[ARM]     [RUS]     [ENG]

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

 

SAM_1314.jpgՀոկտեմբերի 14-ին Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում տեղի ունեցավ ԼՂՀ դպրոցականների 6-րդ սպարտակիադայի ծրագրով աթլետիկայի հանրապետական մրցումների շրջանային փուլը։ 

Մրցույթի նպատակն է աթլետիկայի զարգացումը, մասսայականացումը, տաղանդավոր պատանի մարզիկների հայտնաբերումը, արտադասարանական մարզական աշխատանքների ակտիվացումը դպրոցներում, առողջ ապրելակերպի պրոպագանդումը եւ մարզական վարպետության ակտիվացումը, ինչպես նաեւ ֆիզիկապես  առողջ եւ կոփված ապագա  զինվորների պատրաստումը։ Մասնակցեցին Մարտակերտի, Թալիշի, Մատաղիսի, Կիչան եւ Նոր Այգեստանի 1998թ. եւ ցածր տարիքի աղջիկներ եւ պատանիներ։ 
Համառ պայքարի արդյունքում 100 մետր վազքատարածությունում առաջին պատվավոր հորիզոնականները  զբաղեցրել են Հարութ Ղուլյանը (Կիչան) եւ Մարինե Գրիգորյանը (Մարտակերտ), 200մ¬ում՝ Թեւոս Ղավալյանը (Թալիշ) եւ Ռենա Պողոսյանը (Մարտակերտ), 400մ¬ում՝ Պարույր Ասատրյանը (Կիչան) եւ Ինեսսա Գալստյանը (Մարտակերտ), 800մ-ում՝ Իրինա Բրուզյանը (Թալիշ), իսկ 1500մ վազքում՝ Գեւորգ Հակոբյանը (Կիչան)։ Հեռացատկում տղաներից առաջին տեղը զբաղեցրել է Թեւոս Ղավալյանը,  աղջիկներից՝ Մարինե Գրիգորյանը։
4x400մ փոխացումավազքում առաջին հորիզոնականն զբաղեցրեց  Մարտակերտի թիմը։ Մրցույթի արդյունքում առաջին տեղ գրավեց  Կիչանի եւ Նոր Այգեստանի թիմը։ Բոլոր թիմերը շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի կողմից արժանացան դրամական պարգեւների։ 
Շրջանի հավաքական թիմը կմասնակցի մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլին։
 
Ռեգինա ԲԱԲԱՅԱՆ