Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«ՍԻՐՈՎ ԵԿԱՎ, ՍՐՈՎ ԳՆԱՑ, ՍԻՐՈՎ ՄՆԱՑ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ»

Ուշ միջնադարյան հայ քնարերգու Սայաթ-Նովայի 310-ամյակին նվիրված երեկոն եզրափակեց Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի 60-ամյա հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը: Հոբելյանի կապակցությամբ քոլեջի մի խումբ դասատուներ արժանացել են պետական կոչումների, մեդալների, որոնց հանձնեց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը:

Գրական-երաժշտական կոմպոզիցիան, որ պատրաստվել է քոլեջի դասատուների և ուսանողների ուժերով, նկարագրում էր տաղանդավոր բանաստեղծ-երգահանի կյանքի և ստեղծագործության հիմնական ուղենիշները: Ցուցադրելով Սայաթ-Նովայի մասին հայտնի ֆիլմից դրվագներ, ներկայացնելով փոքրիկ բեմադրություններ, երգելով և արտասանելով նրա ստեղծագործությունները` ուսանողներն այս յուրահատուկ ձևաչափով ներկայացրել են նրա կյանքն ու գործունեությունը այդ թվում` Վրաստանի թագավորի արքունիքում ապրած տարիները, աքսորումը, Հաղպատի վանքում մեկուսացումը և Թիֆլիսում անցկացրած նրա վերջին օրերն ու սպանությունը:

Սայաթ-Նովայի երգերի սրտահույզ կատարումները, ստեղծագործությունների ասմունքը խորապես հուզեց հանդիսատեսին: Նախագծի համահեղինակ Ռեգինա Միքայելյանի խոսքով երեկոն կյանքի կոչվեց թիմային աշխատանքի շնորհիվ: Քոլեջի տնօրեն Ա. Սուլեյմանյանի, ուսմասվար Կ. Հարությունյանի, շվի-դուդուկի դասատու Վ. Հովհաննիսյանի, ժողովրդական երգի դասատու Մ. Հարությունյանի և նրանց շնորհաշատ ուսանողների միասնական և նվիրված աշխատանքի արդյունքն է այս գեղեցիկ միջոցառումը:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ