Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

40 ՏԱՐՎԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի ունեցավ նկարիչ, քանդակագործ Հրանտ Մնացականյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Ներկայացված էին արվեստագետի` շուրջ 40 տարվա ստեղծագործական կյանքն արտացոլող 50-ից ավելի գեղանկարներ և քանդակներ: Նշենք` միջոցառումը կազմակերպել է Արցախի Նկարիչների միությունը: Ցուցահանդեսին ներկա էին Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, նկարիչներ, քանդակագործներ, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը բացեց Նկարիչների միության նախագահ Արմեն Ղուկասյանը, ով ներկայացրեց նկարչի ստեղծագործական ուղին` նշելով, որ արվեստի դժվար ճանապարհին Հ. Մնացականյանը չէր խուսափում նոր ժանրերում ստեղծագործել, արտացոլել իր մտքերն ու պատկերացումները: ՙԳեղանկարչությանը զուգահեռ նա սկսեց զբաղվել փայտափորագրությամբ, իսկ վերջին տարիներին` քանդակագործությամբ: Նրա լավագույն աշխատանքները զարդարում են մեր քաղաքի հանրային նշանակության շենքեր և գեղագիտական վայրեր,- ամփոփեց Ա. Ղուկասյանը և մաղթեց նկարչին ուժ և եռանդ նոր բարձունքների հասնելու գործում:
Նկարչին ուղղված ջերմ խոսք և բարեմաղթանք հղեցին քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը, նկարիչ Լավրենտ Ղալայանը, արվեստաբան Լուսինե Գասպարյանը:
Հ. Մնացականյանը, շնորհակալական իր խոսքում նաև խոստովանեց. ՙԲոլոր իմ ստեղծագործությունները` բնապատկերներ, կոմպոզիցիաներ, քանդակներ, ծնվել են իմ հուշերից, որոնք կապված են իմ գյուղի, իմ երկրի հետ: Այնքան ուժեղ են այդ հուշերն ու տպավորությունները, որ ոգեշնչման աղբյուր են` որտեղ էլ լինեմ: Իմը Արցախն է իր բնությունով, կերպարներով՚: Անդրադառնալով անցած իր ուղուն` Հ. Մնացականյանն ընդգծեց, որ ստեղծագործողի համար չկա գագաթնակետ, քանի որ ստեղծագործությունն անվերջ ճանապարհ է: ՙԻնչքան շատ ես նկարում, այնքան պահանջկոտ ես դառնում, տեսնում ես, որ դու ավելի լավ կարող ես դա անել՚,- ասում է նկարիչը:
Նշենք` ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: