[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 01 Հունիսի 2012

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:

               Հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանն, ինչպես նաեւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԴԱՍ ՄԱԿ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Միջազգային լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ մայիսի 28-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիևը նամակ է հղել կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, որում, մասնավորապես, Ստեփանակերտում մայիսի 9-ին կայացած զորահանդեսը որակել է սադրիչ ակցիա և ուժի ցուցադրում, միաժամանակ մեղադրանք  ներկայացնելով ՀՀ իշխանություններին՝ վարած քաղաքականության համար, որն իբր սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ 

ՈՐՊԵՍ ՕՐԻՆԱԿ ՈՒ ՈԳԵՇՆՉՈՒՄ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ

Laura_1.jpgՕրերս Շուշիի կենտրոնական գրադարանի հյուրն էր գրող, լրագրող, ՙԱպրելու բանաձև՚   հատորաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանը։ Նրա հեղինակությամբ Արցախյան գոյամարտի մասնակիցների հերոսական պատմությունները, որպես ռադիոշարք, պահվում են ՀՀ հանրային ռադիոյի ՙոսկե ֆոնդում՚ և արժանացել են Հայաստանի ժուռնալիստների միության սահմանած ՙԱզդարար՚ մրցանակին։ 

ՄՈՒՐԱՑԱՆՅԱՆ ՕՐԵՐԸ ԿՈՒՍԱՊԱՏՈՒՄ

Մուրացանյան օրերի մասնակիցների հայաստանյան  պատվիրակությունն Արցախի մի խումբ գրողների, արվեստագետների, բանաստեղծների հետ  մայիսի 30-ին հանդիպում ունեցավ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Լևոն Չալյանի հետ, որը ներկայացրեց շրջանում կատարվող սոցիալ-տնտեսական բարենորոգումները։

ՍԱՄԲՈՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 30-ին մայրաքաղաքի ՙԴինամո՚ մարզադահլիճում տեղի ունեցավ Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի դեռահասների և պատանիների սամբոյի բաց առաջնություն։ Մրցաշարն անց է կացվել 11 քաշային կարգերում՝ երկու տարիքային խմբերով։ Առաջնությունն ընթացել է սամբոյի միջազգային կանոնների համաձայն, սակայն ըմբշամարտին մասնակցել են նաև ձյուդոիստները։ 
Մարզադպրոցի ուսմասվար Մարինե Մուսայելյանի խոսքերով՝ առաջնությունն անց է կացվել դպրոցի ուսումնական պլանի համաձայն, որը նպատակ ունի խթանել սամբո մարզաձևի հետագա զարգացումն ու մասսայականացումը մեր հանրապետությունում և  թարմ ուժերով համալրել սամբոյի հավաքական թիմը։ 

ՇԱԽՄԱՏԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ` ՊԱՐՏԱԴԻՐ ԱՌԱՐԿԱ

2011-12 ուստարվանից շախմատը որպես առարկա ընդգրկված էր հայաստանյան  հիմնական դպրոցների տարրական դասարաններում: Նոր ուսումնականից այն  կընդգրկվի նաև ԼՂՀ  հիմնական  դպրոցների  տարրական դասարանների ուսումնական ծրագրում (2-4 դասարաններում). սկզբնական շրջանում այն կդասավանդվի միայն 2-րդ դասարաններում, այնուհետև 3-րդ և 4-րդ դասարաններում:

ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ

 DSC03348.jpgԵրեխաների  պաշտպանության միջազգային օրը ԼՂՀ սոցապնախարարության կազմում գործող՝ Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 հաստատությունում կազմակերպվեց հերթական միջոցառումը։ Այստեղ խնամվում ու դաստիարակվում են առանց ծնողական խնամքի, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 35 երեխաներ։ 

Subscribe to this RSS feed