ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

altԲնակչության  բնակարանային պայմանների բարելավման խնդիրը, որ ներառված է ԼՂՀ կառավարության սոցիալական ուղղվածության ծրագրերում,  չնայած դանդաղ, բայց հաստատուն  կերպով  շարունակվում է լուծում գտնել: Առաջնահերթությունը  տրվում է Արցախյան  պատերազմում  զոհված և հաշվանդամ զինծառայողների,  Մեծ Հայրենականի   վետերանների  ու սոցիալապես  անապահով  ընտանիքներին:
  • Դիտվել է: 3985 անգամ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՎԵՐԸ` ՏԵՂԱԿԱՆ ԲՐԵՆԴՈՎ Թռչնաբույծներն ահազանգում են...

altՎերջին շրջանում հայաստանյան մամուլում ակտիվ շրջանառվում է ՀՀ թռչնամթերքի շուկայում առկա, խիստ անհանգստացնող, եթե չասենք՝ վտանգավոր իրավիճակի թեման: Խնդիրը, բնականաբար, չէր կարող շրջանցել մեզ, քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ գտնվում է նույն տնտեսական դաշտում:
  • Դիտվել է: 2865 անգամ

ՙԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ՚. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

altՀանրապետության էներգետիկ անկախությունն ապահովելու, էներգապահանջարկը տեղական ռեսուրսներով բավարարելու նկատառումներով ԼՂՀ կառավարությունը վերջին տարիներին ակտիվ ներդրումային քաղաքականություն է իրականացնում էներգետիկայի բնագավառում: Ինչպես հայտնի է, ոլորտը հայտարարվել է գերակա ուղղություն և խոստանում է դառնալ տնտեսության զարգացման կառևոր նախադրյալներից մեկը: ՙ
  • Դիտվել է: 2588 անգամ

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՔԻՉ ՉԵՆ, ԲԱՅՑ ԻՆՔՆԱՀԱՆԳՍՏԱՆԱԼՆ ԷԼ ՃԻՇՏ ՉԷ

altՎարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է  Ասկերանի շրջանի Սառնաղբյուր, Վարդաձոր եւ Նախիջեւանիկ համայնքների` օրերս կայացած հաշվետու ժողովներին: Հարեւանությամբ գտնվող երեք համայնքներում առկա խնդիրները գրեթե նույնն են: Հանդիպման ընթացքում նաեւ դրանց կարգավորման հեռանկարների մասին է խոսվել:
  • Դիտվել է: 2349 անգամ

ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԳՐԵԹԵ ՈՂՋ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԿՈՒՆԵՆԱ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

altՄայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավման նոր ծրագիրը մեկնարկել է 2008 թվականից: Ըստ ծրագրի, քաղաքը բաժանված է 13 գոտու, և ջրամատակարարման համար շինմոնտաժային աշխատանքները պետք է իրականացվեին փուլային եղանակով:
  • Դիտվել է: 2914 անգամ

ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԴՐԱԿԱՆ

altՀանրապետությունում շարունակվում են համայնքների ղեկավարների տարեկան հաշվետվությունները: Փետրվարի 9-ին Խրամորթ համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությունը լսել եւ դրա շուրջ ծավալված քննարկումներին մասնակցել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Հաշվետու ժողովին ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, աշխատակազմի պատասխանատուներ:
  • Դիտվել է: 2432 անգամ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Կայացվեցին որոշումներ փոքր հէկերի, հեռախոսային սակագների և այլնի մասին
Արցախի ինքնաբավ էներգետիկ համակարգ ունենալու ճանապարհին ևս մի դրական քայլ կատարվեց: Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն իր հերթական` փետրվարի 3-ի նիստում  ՙՊրոտոն՚ ՓԲԸ-ին Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքում, Զաբուղ գետի վրա կառուցված ՙՍյունիք-2՚ փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրաէներգիայի  արտադրման լիցենզիա տրամադրեց  15 տարվա գործողության ժամկետով:

  • Դիտվել է: 2354 անգամ

ԼԱՅՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՆԱև ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

NIST.JPGԼՂՀ կառավարության նիստում
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:
    Օրակարգային առաջին հարցով գործադիրը հավանություն է տվել ԼՂՀ տնտեսական զարգացմանն ուղղված 2012թ. պետբյուջեի միջոցներով իրականացվելիք միջոցառումների ծրագրին:Նախանշվող քայլերը նպատակաուղղված են հանրապետությունում վարվող տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը, տեղեկատվական հասարակության ձևավորմանը, պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը և սպառողների շահերի պաշտպանությունը: Ծրագրային այդ միջոցառումների համար նախատեսվում է 50 մլն դրամ:

  • Դիտվել է: 5386 անգամ

ՙԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀՈՒՄ Է՚,- .

Gaz.jpgՀամեմատաբար վերջերս  մեր հանրապետությունում  ասեկոսեներ են տարածվում այն մասին,  թե, իբր,  ՙԱրցախգազ՚ ընկերությունը  բնակչությանը անորակ գազ է մատակարարում, որը  ՙնոսրացված՚ է   ցանցի մեջ  մղված օդով: Հաշվի առնելով  հիմնախնդրի հրատապությունը,  նպատակահարմար ենք գտնում հրապարակել ՙԳոլոս Արմենիի՚ թերթի  նյութերից մեկը, որը պատասխան է  տալիս այդ հարցին:

  • Դիտվել է: 5735 անգամ

ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ

DSC_3511.JPG

 Պետական բյուջե է մուտքագրվել 23 մլրդ 717 միլիոն դրամ, գերազանցվել է հարկային մուտքերի պլանավորված, իսկ ավելի քան 10 տոկոսով` նախորդ տարվա մակարդակը: Թվերն, ինչ խոսք, կարեւոր են: Դա, սակայն, ամենակարեւորը չէ, որին հաջողվել է հասնել 2011 թվականի ընթացքում` իր խոսքում նշել է  ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, հունվարի 26-ին մասնակցելով Հարկային պետական ծառայության տարեկան աշխատանքներն ամփոփող հաշվետու ժողովին:

  • Դիտվել է: 5832 անգամ

ԳԱԶ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

Վերջերս հանրապետության գազիֆիկացված բնակավայրերում բաժանորդների կողմից հաճախակի են դարձել գազօգտագործման կանոնների խախտումները, որոնք տեղիք են տալիս շմոլ գազից թունավորումների, ինչպես նաև մահացությունների: Հատկանշական է 2011թ. մարտի 27-ին Մարտունի քաղաքում, Մոսիյան փողոցի թիվ 17 տանը տեղի ունեցած դժբախտ պատահարը. տանտեր Ռ. Բաբայանը, ռետինե խողովակին ամրացնելով ինքնաշեն այրիչ, այն տեղադրել է վառարանի մեջ: Քամուց այրիչը հանգել է, որից և առաջացել է գազի արտահոսք: Տանտերը նորից փորձել է վառել այրիչը, ինչի հետևանքով առաջացել է պայթյուն:  Ռ. Բաբայանը, ստանալով մարմնական ծանր վնասվածքներ, հիվանդանոցում մահացել է:

  • Դիտվել է: 5736 անգամ
Subscribe to this RSS feed