Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԽՈՍԵԼ ՀԱՅԵՐԵՆ, ԱՊՐԵԼ ՀԱՅԵՑԻ

230202.jpgՄայրենիի միջազգային օրը Արցախի մայր բուհում նշանավորվեց նրա երախտավորներից մեկի` լեզվաբան Կարո Դավթյանի անվան հայոց լեզվի կաբինետի վերաբացումով: Ներկա էր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը: Հայոց լեզվի և գրականության, օտար լեզուների ֆակուլտետի դեկան Էլեոնորա Հայրապետյանը, շնորհավորելով օրվա առթիվ, նշեց, որ հայոց լեզվի և նրա մեթոդիկայի ամբիոնը համալսարանում մեծ դեր ունի մայրենի լեզվի ուսուցման, զարգացման և պահպանման գործում: 
1969թ. երբ բացվեց մանկավարժական ինստիտուտը (հետագայում` համալսարան), այն ուներ երկու բաժին` հայոց լեզու և գրականություն ու մաթեմատիկա: Եվ հենց սկզբից էլ հայոց լեզվի ուսուցումը դարձավ  բուհի համար ուղենշային` հայերենի մասնագետներ  պատրաստելու գործում: Եվ  զարմանալի չէ, որ  առաջին օրից էլ այստեղ աշխատել են  այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Գուրգեն Անտոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Կարո Դավթյանը: Հենց սկզբից էլ մայր բուհի  գլխավոր առաքելությունը  եղել է հայերենագիտության ուսումնասիրությունը և զարգացումը: Հայոց լեզվի և գրականության ամբիոնը քառորդ դար ղեկավարած` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի բնորոշմամբ` Կարո Դավթյանը նրան ճանաչողների հիշողության և համալսարանի պատմության մեջ կմնա որպես Հայոց մեծ եղեռնի սարսափները տեսած, նրա ցավերը, ճիչերը հոգու մեջ առած, մաքառումների միջով դեպի գիտելիքների բարձունքը քայլող գիտնական-մանկավարժի, հայ մարդու, քաղաքացու խտացում: Նրա անունով հայոց լեզվի կաբինետն առաջին հերթին պատիվ է բերում համալսարանին: Բոլորի ցանկությունն էր, որ այդ կաբինետը դառնա և՜ հայերենագիտության կենտրոն, և՜ դասախոսների, ուսանողների համար հաճելի վայր, որի պատերն էլ տրամադրում են ուսումնասիրություններ կատարելու, գիտությամբ զբաղվելու: Մնում է, որ այն հագեցվի ուսումնական նյութերով: Կարո Դավթյանի աշխատությունները նոր ճանապարհ են բացել առանձնապես Ղարաբաղի բարբառի ուսումնասիրության համար: Նա կազմել է բարբառի քարտեզը,  որը նոր էջ է բացել այս ասպարեզում: Ներկաները համոզված էին, որ այժմ էլ ամբիոնը գտնվում է հուսալի ձեռքերում և ունի անհրաժեշտ ներուժ հայերենագիտության զարգացման համար: 
Միջոցառման շարունակությունը համալսարանի մեծ դահլիճում էր, որտեղ հայոց լեզվի և նրա մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ ներկայացվեց Մայրենիի միջազգային օրվան նվիրված` հայոց լեզվի փառաբանություն: Սկզբում ցուցադրվեց ամբիոնի անցած ուղու մասին տեսաֆիլմ: Իր գոյության 45 տարիների ընթացքում  ամբիոնը ձևավորել է  լավագույն ավանդույթներ սերունդներին հայեցի կրթություն և մասնագետներ տալու գործում:
Մայրենիի օրվա առթիվ շնորհավորանքի խոսք ասաց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը` ընդգծելով, որ Ղարաբաղյան ազատագրական պայքարի ձեռքբերումներց մեկն էլ պետք է համարել այն,  որ  մեր պայքարը հնարավորություն տվեց հայերենը դարձնել մեր հանրապետությունում հիրավի պաշտոնական լեզու, և երբ հետադարձ հայացք ենք ձգում, տեսնում` ինչպիսին էր այդ առումով վիճակը մեր երկրամասում, ձեռքբերումներն ավելի ակնհայտ են դառնում: Իհարկե, մենք այսօր նաև խնդիրներ ունենք հայերենն անաղարտ պահելու, ավելի ճիշտ գործածելու առումով: Մ. Մինասյանի  համոզմամբ` մեծ մանկավարժ Ղ. Աղայանի խոսքերը` ՙԲավական չէ լինել ազգասեր ու հայրենասեր, պետք է նաև լեզվասեր լինել, պետք է սիրել ու պաշտել հարազատ մոր հարազատ լեզուն, եվ միայն այդ սերը կարող է բացել մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա գեղեցկությունն ու նրբությունը՚  յուրաքանչյուր հայի կարգախոսը պետք է լինեն: Ասվածն, իհարկե, չի նսեմացնում այլ լեզուների իմացության արժեքը. համալսարանում մեծ տեղ է հատկացվում օտար լեզուների ուսումնասիրմանը,  քանզի ՙԻնչքան լեզու գիտես` այնքան մարդ ես՚ իմաստախոսությունը խիստ արդիական է մեր օրերում, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր հայ պարտավոր է մտածել հայերեն, ապրել հայեցի: Իսկ Մայրենիի օրը որպես տոն նշելը կարևորվում է նրանով, որ մեկ անգամ ևս առիթ է լինում  խոսելու մեր լեզվի կարևորության, նրա արժանիքների մասին, ինչու չէ, նաև արծարծելու առկա խնդիրները: 
Մ. Մինասյանը պատվոգրերով պարգևատրեց հայոց լեզվի մի խումբ դասախոսների` բարեխիղճ աշխատանքի  և ուսանողների` հայերենի իմացության ու տարածման համար:  
Այնուհետև հայոց լեզվի և նրա մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Ղազարյանը ելույթ ունեցավ հայոց լեզվի` որպես հայի ինքնության պահպանման և մշտագոյության երաշխիքի և նրա անաղարտության հարցերի արծարծմամբ: ՙԵս ուզում եմ, որ մեր ժողովրդի մշակութային ժառանգության ամենամեծ և թանկագին հրաշալիքը` հայոց լեզուն, լինի ոչ միայն փառաբանման, գովերգման, հպարտության ու հիացմունքի առարկա, ինչին նա իսկապես արժանի է, այլև ոգեշնչի մեր ժողովրդին ազգային արժանապատվության, հայրենասիրության, հայապաշտության վեհ զգացումներով՚,- ասաց նա: 
Լեզուն, հավատը  ազգային ինքնագիտակցության, սեփական արժանապատվության պահպանման իրական ու գործուն դրսևորումներն են: Մեր լեզուն մեր գոյության հիմնասյունը լինելով` նաև մեր ազգային միաբանության կարևոր առհավատչյան է: Այս գաղափարի օրենսդրական ու իրավական հիմքերն ստեղծվել են մեր անկախ պետության ձևավորման առաջին իսկ օրերից: Սակայն օրենսդրական նորմերի իրավախախտումները, ցավոք, դարձել են համատարած. սովորական են  գրական լեզվի աղավաղումները, որոնք թափանցել են լրատվամիջոցներ, դարձել հասարակության որոշ շերտերի և որ ավելի ցավալի է, մտավորականության լեզու: Բանախոսի կարծիքով, հարկավոր է գործուն միջոցներով ազդել մարդկանց լեզվական ինքնագիտակցության վրա` այդ գործին ծառայեցնելով ողջ կրթական համակարգը, հեռուստահաղորդումների շարքերը, հրապարակային ելույթները, հանդիպումները, տարաբնույթ միջոցառումները: 
Լեզվի անաղարտության պահպանումը մի խումբ մարդկանց գործ չէ: Բոլորը պետք է շահագրգռություն ցուցաբերեն այս գործում։ Եվ միայն այս դեպքում հաջողություններ կունենանք հայերենի պաշտպանության, հայերենի իմացության համար պայքարում, որով էլ հասարակության յուրաքանչյուր անդամ իր ներդրումը կունենա հայապահպանության սուրբ գործում։ Այս գաղափարն էին միջոցառման ընթացքում արծարծում թե՜ հայերենի անխոնջ մշակը, թե՜ ուսանողները` հնչեցնելով հայ և համաշխարհային դեմքերի ասույթները հայոց լեզվի մասին, բանաստեղծություններ, գեղեցիկ երգ ու պար` հանդիսատեսին հրապուրելով մեր լեզվի անկրկնելի շքեղությամբ։ 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ