Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՑԱԽՑԻ ՄՀԵՐ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ՝ ՍՈՉԻԻ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ

Mher.jpgՄարտի 7-ից 16-ը Սոչիում անց են կացվել 11-րդ Ձմեռային Պարալիմպիկ խաղերը, որոնց մասնակցում էր նաև Հայաստանը: Այս տարի մեր երկրից ներկայացված էր մեկ մարզիկ՝ լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը: Աշխարհի 45 երկրների 1600 հաշմանդամ մարզիկներ մեդալների 72 հավաքածուների համար պայքարեցին 5 մարզաձևերում՝ բիաթլոն, դահուկային սպորտ, լեռնադահուկային սպորտ,  կյորլինգ և հոկեյ: 
1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ  երկրաշարժից հետո ստեղծված հաշմանդամների ՙՓյունիկ՚ միությունն իր վրա է վերցրել երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների հոգեբանական և ֆիզիկական վերականգնումը: 1994թ. ՙՓյունիկ՚ միության նախաձեռնությամբ հիմնադրվեց Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեն, որը հիմնադրման օրվանից զբաղվում է հաշմանդամային սպորտի զարգացմամբ:
 Կազմակերպության գործունեության առաջին իսկ տարիներից   հաշմանդամ երեխաներն ակտիվ հանգստի և սպորտի միջոցով կոփվում էին հոգեպես և մարմնապես, ինչը շատ կարևոր էր նրանց առողջության համար: Սպորտը միշտ համարվել է ուժեղ մարմին և ոգի ձևավորելու միջոց, ինչը առավել ևս անհրաժեշտ էր հաշմանդամներին: Սպորտային միջոցառումներին հաշմանդամների ակտիվ ներգրավմամբ միությանը հաջողվեց  հասնել նրանց ֆիզիկական ունակությունների վերականգնմանն ու կատարելագործմանը:
1994 թվականից ի վեր հայ հաշմանդամ մարզիկները մասնակցում են աշխարհի և  Եվրոպայի առաջնություններին, Ամառային ու Ձմեռային Պարալիմպիկ խաղերին: 
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 1996թ. հայ հաշմանդամ մարզիկները մասնակցեցին Ատլանտայի Պարալիմպիկ Խաղերին:  Սոչիի ընթացող Պարալիմպիկ  խաղերին այս  տարի մեր երկիրը  ներկայացրել է ընդամենը մեկ մարզիկ՝ լեռնադահուկորդ, 32-ամյա Մհեր  Ավանեսյանը, ով մասնակցել է 1998թ. Նագանոյի, 2002թ.՝  Սոլթ Լեյկ Սիթիի, 2006թ.՝ Թուրինի  և 2010թ.՝ Վանկուվերի  Ձմեռային Պարալիմպիկ  խաղերին  լեռնադահուկ մարզաձևում և  2000թ.՝ Սիդնեյի Ձմեռային Պարալիմպիկ  խաղերին առագաստանավային սպորտ մարզաձևում: 
Մհեր Ավանեսյանը Արցախից է,  ծնվել է 1981թ. Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում:  7 տարեկանում կորցրել է 2 ձեռքը. պատճառը եղել է բարձր լարման հոսանքալարերին դիպչելը: 1989 թվականին, ընդգրկվելով ՙՓյունիկ՚ միության կազմում, Մհերն սկսեց  զբաղվել տարբեր սպորտաձևերով՝ լողով, նետաձգությամբ,  առագաստանավային սպորտով  և  լեռնադահուկով, և իր  տեղը գտավ  վերջին մարզաձևում: 
Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների համար կազմակերպվող Պարալիմպիկ խաղերն առաջին անգամ տեղի են ունեցել 1960 թ. Ամառային օլիմպիական խաղերից հետո, իսկ 1-ին  Ձմեռային Պարալիմպիկ խաղերը՝ 1976 թվականին: 1980 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ ՄՕԿ-ի և  Միջազգային պարալիմպիկ կոմիտեի՝ ՄՊԿ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Պարալիմպիկ խաղերն անցկացվում են այն նույն մարզադաշտերում, որտեղ տեղի են ունենում Օլիմպիական խաղերը: 
Հայաստանը Պարալիմպիկ խաղերին առաջին անգամ մասնակցել է 1996-ից սկսած: Մհեր Ավանեսյանը 2011թ. Ուկրաինայում կայացած՝ Սլավոնական երկրների առաջնության ժամանակ նվաճել է ոսկե մեդալ` հսկա ոլորավայրէջք մարզաձևում: Ս.թ. փետրվարից Մհերն սկսել է նախապատրաստվել Սոչիի Պարալիմպիական խաղերին: Նա մարզումներն անց է կացրել  Ծաղկաձորում, մասնակցել է նաև փետրվարի 24-ից  մարտի 2-ը  Ծաղկաձորում մեկնարկած Համահայկական առաջին  ձմեռային  խաղերին, որտեղ ներկայացրել է Արցախը: 
Մհեր Ավանեսյանը Սոչիում հանդես եկավ մարտի 13-ին, հաղթահարելով հատուկ ոլորավայրէջքը. 68 մասնակիցների մեջ նա 34-րդն էր։ 
 
Լիլիթ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ