[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈՆՍԵՐԱՏ ԿԱԲԱԼՅԵՆ ԿՐԿԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է

IMG_2666.jpgԵրգեցողության դասարան` Մոնսերատ Կաբալյեի անվան 

Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի երաժշտական քոլեջի վերանորոգված առաջին մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և մեր երկրի համար թանկագին հյուր դարձած աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: 

Նա կրկին այցելեց Արցախ` ավելի ամուր բարեկամական կապեր հաստատելու և ընդլայնելու համար:96.jpg

Այսուհետ քոլեջի առօրյան կանցնի գեղեցիկ ու հարմարավետ պայմաններում: Նորոգված շենքի երգեցողության դասարանը անվանվեց աշխարհահռչակ երգչուհու անունով: Իսկ հետագայում, հավաստիացնում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը, երբ շահագործման կհանձնվի քոլեջի երկրորդ մասնաշենքը, և երգեցողության դասարանները կավելանան, երգեցողության ամբողջ բաժինը կանվանվի Մոնսերատ Կաբալյեի անունով: Դասարանի բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը Նարինե Աղաբալյանի գլխավորությամբ ուղղվեցին դեպի դահլիճ, որտեղ քոլեջի տնօրինությունը կազմակերպել էր փոքրիկ համերգ, որից հետո հետո ելույթ ունեցան երգեցողության բաժնի ուսանողներն ու դասատուները: Նախնական պայմանավորվածության համաձայն, երգչուհու ընտրությամբ լավագույն ելույթ ունեցողը հնարավորություն կունենա կատարելագործվել աշխարհահռչակ Մոնսերատ Կաբալյեի մոտ: Քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը խորին երախտագիտություն հայտնեց թե՜ նախարար Նարինե Աղաբալյանին և թե՜ երգչուհուն՝ քոլեջ այցելելու, ինչպես և համագործակցությանը պատրաստակամ լինելու համար:

Ի գիտություն մեր ընթերցողի, հոկտեմբերի 14-ին Վերածննդի հրապարակում հռչակավոր երգչուհի Մոնսերատ Կաբալյեն արցախցիների առաջ հանդես կգա համերգով: 

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ