[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒԱՇԱՆ ԼԵՌԱՆ ԱՆՁԱՎՆԵՐԸ

1_1.jpgԳիտնականները միայն ձեռքներն են տարածում։ Հարյուրավոր տարիներ առաջ ո՞ւմ  և ինչի՞ համար է պետք եղել դժվարամատչելի ժայռերի մեջ տասնյակ վիթխարի անձավներ փորել։ Ինչո՞ւ պատմական ժամանակագրությունները լռում են դրանց մասին։
Հուաշանի անձավները հայտնաբերվել են 1999 թվականին, ըստ որում՝ բացարձակապես պատահականորեն։ Դրանք հայտնաբերել է տեղաբնակ մի գյուղացի, որից հետո այնտեղ են սուրացել գիտնականները, ապա և զբոսաշրջիկները։
 Եվ ինչն է զարմանալի. դրանք Չինաստանում ամենախոշոր քարանձավներն են, որոնք արարվել են ոչ թե բնության, այլ մարդու կողմից, բայց դրանց մասին ոչ մի տեղեկություն չկա հին ժամանակագրություններում։ Ո՞վ է դրանք ստեղծել։ Դրանցում ի՞նչ է տեղի ունեցել։ Ո՞ւր են տեղափոխել այդ հսկայական քանակությամբ քարը։ Եթե այդ ամենն արվել է միայն հանուն նրա արդյունահանման, ապա ի՞նչ պետք է եղել անձավները հրաշալի տաճարներ դարձնել։
ԸՆԴԱՄԵՆԸ ՔԱՆԻ՞ՍՆ ԵՆ ԴՐԱՆՔ
Անձավները փորված են Անհոյ գավառի հարավային մասի ժայռերի մեջ։ Հենց այստեղ է գտնվում սրբազան Դեղին լեռը՝ ըստ էության՝ մեկը մյուսից մեկ¬երկու մղոն հեռավորությամբ հինգ Մեծ լեռները։ Դրանք ասես կողմնորոշված են դեպի աշխարհի կողմերը՝ Հյուսիս, Հարավ, Արևելք և Արևմուտք, գումարած ՙկենտրոնը՚։ Հուաշան լեռը արևմտյան Մեծ լեռն է, նրա վրա կա մի քանի դաոսական վանք։ Այսօր այստեղ հայտնաբերված է 36 անձավ, իսկ թե ընդամենը քանիսն են դրանք՝ ոչ ոք չգիտե։ Ինչպես չգիտեն և այն, թե արդյո՞ք դրանք գետնի տակ իրար են միացված որպես ընդհանուր համալիր։
ՄԵԿ ԶՈՒԳԱՀԵՌԱԿԱՆԻ ՎՐԱ 
Այդ հանելուկների վրա գլուխ են ջարդում չինագետները, երկրաբանները, պատմաբանները։ Հատկապես հետաքրքրություն է գրգռում այն հանգամանքը, որ Հուաշանի անձավները գտնվում են հյուսիսային լայնության 30-րդ աստիճանի վրա. այդ նույն զուգահեռականի վրա են գտնվում և՜ Եգիպտոսի Մեծ բուրգերը, և՜ Հայլաս լեռը Տիբեթում, և՜ Բերմուդյան եռանկյունին, և՜ մոլորակի որոշ ՙհատուկ կետեր՚։ Պատահական զուգադիպությո՞ւն է։ Հայտնի չէ։ Անձավներից մեկը, որը կոչվում է Հուանկսի, զբաղեցնում է 4800 քառ. մետր մակերես, իսկ նրա երկարությունը 140 մետր է։ Ներսում՝ ընդարձակ դահլիճ, ջրավազաններ, սյունաշարեր և քարանձավային թունելի երկու կողմերում ոչ մեծ հատվածատեղեր։ Անձավներից ամենամեծը հայտնի է որպես ՙստորգետնյա պալատ՚։ Այն ճշմարիտ որ ահռելի է՝ 12600 քառ. մետր։ Անձավների արհեստական ծագման մասին են վկայում գետակի վրա գցված քարե կամուրջները, մեծ¬մեծ սյուները, սանդուղքներն ու անցումները, ինչպես նաև հատիչի հետքերը պատերի և առաստաղների ողորկ մակերևույթի վրա։
ՀՆԱՄՅԱ ՊԱՏԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Հաջորդ հետաքրքիր հարցը. քարտաշներն ի՞նչ կերպ են ազատվել հսկայական քանակությամբ քար ու խճից։ Այդ ամենն ո՞ւր էր տեղափոխվում։ Եվ էլի. նրանց ինչպե՞ս էր հաջողվում որոշել ներքին պատերի թեքության աստիճանը, եթե այն ճշգրիտ կերպով համընկնում է լեռան արտաքին մակերևույթի թեքության աստիճանի հետ։ Այդ հնադարյան վարպետներն ի՞նչ տեխնոլոգիաներից էին օգտվում, որպեսզի հատվածատեղերի ներսում այդքան անսովոր ինտերիեր ստեղծեն։ Իսկ ինչպե՞ս և ինչո՞վ են դրանք լուսավորել։ Ջահաբոցերի հետքեր, մուր չկան։
Բայց ինչո՞ւ այդ զարմանալի անձավները միայն մեր ժամանակներում են հայտնաբերվել։ Եվ ե՞րբ են դրանք ստեղծվել։ Այդ մասին սոսկ կողմնակի տվյալներից կարելի է դատել. ինչպես արդեն ասվել է, այդ մասին ոչ մի գրավոր աղբյուր չի գտնված։ Շթաքարերի (ստալակտիտների) և պատերի վերլուծությունը, որոնց զվարճահնար ուրվագծեր են տրվել ձեռքով, ցույց է տալիս, որ անձավներն առնվազն 1700 տարեկան են։ Հայտնաբերվել են նաև կավագործական իրեր, որոնք, ըստ փորձագետների՝ պատկանում են Ցզին դինաստիայի դարաշրջանին (265¬420 թթ.), ինչը հիմք է տալիս անձավներն էլ թվագրել հենց այդ ժամանակաշրջանով...
Բայց դա էլ սոսկ ենթադրություն է։ Այնպես որ, Հուաշանը շարունակում է սպասել իր հետազոտողներին։ 
ԳՈՒՑԵ՞ ԴԱ ԿԱՊ Է
Միակ հիշատակությունը Հուաշան լեռան՝ դաոսների սրբազան ՙԾաղկող լեռան՚ մասին (բայց ոչ թե նրա մեջ եղած անձավների մասին) գտել են Հան դինաստիայի ժամանակների (մ.թ.ա. 135-87 թթ.) չինացի պատմաբանի աշխատություններում։ Եվ այնտեղ պատմվում է, որ չինական նշանավոր շատ կայսրեր պաշտում էին այդ լեռը և այստեղ էին գալիս՝ աղոթելու աստվածներին և իրենց նախնիներին։ Թե մարդիկ ինչպես են բարձրացել լեռների այդպիսի զառիվեր լանջերով և դրա համար ինչքան ժամանակ են ծախսել՝ նույնպես անհայտ է։ Հնագույն ժամանակներից ի վեր միայն մի նեղ, 12 կիլոմետր երկարությամբ ոլոր¬ մոլոր արահետ է լեռան գագաթը տանում։ Նրանք, ովքեր կցանկանային այդ գագաթին ինչ ¬ որ կրոնական ծեսեր կամ արարողություններ կատարել, պետք է որ մեծ վճռականությամբ օժտված լինեին։ 
ԳԱՂՏՆԻՔ, ՈՐԸ ԶՈՒՐԿ Է ԱՐՁԱԳԱՆՔԻՑ
Ինքնաբերաբար հարց է ծագում. ի՞նչ նպատակ են հետապնդել հնադարյան շինարարները։ Ի՞նչ է կատարվել ստորգետնյա պալատներում և ովքե՞ր են սքանչացել ստորգետնյա լճերով։ Ի՞նչ է դա. գաղտնի հոգևոր զբաղմունքների տե՞ղ, գաղտնի ռազմական օբյե՞կտ, թե՞ պարզապես ստորգետնյա վանք։ Այդ կառույցները ստեղծողներին ինչի՞ համար է պետք եղել կատարյալ լռությունը (անձավների պատերը բացարձակապես զուրկ են արձագանքից)։ Գուցե՞ դա հնամենի ապաստարան է։
Եթե անձավներն ամբողջությամբ՝ սկզբից մինչև վերջ, կառուցվել են մարդու կողմից, ապա այդ դեպքում արժե շինարարների առաջ, ինչպես ասում են՝ ՙհանել գլխարկը՚։ Ըստ նախնական հաշվարկների՝ միայն հորատման ժամանակ հարկ կլիներ դուրս հանել 100000 խորանարդ մետր քար։ Ասենք, վիթխարի նախագծերը երբեք աշխատասեր չինացիների ուժերից վեր չեն եղել. հենց միայն Չինական մեծ պարիսպն ամեն ինչ արժե.
Բայց մի հանգամանք (գուցե և գլխավորը) նվացող փշի պես հանգիստ չի տալիս։ Դե, նրա մասին արդեն խոսվել է... Եթե չինացիներն այնպիսի վիթխարի համալիր են կառուցել, որը կարող է աշխարհի նոր հրաշքի դերին հավակնել, ըստ որում, ախր, կառուցել են, հավանաբար, շատ ու շատ տարիների ընթացքում, ապա ինչո՞ւ, ԻՆՉՈ՞Ւ այդ հիրավի տիտանական աշխատանքը, հավասարապես և նրա արդյունքները, ոչ մի կերպ չեն լուսաբանված Չինաստանի ժամանակագրություններում։
Փորձագետները մշակել են համալիրի հետազոտման նախագիծը, հատուկ ուշադրություն է դարձվել լուսավորմանը։ Բազմագույն լուսավորումը ֆանտաստիկ կոլորիտ և ինքնատիպություն է հաղորդում  անձավներին։ 
ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Անձավներն այցելող զբոսաշրջիկները միաձայն հավատացնում են, որ պարզապես շշմած են իրենց տեսածի մասշտաբներով ու գեղեցկությամբ. ամբողջ աշխարհը շրջած մարդիկ էլ ոչ մի տեղ նման բան չեն տեսել։
Ի դեպ, Չինական տեղեկատվական ինտերնետ¬կենտրոնը անձավային համալիրի հոյակապ նկարահանումներ է կատարել. դա և՜ համայնապատկերներ են, և՜ առանձին, առանձնապես տեսարժան հատվածներ. այնպես որ, այժմ աշխարհի այդ հրաշքով կարող է հիանալ ցանկացած համակարգիչ ունեցող։
Ներկայումս շարունակվում են այդ զարմանահրաշ անձավների հետազոտությունները, այդ թվում որոշ դահլիճներ իրար միացնող հնարավոր միջանցքների որոնումներ են կատարվում։ Շարունակվում են նաև գտածոները։ Ով գիտե, կարող է պատահել՝ անձավները շուտով իրենց գաղտնիքները կբացեն։ Բայց, նույնիսկ եթե ոչ՝ բոլոր դեպքերում, դրանց գեղեցկությունը ոգեշնչելու է, ուրախություն և հանգստավետություն է պատճառելու մարդկանց։
ՔԱՐԵ ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ՉԱՓՍԵՐԸ
Անձավները համարակալված են, և դրանցից մի քանիսի մեջ այցելուներ են ուղեկցվում։
Ինչպես պատմում են զբոսաշրջային կայքերը, անձավների հենց միայն նախնական մաքրման ժամանակ փորձագետները շշմել են իրենց տեսածի մասշտաբներից։
Հայտնի համալիրներից ոչ մեկը չի կարող համեմատվել հուաշանյանի հետ։ Օրինակ, միայն երկու՝ դ 2 և դ 35 անձավների ընդհանուր մակերեսն անցնում է 17000 քառ. մետրից։ Այդ անձավներից հանված բնահողի և խճաքարի ծավալը կազմել է 20000 խոր. մետր։ դ 35 անձավից 18000 տոննա ջրի դուրս մղումը կատարվել է երեք պոմպով՝ 12 օր շարունակ։ 
դ 35 անձավը բաց է զբոսաշրջիկների խմբերի համար, այն պարունակում է 26 քարե սյուն (նրանցից մեկի շրջագիծը 10 մետրից ավելի է), բոլոր զետեղարան¬հատվածներն ունեն անկանոն մտահնար բազմափուլ ձև, այստեղ կարելի է տեսնել սանդղավանդներ (տեռասներ), տաղավարներ, արհեստական լճակներ ու ջրավազաններ, քարե կամրջակներ։ Որոշ տեղերում  հարթաքանդակներ են հայտնաբերվել։
 
ՙՌազգադայ՚ հանդես, դ 39, 20.09.2012