[ARM]     [RUS]     [ENG]

ԼՈՒՍԱՎՈՐ, ԸՆԴԱՐՁԱԿ, ԱՐԵՎՈՏ ԴՊՐՈՑ

 

Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցը բարձր տրամադրություն հաղորդեց լրագրողներիս։ Երբ տեղ հասանք, դասամիջոց էր։ Երեխաները խաղում էին լայնարձակ բակում։ Հիշեցնենք՝ դպրոցը գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ։

Սկզ­բում հան­դի­պե­ցինք դպ­րո­ցի դար­պաս­նե­րից դուրս խա­ղա­ցող մի խումբ տղա­նե­րի: Մո­տե­ցանք, մի քա­նի հարց ուղ­ղե­ցինք, տղա­նե­րը հա­ճույ­քով զրույ­ցի բռն­վե­ցին։ 5-6-րդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ­ներ էին։ Սի­րո՞ւմ են սո­վո­րել, նոր գի­տե­լիք­ներ ստա­նալ: Ով՝ շատ, ով՝ քիչ, պա­տաս­խա­նե­ցին նրանք։ Ար­դյոք չե՞ն վա­խե­նում հա­ճա­խել դպ­րոց: «Ա­յո, հաս­կա­նում ենք՝ ինչ ի­րա­վի­ճակ է գյու­ղում, չենք վա­խե­նում։ Ու­սու­ցիչ­նե­րը խս­տիվ զգու­շաց­րել են՝ հենց որ կրա­կոց­ներ լսենք, ան­մի­ջա­պես մտ­նենք թաքս­տոց։ Այդ­պես էլ ա­նում ենք»։ Եվ սա ա­սում են 11-12 տա­րե­կան ե­րե­խա­ներ։ «Այ, երբ մե­ծա­նանք,- շա­րու­նա­կե­ցին նրանք,- բա­նակ կգ­նանք և կա­զա­տագ­րենք թուր­քե­րի կող­մից գրավ­ված մեր հո­ղե­րը»։ Մա­նուկ­նե­րի աչ­քե­րում ոչ ման­կա­կան կրակ կար, դեմ­քե­րից ան­հե­տա­ցավ ժպի­տը։
Դպ­րո­ցի տա­րած­քում ա­վե­լի կրտ­սեր ե­րե­խա­նե­րը տար­բեր խա­ղեր էին խա­ղում, իսկ բարձր դա­սա­րան­ցի­նե­րը մար­զա­դաշ­տում` վո­լեյ­բոլ։ Դպ­րո­ցում ծա­նո­թա­ցանք ու­սու­ցիչ­նե­րի, տնօ­րե­նի, ճա­շա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րի հետ, ով­քեր օ­րա­կան ե­րեք հեր­թա­փո­խի հա­մար ճաշ են պատ­րաս­տում։ Պարզ­վեց` դպ­րո­ցը մարտ ամ­սից ան­ցել է եր­կա­րօ­րյա ռե­ժի­մի։ «Փոր­ձում ենք հնա­րա­վո­րինս լավ պատ­րաս­տել,- ա­սում են խո­հա­րար­նե­րը,- դա է պատ­ճա­ռը, որ գրե­թե ո­չինչ չի մնում, թեև բա­ցա­ռու­թյուն­ներ լի­նում են` մեկ ա­խոր­ժակ չու­նեն, մեկ ե­րե­խա­նե­րի տրա­մադ­րու­թյունն այն չէ։ Իսկ վաղ ա­ռա­վո­տից մենք խո­հա­նո­ցում ենք` մինչև կե­սօր զբաղ­վում ենք ճա­շի պատ­րաս­տու­թյամբ»։ Յու­րա­քան­չյուր հեր­թա­փո­խի ճա­շա­րան էր մտ­նում ե­րե­քա­կան դա­սա­րան, յու­րա­քան­չյու­րում՝ 25-30 ա­շա­կերտ։ Հաս­կա­նա­լի է՝ աղմ­կում էին, մի­ջանց­քում վազվ­զում, բայց դաս­ղեկ­նե­րի հայ­տն­վե­լուն պես հան­դարտ­վում էին, ա­ռանց հրմշ­տո­ցի կազ­մա­կերպ­ված մտ­նում ճա­շա­րան։

Դպ­րո­ցի տնօ­րեն Զա­վեն Բա­դա­սյանն իր պար­տա­կա­նու­թյուն­ներն ստանձ­նել է 2021թ. հուն­վա­րի 1-ից։ Մինչև պա­տե­րազմն աշ­խա­տում էր Թա­ղա­վար­դի միջ­նա­կարգ դպ­րո­ցում` որ­պես ՆԶՊ-ի ու­սու­ցիչ։ Պա­տե­րազ­մից հե­տո Վե­րին Թա­ղա­վարդն ան­ցավ թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ, և նա ստիպ­ված էր ըն­տա­նի­քը տե­ղա­փո­խել Ստե­փա­նա­կերտ։ Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ դպ­րո­ցի շեն­քը մե­ծա­պես տու­ժել է։ Բնա­կա­նա­բար, ա­ռա­ջին հեր­թին ա­վե­րա­ծու­թյուն­նե­րը վե­րաց­նե­լու, վե­րա­նո­րո­գե­լու գոր­ծին ան­ցան։ Ընդ­հատ­ված ու­սում­նա­կան տա­րին շա­րու­նա­կե­ցին 78 ա­շա­կերտ­նե­րով։ Բնա­կե­լի տնե­րի վե­րա­նո­րոգ­ման հետ աս­տի­ճա­նա­բար վե­րա­դառ­նում էին գյու­ղի բնա­կիչ­ներն ի­րենք։ Այ­սօր­վա դրու­թյամբ դպ­րո­ցում սո­վո­րում է ա­վե­լի քան 200 ա­շա­կերտ, ու­սում­նա­կան գոր­ծըն­թացն ըն­թա­նում է ըստ նա­խանշ­ված ծրագ­րի, հա­վաս­տիաց­նում է տնօ­րե­նը։ Դպ­րո­ցը հա­մալր­ված է անհ­րա­ժեշտ մաս­նա­գետ­նե­րով` բա­ցա­ռու­թյամբ ին­ֆոր­մա­տի­կա­յի ու­սուց­չի։ 2022թ. մար­տից դպ­րոցն ան­ցավ եր­կա­րօ­րյա ռե­ժի­մի, ին­չը բա­վա­կա­նին ճիշտ ո­րո­շում էր, հա­մոզ­ված է տնօ­րե­նը, քա­նի որ եր­կա­րօ­րյա­յում ընդգրկված 1-9-րդ դա­սա­րա­նի 186 ա­շա­կերտ­նե­րը մինչև ե­րե­կո­յան ժա­մը 5-6-ը մնում են դպ­րո­ցում, ճա­շում, խա­ղում, պատ­րաս­տում դա­սե­րը, զբաղ­վում տար­բեր խմ­բակ­նե­րում, մի խոս­քով՝ օրն անց­նում է հա­գե­ցած ու բա­վա­կա­նին ար­դյու­նա­վետ։ Գյու­ղում գոր­ծում է նաև ման­կա­պար­տեզ։ Լու­սա­վոր, ըն­դար­ձակ, մա­քուր ու կո­կիկ դպ­րո­ցը միայն մի խն­դիր ու­նի՝ մար­զա­դահ­լիճ չու­նեն, բայց խն­դի­րը լուծ­ման փու­լում է. մար­զա­դահ­լի­ճի շենքն ար­դեն կա­ռուց­ված է, ըն­թա­նում են ներ­քին հար­դար­ման աշ­խա­տանք­ներ, հա­ջորդ տա­րի, հա­վա­նա­բար, շա­հա­գործ­ման կհան­ձն­վի։ Ֆիզ­կուլ­տու­րա­յի պա­րապ­մունք­ներն անց­նում են բա­կում կամ դպ­րո­ցի մի­ջան­ցք­նե­րում։ Բայցևայն­պես, բա­րե­րար­նե­րի շնոր­հիվ լա­վա­գույն ա­շա­կերտ­նե­րը մաս­նակ­ցում են տար­բեր մր­ցույթ­նե­րի։

Դպ­րո­ցը նաև հա­մա­կար­գիչ­նե­րի պա­կաս ու­նի. պա­տե­րազ­մի օ­րե­րին դրան­ցից շա­տե­րը վնաս­վել են: «Լավ կլի­ներ ու­նե­նա­յինք լա­բո­րա­տո­րիա, դահ­լիճ` տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներ անց­կաց­նե­լու հա­մար»,- իր ցան­կու­թյունն է հայտ­նում տնօ­րե­նը։ Ա­յո, դպ­րո­ցը մեծ է, ըն­դար­ձակ, գո­հու­նա­կու­թյամբ նշում է նա, բայց դա­սա­րան­նե­րը չեն հե­րի­քում։ Անհ­նար է անց­նել պա­րապ­մունք­նե­րի կա­բի­նե­տա­յին հա­մա­կար­գի, նկա­տում է Զ. Բա­դա­սյա­նը։ Իսկ երբ օ­տար լեզ­վի դա­սա­ժա­մե­րին դա­սա­րա­նը կիս­վում է, պա­րա­պե­լու տեղ չի լի­նում։ Հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նի ա­մե­նա­մեծ ձեռք­բե­րումն այն է, որ ա­շա­կերտ­նե­րի թի­վը պա­տե­րազ­մից հե­տո 70-ից հա­սել է 200-ի, իսկ տա­րեց­տա­րի ե­րե­խա­նե­րի ա­ռա­ջա­դի­մու­թյունն աչքի է զար­նվում. մաս­նակ­ցում են օ­լիմ­պիա­դա­նե­րի, մր­ցույթ­նե­րի, մր­ցա­նա­կա­յին տե­ղեր զբա­ղեց­նում:
-Ինչ­պե՞ս է հա­ջող­վում, թշ­նա­մու այդ­քան մոտ գտն­վե­լով հանդերձ, անվ­տանգ ու­սում­նա­կան գոր­ծըն­թաց կազ­մա­կեր­պել։
- Մեր երկ­րի բնա­կա­վայ­րե­րից շա­տե­րը հի­մա թշ­նա­մու նշա­նա­ռու­թյան տակ են, Կար­միր Շու­կան բա­ցա­ռու­թյուն չէ,- նկա­տում է Զ. Բա­դա­սյա­նը։ - Ա­յո, մեր դեպ­քում թշ­նա­մին չա­փա­զանց մոտ է, կա­րե­լի է ա­սել՝ ան­զեն աչ­քով տես­նում է այն ա­մենն, ինչ կա­տար­վում է մեզ մոտ։ Բայց ար­դեն սո­վոր ենք այդ ի­րա­վի­ճա­կին։ Ե­րե­խա­նե­րին բա­ցատ­րում ենք, զգու­շաց­նում, որ հետևեն անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րին։ Բա­րե­բախ­տա­բար, դպ­րո­ցը նկու­ղա­յին հարկ ու­նի։ Հա­կա­ռա­կոր­դի կրա­կոց­նե­րի դեպ­քում ա­շա­կերտ­նե­րը, ու­սու­ցիչ­նե­րը օ­պե­րա­տիվ կեր­պով իջ­նում են թաքս­տոց, որն ա­պա­հով­ված է անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րով։ Ե­րե­խա­նե­րի հետ հո­գե­բա­նա­կան աշ­խա­տանք ենք տա­նում, ի դեպ, նրանք մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ են վե­րա­բեր­վում անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րին։ Դպ­րոցն ու­նի իր հո­գե­բան­նե­րը, բայց Կար­միր Խա­չի հո­գե­բան­նե­րը նույն­պես հա­ճախ են այ­ցե­լում մեզ, պա­րապ­մունք­ներ անց­կաց­նում ա­շա­կերտ­նե­րի, ու­սու­ցիչ­նե­րի, ծնող­նե­րի հետ։ Ի­րա­կա­նում ե­րե­խա­նե­րը բա­վա­կա­նին քաջ են,- հա­մա­ձայ­նում է տնօ­րե­նը,- հա­ճախ նրանք են սիրտ տա­լիս ա­վագ­նե­րին։
Ծա­նո­թա­ցա դպ­րո­ցի ուս­մաս­վար Սու­սան­նա Հա­րու­թյու­նյա­նի, անգ­լե­րե­նի ու­սուց­չու­հի Ռու­զան­նա Ա­վա­նե­սյա­նի, հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սուց­չու­հի Լու­սի­նե Ստե­փա­նյա­նի հետ։ Նրան­ցից յու­րա­քան­չյու­րը մեծ սի­րով է ար­տա­հայտ­վում իր սա­նե­րի մա­սին։ Ա­մե­նա­կարևորն այն է, նշում է ուս­մաս­վար Ս. Հա­րու­թյու­նյա­նը, որ պա­տե­րազ­մից հե­տո բո­լոր ու­սու­ցիչ­նե­րը, բա­ցա­ռու­թյամբ եր­կու­սի, վե­րա­դար­ձան հա­րա­զատ դպ­րոց, ին­չը դրա­կա­նո­րեն անդ­րա­դար­ձավ ա­շա­կերտ­նե­րի ծնող­նե­րի տրա­մադ­րու­թյան վրա։ Աս­տի­ճա­նա­բար գյու­ղի բո­լոր բնա­կիչ­նե­րը վե­րա­դար­ձան։ Այժմ նա­խա­պա­տե­րազ­մա­կան շր­ջա­նի հա­ճա­խե­լիու­թյան մա­կար­դա­կը վե­րա­կան­գն­ված է, ըն­դգ­ծում է նա, ինչն այ­սօր­վա լար­ված ի­րա­վի­ճա­կի պայ­ման­նե­րում մեծ ձեռք­բե­րում է։ Հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սուց­չու­հի Լ. Ստե­փա­նյա­նը վճ­ռա­կա­նո­րեն ու մար­տա­կան է տրա­մադր­ված։ «Այն­պի­սի դպ­րոց­ներ, ինչ­պի­սին մերն է, քիչ չեն այ­սօր մեր երկ­րում,- նկա­տում է նա։ - Ա­յո, մենք պետք է զգույշ լի­նենք, բայց մեր աշ­խա­տանքն ա­վե­լի լավ ա­նենք՝ ի հե­ճուկս ի­րա­վի­ճա­կի։ Եվ մեր ե­րե­խա­ներն այդ ա­մե­նը հաս­կա­նում են. նոր­մալ սո­վո­րում են, հա­ճույ­քով են հա­ճա­խում դպ­րոց»։
Բո­լոր ե­րեք ու­սու­ցիչ­նե­րին միա­վո­րում է սե­րը՝ հա­րա­զատ դպ­րո­ցի, սե­փա­կան աշ­խա­տան­քի, ի­րենց սա­նե­րի, հա­րա­զատ գյու­ղի, երկ­րի հան­դեպ։ Այդ­կերպ միայն հնա­րա­վոր կլի­նի հաղ­թա­հա­րել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, ծանր ժա­մա­նակ­նե­րը, հա­մոզ­ված են նրանք։

 Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ