[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ՚ ԵՀԿ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Վերջերս  ՙՀանուն Արցախի՚ ԵՀԿ-ն Ստեփանակերտի ավագ և հիմնական դպրոցների (բացառությամբ 12-րդ դպրոցի) 7-րդ դասարանցիների միջև կազմակերպեց  ՙՈւրախ մեկնարկներ՚ սպորտային խաղերի մրցույթը: Իսկ մարտի 7-ին թիվ 8 դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ մրցույթի եզրափակիչ փուլը:
Մրցումների ընդհանուր ղեկավարությունը վերապահված էր ՙՀանուն Արցախի՚  ԵՀԿ-ի և ԼՂՀ ԿԳ նախարարության Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնին: 
Ժյուրին բաղկացած էր երեք հոգուց՝ ԱԺԿ երիտասարդական թևի նախագահ Գոռ Գրիգորյանը, ՙԱրա գեղեցիկ՚ ԲՀԿ նախագահ Արման Հայրապետյանը, իսկ ժյուրիի նախագահն էր դպրոցների ֆիզիկական կուլտուրայի քաղաքային մեթոդմիավորման նախագահ Սիլվա Խաչատրյանը:
ՙՈւրախ մեկնարկներ՚ մարզական մրցույթն անցավ 7 խաղատեսակի գծով: Ըստ ՙՀանուն Արցախի՚ ԵՀԿ նախագահ Գոռ Բալասանյանի, թիմային ՙՈւրախ մեկնարկներ՚ մրցույթը, որը պարունակում է խաղատեսակների բազմազանություն, լավագույնս նպաստում է երեխաների առողջության ամրապնդմանը, դաստիարակում կարգապահության, ընկերասիրության, փոխօգնության գծեր, հետաքրքրություն  առաջացնում ֆիզկուլտուրա առարկայի նկատմամբ։ Ի դեպ, ՙՀանուն Արցախի՚ ԵՀԿ 7 անդամներ մրցավարում էին մարզախաղը, գլխավոր մրցավարն էր թիվ 1 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հովհաննես Բեգլարյանը:
Նշենք, որ բոլոր դպրոցների թիմերը պարգևատրվել են ՙՀանուն Արցախի՚ ԵՀԿ-ի  պատվոգրերով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցնողները՝ մեդալներով: Տեղեկացնենք նաև, որ 1-ին պատվավոր տեղը զբաղեցրել է թիվ 9 դպրոցի թիմը, 2-րդ՝ թիվ 11-ի, 3-րդ՝ թիվ 10 դպրոցի թիմը:
 Գոռ Բալասանյանը կազմակերպության անդամների անունից խորհին շնորհակալություն հայտնեց ԼՂՀ վարչապետ Արա Հարութունյանին, ինչպես նաև թիվ 8 դպրոցի տնօրինությանը՝ միջոցառմանն աջակցելու համար: 
Նրա  հավաստմամբ՝ ՙՈւրախ մեկնարկներ՚ մրցույթը կկրի շարունակական բնույթ:
 
ՙԱԱ՚