[ARM]     [RUS]     [ENG]

ԲՐՅՈՒՍՈՎՅԱՆ ՇԱԲԱԹ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Ս. թ. դեկտեմբերի 13-ին լրանում է ռուս մեծ բանաստեղծ, հայ ժողովրդի բարեկամ Վալերի Բրյուսովի ծննդյան 140-ամյակը: 
Այդ կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժինը` ռուսաց լեզվի և գրականության քաղաքային մեթոդմիավորման նախագահ Վերա Խաչատրյանի գլխավորությամբ, Ռուսական համայնքի հետ համատեղ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 9-13-ը անց է կացնում Բրյուսովյան շաբաթ: 
Այն մեկնարկել է բոլոր դպրոցներում՝ Վ. Բրյուսովին նվիրված ռադիոհաղորդումներով և զրույցներով: Դեկտեմբերի 11-ին  հ. 7 հիմնական դպրոցում կանցկացվեն Վ. Բրյուսովին նվիրված պատի թերթերի ցուցահանդես, գիտագործնական կոնֆերանս. կլսվեն զեկուցումներ՝ ՙՀայկական պոեզիայից Վ. Բրյուսովի և Մ. Դուդինի թարգմանությունների ընդհանրությունը և տարբերությունը՚, ՙԲրյուսովը` սիմվոլիստ՚, ՙԲրյուսովը և Հայաստանը՚ թեմաներով: Հաջորդ օրերին նախատեսված են Բրյուսովի ստեղծագործությունների ընդգրկմամբ բրեյն-ռինգ հ. 1 հիմնական դպրոցում, բաց դաս` ՙԱյդքան բազմատաղանդ Բրյուսովը՚` հ. 3 միջնակարգ դպրոցում: Շաբաթը կեզրափակվի հ. 3 դպրոցում ռուս անվանի բանաստեղծին նվիրված պոեզիայի երեկոյով:       
 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ