[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻԻ ԱՐՍԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է. ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ

 

Շուշին դարեր ի վեր հանդիսացել է Արցախի խոշոր կրթական, լուսավորչական կենտրոն։ Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջը դրա առհավատչյան է. կրթօջախը հարյուրամյա պատմություն ունի։

Օ­րերս Ստե­փա­նա­կեր­տի պատ­կե­րաս­րա­հում բաց­վել էր Շու­շիի Ար­սեն Խա­չատ­րյա­նի ան­վան պե­տա­կան հու­մա­նի­տար քո­լե­ջի ու­սա­նող­նե­րի աշ­խա­տանք­նե­րի «Վե­րած­նունդ» խո­րա­գի­րը կրող ցու­ցա­հան­դե­սը։ Ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյան տնօ­րեն Ա­րա Հայ­րա­պե­տյա­նի խոս­քով՝ ցու­ցա­հան­դեսն ա­պա­ցույցն է հա­յի ան­կոտ­րում ո­գու, հա­մա­ռու­թյան, կր­կին ստեղ­ծե­լու և ա­րա­րե­լու կամ­քի։ Ներ­կա­յաց­ված աշ­խա­տանք­ներն ու­սա­նող­նե­րը ստեղ­ծել են Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո։ «Քո­լեջն այ­սօր հան­րու­թյանն է ներ­կա­յա­նում նոր գա­ղա­փար­նե­րով, նոր գոր­ծե­րով»,- ա­վե­լաց­րել է Ա. Հայ­րա­պե­տյա­նը։
Քո­լե­ջի կա­յաց­ման գոր­ծում մեծ է կր­թօ­ջա­խի տնօ­րի­նա­կան խոր­հր­դի նա­խա­գահ, ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, պրո­ֆե­սոր, քան­դա­կա­գործ Յու­րի Հով­հան­նի­սյա­նի դե­րը։ «Շու­շին ու­նե­ցել է բազ­մա­թիվ կր­թօ­ջախ­ներ, բայց նրա թագն ու պսա­կը բո­լոր ժա­մա­նակ­նե­րում ե­ղել է Ռեա­լա­կան ու­սում­նա­րա­նը։ Այն հիմ­նադր­վել է 1881 թվա­կա­նին, իսկ 1920 թվա­կա­նին՝ Ռեա­լա­կան ու­սում­նա­րա­նի փա­կու­մից հե­տո, նրա ի­րա­վա­հա­ջոր­դը դար­ձավ Շու­շիի ման­կա­վար­ժա­կան ու­սում­նա­րա­նը, որն էլ ե­ղավ ման­կա­վար­ժա­կան կադ­րեր թո­ղար­կող ե­զա­կի դարբ­նոցն Ար­ցա­խում»,- նշեց Յու. Հով­հան­նի­սյա­նը։
Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, Շու­շիից հա­յե­րի տե­ղա­հան­ման հետևան­քով, ու­սում­նա­րանն իր գոր­ծու­նեու­թյու­նը շա­րու­նա­կեց Ստե­փա­նա­կեր­տում, իսկ 1992 թվա­կա­նին՝ բեր­դա­քա­ղա­քի ա­զա­տագ­րու­մից հե­տո, կր­թօ­ջա­խը վե­րա­դար­ձավ բնօր­րան։
«Դժ­վար էր պատ­կե­րաց­նել քո­լե­ջի հե­տա­գա գոր­ծու­նեու­թյունն ա­ռանց նրա տնօ­րեն Ալ­բերտ Խա­չատ­րյա­նի՝ Ար­սեն Խա­չատ­րյա­նի որ­դու։ Կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում նրա ջան­քե­րի շնոր­հիվ, նրա նա­խա­ձեռ­նու­թյամբ ու­սուց­չա­կան և ու­սա­նո­ղա­կան կո­լեկ­տիվ­նե­րը միա­սին հաղ­թա­հա­րե­լով ա­նա­սե­լի դժ­վա­րու­թյուն­նե­րը, կա­րո­ղա­ցան վե­րա­կանգ­նել քո­լե­ջի ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը։ Մեծ է, առ­հա­սա­րակ, Խա­չատ­րյան­նե­րի դե­րը կր­թօ­ջա­խի պահ­պան­ման ու զար­գաց­ման նվի­րա­կան գոր­ծում։ Ցա­վոք այ­սօր մեզ հետ չէ քո­լե­ջի նվի­րյալ, նրա դժ­վա­րու­թյուն­նե­րով ապ­րող, նրա հա­ջո­ղու­թյուն­նե­րով ու­րա­խա­ցող բազ­մա­մյա տնօ­րեն եր­ջան­կա­հի­շա­տակ Ալ­բերտ Խա­չատ­րյա­նը»,- պատ­մել է Ա. Հայ­րա­պե­տյա­նը։
Ար­սեն Խա­չատ­րյա­նի որ­դու՝ Ռո­բերտ Խա­չատ­րյա­նի խոս­քով՝ նո­րա­գույն պատ­մու­թյան ըն­թաց­քում քո­լե­ջը կա­րո­ղա­ցել է պահ­պա­նել հայ դպ­րու­թյան դա­րա­վոր ա­վան­դույթ­նե­րը, միա­ժա­մա­նակ ի­րա­կա­նաց­րել հա­յա­պահ­պա­նու­թյան կարևոր դե­րա­կա­տա­րու­թյուն, ու­նե­նա­լով նվի­րյալ ման­կա­վարժ­ներ ու վար­պետ­ներ, միշտ պատ­վով է կա­տա­րել ե­րի­տա­սարդ սերն­դի հա­յե­ցի դաս­տիա­րա­կու­թյան ա­ռա­քե­լու­թյու­նը։
Քո­լեջն այ­սօր 100 տա­րե­կան է։ Հեշտ չէր ան­ցած ու­ղին։ Ցա­վոք, պատ­մու­թյու­նը կրկն­վե­լու հա­կում ու­նի, իսկ հա­յը՝ մո­խիր­նե­րից վեր հառ­նե­լու ուժ։
Անդ­րա­դառ­նա­լով հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում կա­ռույ­ցի գոր­ծու­նեու­թյա­նը՝ Շու­շիի Ար­սեն Խա­չատ­րյա­նի ան­վան պե­տա­կան հու­մա­նի­տար քո­լե­ջի տնօ­րենն ա­սում է, որ այ­սօր էլ կր­թօ­ջախն ապ­րում է իր պատ­մու­թյան թերևս ա­մե­նա­ծանր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րից մե­կը։ Շեն­քա­յին սուղ պայ­ման­նե­րը չեն խո­չըն­դո­տում ու­սա­նո­ղա­դա­սա­խո­սա­կան անձ­նա­կազ­մին կազ­մա­կեր­պե­լու լիար­ժեք ու­սում­նա­կան գոր­ծըն­թաց, ստեղ­ծե­լու կա­հա­վոր­ված մաս­նա­գի­տա­կան կա­բի­նետ­ներ։
Ան­ցյա­լում ման­կա­վար­ժա­կան թե­քում ու­նե­ցող ու­սում­նա­րանն այ­սօր Ստե­փա­նա­կեր­տում նոր ուղղ­վա­ծու­թյուն ու­նի։ Գոր­ծում են ժա­մա­նա­կին հա­մա­հունչ բա­ժին­ներ. առ­կա բաժ­նում սո­վո­րող 115 ու­սա­նող­նե­րը մաս­նա­գի­տա­նում են «Դի­զայն», «Հա­գուս­տի մո­դե­լա­վո­րում և նա­խագ­ծում», «Զար­դա­րա­յին-կի­րա­ռա­կան ար­վեստ և ժո­ղովր­դա­կան ար­հեստ­ներ» բա­ժին­նե­րում։

Վեհանուշ ՀՈՎՍԵՓՅԱՆ