[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 12 Հունիսի 2012

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին Երեւանում հանդիպում է ունեցել Իմոն Գիլմորի հետ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Իմոն Գիլմորի հետ:

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՈՎ...

SAM_0516.jpgՀեռավոր Շահումյանի շրջան գործուղման ընթացքում ես բազմաթիվ ծանոթների ու նախկին ծառայակից ընկերների հանդիպեցի... 
Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար (պահեստազորի փոխգնդապետ) Պյոտր ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ երկար տարիներ ծառայել ենք նույն զորամասում։ Ահա թե ինչու մեր զրույցը ոչ միայն անմիջական ու անկաշկանդ ստացվեց, այլև մեզ հուզող հարցերի պատասխանը ստացանք առանց գույներն ավելորդ թանձրացնելու։

ՈՒԺԵՐԻ ՆՈՐ ՀԱՇՎԵԿՇԻՌ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ

Մայիսի սկզբին Բրուկինգսի ինստիտուտում (Վաշինգտոն) տեղի է ունեցել ՙԱրևմուտքը և Թուրքիան. դերերը լայն գլոբալ ճարտարապետության ձևավորման գործում՚ բանավեճը։ Որպես հիմնական զեկուցող է հանդես եկել Զգիբնև Բժեզինսկին։ 

ԼԻՆԵՆՔ ԱՎԵԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ. ՍԱ ԳՈՐԾԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՍՆ Է

WAAN.jpgԱվելի քան  20 տարի է, ինչ Վահան Արզումանյանն ապրում էր Լիտվայի  Կաունաս քաղաքում։ Մասնագիտությամբ  բժիշկ է։ Երկար տարիներ եղել է  Կաունասի  հայկական  համայնքի ղեկավարը  և փորձել համախումբ պահել տեղի հայությանը, ամրապնդել նրանց  կապը հայրենիքի հետ։ Արդեն  4 տարի է, ինչ  նա բնակվում է Երևանում։

ՄԱՇՏՈՑԻ ՊԱՏԳԱՄՆԵՐՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՈՎ

DSCN8976.jpgՀունիսի 9-ին Ամարասի վանական համալիրում կազմակերպված միջոցառումը, որը նախադեպը չունեցող երևույթ է ինչպես մայր բուհի շրջանավարտների ու պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ կրթագիտական համակարգի համար, նպատակ ունի լրացնել ԱրՊՀ-ում վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթների շարքը, շրջանավարտների կյանքում հիշարժան օրը դարձնել էլ ավելի իմաստալից ու խորհրդանշական։

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ՝ 20 ՄԻԱՎՈՐ

Առաջին անգամ միասնական քննությունից գրանցվեց առավելագույն՝ ՙ20՚ միավոր։ Հայոց լեզու, հայ գրականություն առարկայից այն վաստակեց Մարտունու շրջանից Լիլիթ Զարգարյանը։ 
ԼՂՀ ԳԹԿ տնօրեն Յու. Քարամյանի տեղեկատվությամբ՝ ընդհանրապես առաջին անգամ է  հայոց լեզու, հայ գրականություն առարկայի միասնական քննությունից հաղթահարվում  գերազանցի  (17,5-20 միավոր) շեմը։
Subscribe to this RSS feed