Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԼՂՀ ԱԺ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

999.jpgՄայիսի 15-ին Ստեփանակերտի Ս. Շահումյանի անվան մարզադաշտում մեկնարկեց ԼՂՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության հանրապետական փուլը։ Գավաթի խաղարկումը նպատակ ունի մատաղ սերնդի շրջանում խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը, դպրոցականների կենցաղում արմատավորել առողջ ապրելակերպ, դաստիարակել հայրենիքի պաշտպանությանը պատրաստ, ֆիզիկական կարողություններով օժտված երիտասարդություն։ 
Մրցությունները համակարգում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, իսկ անմիջական ղեկավարությունն իրականացնում են Կրթության և գիտության նախարարությունը և ԿԱ սպորտի պետական կոմիտեն։
Մրցություններն սկսվելուց առաջ ներկաներին ողջունեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը և մաղթեց հաղթական կորով. ՙՁեզանից շատերն ապագայում կդառնան պրոֆեսիոնալ մարզիկներ, և ձեր կենսագրության մեջ յուրովի կհիշվի այս օրը։ Մայիս ամիսը մեր ժողովրդի համար հաղթանակների ամիս է, և ցանկանում եմ, որ դուք միշտ լինեք հաղթող, ապրեք խաղաղ երկնքի տակ, մասնակցեք տարբեր մրցաշարերի, հանդես գաք աշխարհի տարբեր երկրներում և բարձր պահեք արյան գնով կերտված մեր հանրապետության պատիվը՚,¬ ասաց նա։ 
Մրցումները սկսվեցին ԱԺ գավաթի դրոշը ԼՂՀ օրհներգի ներքո պաշտոնապես բարձրացնելուց հետո։ Խաղարկությանը մասնակցում են հանրապետության դպրոցների 3-6-րդ դասարանների աշակերտները։ Մրցումներն իրականացվում են երեք փուլով. առաջին երկու փուլը կազմակերպվել է մարտ¬ապրիլ ամիսներին, իսկ 3-րդը՝ մայիսի 15-16-ը։ Երրորդ փուլին մասնակցում են շրջանային առաջնություններում հաղթած թիմերը։ Մրցումների ծրագրում ընդգրկված են. վազք՝ 3-րդ դասարանցիների համար 30մ,  4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանցիների՝ 60մ, ձգումներ, հեռացատկ, գնդակի նետում, փոխանցումավազք՝ 3¬րդ  դասարանցիների համար 4x50 մ, իսկ 4- 6-րդ դասարանցիների՝  4x 500 մ։ Մրցումները կավարտվեն մայիսի 16-ին։ 
Խմբերի բոլոր ղեկավարներն էլ  հուսով են, որ իրենց թիմերը կցուցաբերեն բարձր արդյունքներ։ Իսկ հաղթող կճանաչվի բոլոր մարզաձևերում լավագույն  ցուցանիշներ ձեռք բերած թիմը։ ԼՂՀ ԱԺ փոխանցիկ գավաթի խաղարկությունում հաղթած թիմը 2013 թվականի հունիսին կմասնակցի Երևանում կայանալիք ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության եզրափակիչ մրցումներին։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ