ, երգիչ և երգահան, ծննդով Արցախի Հադրութի շրջանից Արթուր Խաչենցը:

Նոյեմբերի 5-ին կայացել է Խաչենցի առաջին՝ «Սեր կամ անմահություն» գրքի շնորհանդեսը, որի գաղափարը կար 2008 թվականից, երբ դեռ նոր էր զգացել ստեղծագործելու շնորհը: 2008-2022 թվականներ… բավականին երկար ժամանակահատված, ավելին՝ այլ իրականություններ ու իրավիճակներ… Խաչենցի պատասխանը հստակ է, քանի որ առաջինն է, շատ է աշխատել և պատանի տարիքում չի համարձակվել: Արթուրը պատմում է, որ ընկերները, ընթերցելով իր ստեղծագործությունները, պատերազմի տարբեր իրավիճակներ նկարագրող հատվածները, նրան ոգևորել են  և ուղղորդել գրքի լույս ընծայմանը: Ստեղծագործելու ընթացքում Խաչենցը ոգեշնչումի պակաս չի ունեցել, ասում է, որ հավատում է իր  ուժերին և վստահ է, որ կգտնվեն իր մտածողության ու գաղափարի համակիրներ և կգնահատեն իրեն՝ որպես երիտասարդ պոետ ու ստեղծագործող անհատ, ով երբեք չի դադարելու սիրել Արցախը և այս սիրո համար մշտապես պայքարելու է: Գրքի մասին կարճ է պատմում. «Սա իմ առաջին քայլն է, իմ ներաշխարհն արտահայտելու առաջին փորձը, ես դեռ ժամանակ կունենամ»: Երիտասարդ արցախցին որոշել է իր առաջին գրքի վաճառքից ստացված շահույթը բանակին նվիրաբերել, ասում է՝ սա լավագույն մոտիվացիան է ստեղծագործելու ընթացքում: Խաչենցի համար սա սկիզբն է, շարունակելու է անել այն, ինչ  անհրաժեշտ է կրել խաչի պես՝ որպես հավատամք և պայքար: Շնորհանդեսի ընթացքում կարողացել է տեսնել ովքեր են իր կողքին և ովքեր են անկեղծ ուրախացել, ինչու չէ, նաև մեկ այլ իրականության մեջ գտնել ինքն իրեն: Հիմա ստեղծագործելու ընթացքից դուրս է, երգում է, համերգներ ունի ԱՄՆ-ում, և փորձելու է այնտեղ նույնպես գիրքը ներկայացնել ընթերցողներին: Ստեղծագործել ու արարել այս օրերին, մերօրյա իրականության պայմաններում անհրաժեշտ է, չէ՝ ես ավելի շատ կնախընտրեի ասել կենարար է: Ցանկացած իրավիճակում ոգևորելու համար պետք է գործել, ստեղծել ու կառուցել՝ տողեր, բարձրահարկ շենքեր, այգիներ, կամ ուղղակի «կառուցել» ինքներս մեզ ու մեր անհատականությունները: Իրականում կյանքից ոգեշնչված բազմաթիվ անհատականություններ կան մեր շրջապատում, կփորձենք ծանոթանալ և Ձեզ ներկայացնել:

Հարութ Մկրտչյան